ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2021 թվականի N 186-Լ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
ա) մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ,
բ) մինչև 2021 թվականի փետրվարի 25-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մինչև 2021 թվականի փետրվարի 19-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել փետրվարի 10-ի դրությամբ՝ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված անձանց (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաների) տվյալները։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշման |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ սույն հավելվածի 2-րդ կետում նշված՝ փաստացի բնակված քաղաքացիներին՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար։
2. Սույն միջոցառման իմաստով Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված քաղաքացիներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով հաստատված միջոցառումների այն շահառուները, որոնք հանդիսացել են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակված քաղաքացիներ (այսուհետ՝ փաստացի բնակված քաղաքացիներ)։
3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ ոչ ավելի, քան 4 ամսվա համար՝ սկսած 2021 թվականի մարտ ամսվանից:
4. Դրամական օգնության ամսական չափը 68000 դրամ է։
5. Սույն միջոցառման շահառու են Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիները, բացառությամբ 18-63 տարեկան արական սեռի այն անձանց, ովքեր չեն ճանաչվել հաշմանդամ։
6. Սույն միջոցառման շահառու մինչև 18 տարեկան երեխային ամսական դրամական օգնությունը տրամադրվում է նրա՝ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող կամ փաստացի բնակվող ծնողին, իսկ երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանված լինելու դեպքում՝ խնամակալին (այսուհետ՝ ծնող), անկախ ծնողի՝ սույն միջոցառման շահառու լինելու հանգամանքից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
12.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2021, N 640-Լ | 24.04.2021, N 186-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|