21.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2021 թվականի N 64-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված համակարգչային տեխնիկան՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով, որ բոլոր ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամյսա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային տեխնիկայի դուրսգրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
22.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի N 64-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ) |
NN ը/կ |
Տեխնիկայի անվանումը, մակնիշը |
Ձեռքբերման տարեթիվը |
Քանակը |
Միավորի գինը |
Գումարը |
Հաշվեկշռային արժեքը |
Տեխնիկական բնութագրերը |
1. |
Համակարգիչ Dell OptiPlex 3010 |
2013 թ. |
30 |
287484 |
8624520 |
0 |
1. Պրոցեսորի օպտիկական կրիչը՝ DVD RW Super Multi 2. Պրոցեսորի վիդեոքարտի հզորությունը՝ (500 MB) 3. Սկավառակի քանակը՝ 2 4. Պրոցեսորի օպերատիվ հիշողությունը՝ DDR3-2133, SD RAM, 4 GB, 5. Պրոցեսորի տիպը՝ Intel Core i3 2120 6. Կոշտ սկավառակի ծավալը՝ 500 GB 7. Կոշտ սկավառակի պտույտի արագությունը՝ 7200պտ/րոպե 8. Համակարգչային ծրագրի ապահովումը՝ Windows 7 Pro 64 9. Պրոցեսորի միջուկների քանակը՝ 2 |
2. |
Համակարգիչ HP ProDesk 490 G3 Microtower lntel Core i5-6500 |
2016 թ. |
17 |
385011.95 |
6545203.15 |
0 |
1. Պրոցեսորի օպտիկական կրիչը՝ DVD-RW 2. Պրոցեսորի վիդեոքարտի հզորությունը՝ 2048 3. Սկավառակի քանակը՝ 2 3. Պրոցեսորի օպերատիվ հիշողությունը՝ DDRM-2133, SD RAM, 16 GB 4. Պրոցեսորի տիպը՝ Ինտել Core i5, 3.2 GHz 6MB 5. Կոշտ սկավառակի ծավալը՝ 1000 7. Կոշտ սկավառակի պտույտի արագությունը՝ 7200պտ/րոպե 8. Համակարգչային ծրագրի ապահովումը՝ Windows 7 Pro 64 9. Պրոցեսորի միջուկների քանակը՝ 4 |
3. |
Համակարգիչ 1 " HP Pro 3500 Microtower PC, CPU Intel Core i5-3470" |
2013 թ. |
5 |
573000 |
2865000 |
0 |
1. Պրոցեսորի օպտիկական կրիչը՝ DVD-RW 2. Պրոցեսորի վիդեոքարտի հզորությունը՝ NVIDIA GeForce GT620 (1GB) 3. Սկավառակի քանակը՝ 2 3. Պրոցեսորի օպերատիվ հիշողությունը՝ DDR3-2133, SD RAM, 8 GB 4. Պրոցեսորի տիպը՝ Intel core i3-2130 with Intel High Definition (HD) graphics 2000 (3.40 GHz, 3MB cache, 2 cores) 5. Կոշտ սկավառակի ծավալը՝ 250 GB 7. Կոշտ սկավառակի պտույտի արագությունը՝ 7200պտ/րոպե 8. Համակարգչային ծրագրի ապահովումը՝ Windows 7 Pro 64 9. Պրոցեսորի միջուկների քանակը՝ 2 |
4. |
Համակարգիչ Computer 1 Fujitsu ESPRIMO P510 E85+ |
2013 թ. |
7 |
620550 |
4343850 |
0 |
1. Պրոցեսորի օպտիկական կրիչը՝ DVD-RW 2. Պրոցեսորի վիդեոքարտի հզորությունը՝ HD Graphics մինչև 1759 MB 3. Սկավառակի քանակը՝ 2 4. Պրոցեսորի օպերատիվ հիշողությունը՝ DDR3-2133, SD RAM, 4 GB 5. Պրոցեսորի տիպը՝ Intel® Core™ i3-2120, 3 MB, 3.30 GHz 6. Կոշտ սկավառակի ծավալը՝ 1000 GB 7. Կոշտ սկավառակի պտույտի արագությունը 7200պտ/րոպե 8. Համակարգչային ծրագրի ապահովումը՝ Windows 7 Pro 64 9. Պրոցեսորի միջուկների քանակը՝ 2 |
5. |
Մոնիթոր Monitor "Fujitsu L22T-4 LED" |
2013 թ. |
10 |
95610 |
956100 |
0 |
Հեղուկ բյուրեղային մոնիթոր (LCD), անկյունագիծը` 20 դյույմ |
6. |
Մոնիթոր 2 HP EliteDisplay E222 21.5 IPS w/LED |
2016 թ. |
10 |
97870.79 |
978707.9 |
0 |
Հեղուկ բյուրեղային մոնիթոր (LCD), անկյունագիծը` 21.5 դյույմ Էկրանի թողունակությունը՝ 1600x900 պիկսել Հզորությունը աշխատանքային ռեժիմում՝ 33 վտ |
|
Ընդամենը |
|
79 |
|
24313381.05 |
0 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|