Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 20.01.2021
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.01.2021
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2021

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2021 թվականի

ք. Երևան

թիվ 14-Ա

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով հայտեր են ներկայացրել՝ 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունը, նոյեմբերի 10-ին՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ, «ՇԱՐԿ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները, նոյեմբերի 11-ին՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ և «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունները։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի համաձայն յուրաքանչյուր հայտին կից ներկայացվել է.

1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,

2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,

3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,

4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,

5. էթիկայի կանոնագիր,

6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,

7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

2020 թվականի նոյեմբերի 17-ի և նոյեմբերի 18-ի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դռնբաց նիստում մրցույթի մասնակիցները մինչև 30 րոպե տևողությամբ հրապարակել են իրենց հայտերը և կից փաստաթղթերը։

2021 թվականի հունվարի 8-ին «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերությունը և 2021 թվականի հունվարի 13-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը ներկայացրել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներին մասնակցելու հայտերը հետ վերցնելու մասին դիմումներ, որոնց համաձայն մրցույթներին նրանց մասնակցությունը դադարեցվել է, հետևաբար «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների հայտերի վերաբերյալ վարկանիշային քվեարկություն չի իրականացվել:

Ընկերությունների կողմից ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվի է առնում հետևյալ չափանիշները՝ սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամբողջ թվերով՝ 20 միավորային սանդղակով գնահատում է գնահատման թերթիկում նշված յուրաքանչյուր չափանիշը՝

1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2. հայերեն հաղորդումների գերակայությունը,

3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,

4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,

6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիտարկում է թվային հանրային մուլտիպլեքսը որպես ազգային մեդիահարթակ, որի սլոթերով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը արտացոլում է հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հանրային մուլտիպլեքսների գործունեության միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ սլոթերի օգտագործման լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողներն ունենում են կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինում են անկախ ու վստահելի, ապահովում են հաղորդումների բարձր որակ։ Նրանք առանցքային դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։

Հանրային մուլտիպլեքսում մեդիածառայություններ մատուցողներն այլ մեդիածառայություններ մատուցողներից առանձնանում են կարծիքների լայն շրջանակով, մասնագիտական էթիկայի կանոնների պահպանմամբ, անաչառության, սոցիալական արդարության, լրագրողների իրավունքների պաշտպանության չափորոշիչների սահմանմամբ և կատարմամբ։

Վարկանիշային քվեարկությունից առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով և համադրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, աշխատակազմի կողմից կազմված ընկերությունների գործունեության վերաբերյալ տվյալները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկությամբ հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.

հ/հ

Ընկերության անվանումը

Ամփոփիչ միավորները ըստ գնահատման թերթիկի համարի

 Վարկանիշային միավորը

1

2

3

4

5

6

7

1

«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲԸ

91

95

87

88

91

84

77

613

2

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ

85

101

103

87

104

76

70

626

3

«ՇԱՐԿ» ՍՊԸ

95

111

91

93

95

88

84

657

4

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ

97

97

87

93

104

95

90

663

5

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ

107

105

101

103

106

103

98

723

6

«Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ

100

96

93

91

90

102

98

670

7

«ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊԸ

76

81

73

78

71

79

73

531

8

«ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ

73

63

79

82

83

80

85

545

9

«ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ

103

113

92

100

101

88

91

688

10

«ՇԱՆԹ» ՍՊԸ

98

95

95

99

99

96

98

680

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման համաձայն անցողիկ շեմ է համարվում տվյալ մրցույթում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, այն է՝ 280 միավորը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 102-Ա որոշմամբ հայտարարվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ՝ 6 սլոթերի քանակով, սահմանելով, որ սլոթերի քանակը կարող է նվազել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, միաժամանակ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 8-ի թիվ 2-Ա որոշմամբ սլոթերի քանակը սահմանվել է 5։

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով ու համադրելով վարկանիշային քվեարկության արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերություններին ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ և տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերություններին ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան