Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2021

       

21.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2021 թվականի N 78-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1662-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 170-Ն որոշմամբ սահմանված դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքն ընդունելու, «Վեոլիա Ջուր» ընկերությանը վարձակալության և սեփականության իրավունքով գույք հանձնելու, «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում չընդգրկված գույքը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին գույք հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 399-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1662-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման 12-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի» բառերը փոխարինել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի անժամկետ և անհատույց» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշման N 10 հավելվածում նշված գույքի օգտագործման ժամանակահատվածում լրիվ մաշված գույքի վերաբերյալ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հիմնավոր տեղեկատվություն ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել դրանց դուրսգրման աշխատանքները:»:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան