Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2021-01.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2021 թվականի N 27-Ա

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 597,500,000 դրամ արժողությամբ «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N LS-018/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N LS-017/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կադրային գործի վարման հետ կապված աշխատանքների իրականացում՝ 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ԲԻ-ԴԻ-Օ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ԹԱՔՍ ԸՆԴ ԼԻԳԸԼ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00079492) հետ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 5,580,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Երևան» ջրօգտագործողների ընկերություն սպառողական կոոպերատիվի (ՀՎՀՀ` 02235077) հետ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված՝ N 02321930 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ոռոգման ջրի մատակարարում՝ 46,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2020 թվականի օգոստոսի 21-ին կնքված՝ N 4-12-96 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 13,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 402654354 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 486545560 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 7-12-76 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 218107397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00807555) հետ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 2016/1201 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի սպասարկման աշխատանքների իրականացում և լիցենզիաների տրամադրում` 1,419,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05524623) հետ 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N MA-1117 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված` N 0002/19/03/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության (ինտերնետային) ծառայությունների մատուցում՝ 792,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված` N ԱԻՆ 00360 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2014 թվականի հունիսի 18-ին կնքված` N ԱԻՆ 146 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2015 թվականի հուլիսի 30-ին կնքված` N ԱԻՆ 875 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2020 թվականի հունվարի 10-ին կնքված` N Ե-232 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 148,380 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված` N 6230004/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի ապրիլի 13-ին կնքված` N 0285488 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

19) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2014 թվականի ապրիլի 6-ին կնքված` N 133008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

20) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված` N 4100003130100005370 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

21) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2008 թվականի նոյեմբերի 17-ին կնքված` N 400105 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

22) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված` N 114/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում՝ 189,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

23) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 01708132572 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

24) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N 03108134373 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 820,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

25) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 14208138921 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

26) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 02108133502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2021 թ.
հունվարի 19-ի N 27-Ա
որոշման

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1

Ծրագրի նպատակը

Հայաստանի և ԱՀ տարբեր մարզերի մինչև 14 տարեկան երեխաների և որոշ դեպքերում (սոցիալական օգնության մասով) նաև նրանց ընտանիքիների այլ անդամների համար անվճար ատամնաբուժական, ակնաբուժական և սոցիալական օգնություն ստանալու հնարավորության ապահովումը:

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություններից։

3

Բարեգործը

Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ - Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյուՍաութ.)

4

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153:

5

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ք.Երևան, ՀՀ Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզեր և ԱՀ Ստեփանակերտ քաղաքներում առողջապահության և սոցիալական բնագավառում

6

Ծրագրի բյուջեն

Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ամերիկյան Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցության կողմից` համաձայն 10.12.2020 թ. կնքված թիվ 2021-1 նվիրաբերության պայմանագրի: 2021 թ. ծրագրի բյուջեն կազմում է 597.500.000,00 ՀՀ դրամ:

7

Բարեգործություն ստացողը

Շահառուներն են ՀՀ և ԱՀ տարածքում բնակվող մինչև 14 տարեկան բոլոր երեխաները և որոշ դեպքերում (սոցիալական օգնության մասով) նաև նրանց ընտանիքների այլ անդամները, ովքեր կամավոր դիմում են «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կլինիկաներ։ 2020 թ. ընթացքում ատամնաբուժական ծառայությունում գրանցվել է 28500 այցելություն և ակնաբուժական ծառայությունում` 5750 այցելություն:

8

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը շարունակական է: Աշխատանքի նշված ծավալներն ու ծախսերը նախատեսված են 2021 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար:

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում 2021 թ. նախատեսվում է լիարժեքորեն ապահովել ՀՀ-ում և ԱՀ-ում գործող կլինիկաներում հաշվառված 90.000 երեխաների, ինչպես նաև ՀՀ-ում նոր հաշվառվող 10.000-11.000 և ԱՀ-ում նոր հաշվառվող 400-500 երեխաների լրիվ ատամնաբուժական սանացիայի անվճար իրականացումը: Հատուկ ուշադրություն է դարձվելու կարիեսի կանխարգելմանը՝ ատամնաբուժական կանխարգելիչ ծրագրի շրջանակներում: Ծրագրի շահառուներին նաև տրամադրվելու է սոցիալական օգնություն:

Ակնաբուժական կաբինետներում նախատեսվում է հաշվառված 6.000 դիսպանսեր հիվանդների ընթացիկ ակնաբուժական օգնության և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ՀՀ-ում նոր հաշվառվող 2.000-3.000 երեխաների ակնաբուժական մանրակրկիտ հետազոտությունների և բուժման կազմակերպում, ակնոցի անհրաժեշտություն ունեցող ՀՀ-ից 900-1100 երեխաների անվճար ակնոցներով ապահովում:

 Ծրագրի շահառուներին նաև տրամադրվելու է սոցիալական օգնություն:

Ընդհանուր առմամբ 2021 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար նախատեսվում է ՀՀ-ում 75.000-80.000 և ԱՀ-ում 4.000-5.000 ատամնաբուժական, և ՀՀ-ում 15.000-18.000 ակնաբուժական հաճախումների լիարժեք ապահովում:

Նշված բոլոր միջոցառումների իրականացման համար 2021 թ. հունվարի 11-ից մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսված ֆինանսական միջոցներ 597.500.000,00 ՀՀ դրամ, իսկ ըստ ուղղությունների բաշխված է հետևյալ ձևով.

 

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Գնումներ (բուժ. սարքավորումների, գործիքների, դեղորայքի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, համակարգչային տեխնիկա), ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում:

50,500,000

Ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում

20,000,000

Սոցիալական միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում

70,000,000

Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժ. սարքավորումների չափումներ, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժ.անձնակազմի պրոֆ.զննում և այլն):

4,000,000

Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ

2,500,000

Ծրագիրը իրականացնող վարձու անձնակազմի աշխատավարձ

276,908,000

Վարչական աշխատակիցների աշխատավարձ

61,500,000

Կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)

12,301,530

 

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)

3,000,000

Ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում (կազմակերպական ծախսերի շրջանակներում)

3,000,000

Գրասենյակային ծախսեր (բժշկական և գրասենյակների համակարգչային ծրագրերի սպասարկում, պարագաներ, տեխնիկական սպասարկում և այլն)

3,000,000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում կատարվելու են աշխատակիցների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրության (չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից )

16,000,000

Հարկեր, տուրքեր` (անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկ և հողի հարկ)

9,000,000

Խորհրդատվական ծառայություններ (կադրերի, հաշվապահական հաշվառման վարման, ՏՏ և այլ իրավաբանական խորհրդատվություն)

13,599,600

Այլ ծախսեր, այդ թվում՝ արտակարգ միջոցառումների գծով ծախսեր

52,190,870

Ընդամենը

597,500,000

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2021թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծրագրի իրականացման համար կնքվելու են պայմանագրեր բուժ. սարքավորումների, գործիքների և դեղորայքի ձեռքբերման, հաճախորդների գրանցման համար նախատեսված համակարգչային ծրագրի, համակարգչային տեխնիկայի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում:

50,500,000

Ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում

20,000,000

Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից մատուցվող ծառայություններից`

Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում՝ փոխադրամիջոցների հետ կապված, այլ մատակարարների հետ, վառելիք, ավտոմեքենաների պահեստամասեր տարբեր մատակարարների միջոցով,

3,000,000

Էլեկտրաէներգիայի մատակարարում 4 կլինիկաների համար՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ:

4,800,000

Բնական գազի մատակարարում, գազատարի տեխնիկական սպասարկում 4 կլինիկաների համար՝ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ:

5,309,150

Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում՝ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ:

148,380

Երևանի, Գյումրու և Վանաձորի կլինիկաների շենքերի հակահրդեհային անվտանգության համակարգի տեխնիկական սպասարկում՝ «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ:

360,000

Հեռախոսակապի և Hi-Line Optic /ինտերնետ/ ծառայության մատուցում 4 կլինիկաների համար «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ, «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ, ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ ՍՊԸ և այլ օպերատորներ:

984,000

4 կլինիկաներում ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող կազմակերպության մատուցած ծառայություններ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ, Երևան Ջրօգտագործողների ընկերություն ՍՊԸ

700,000

 

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժ.սարքավորումների չափումներ, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժ. անձնակազմի պրոֆ. զննում, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում)՝ «Էկոլոգիա» ՍՊԸ, «Չափագրության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկ. և այրվածքների գիտական կենտրոն, թիվ 5 պոլիկլինիկա, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ

4,000,000

Շենքերի պահպանության աշխատանքներ, վերանորոգումներ, կահույք, գրենական պիտույքներ, տնտեսական ապրանքներ, (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շենքի պահպանության համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների գնում:

3,000,000

Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ

2,500,000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում համակարգչային ծրագրերի սպասարկում. «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ։

1,419,600

   

Կազմակերպական ծախսերի շրջանակներում հաշվապահական հաշվառման վարում «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, թաքս ընդ լիգըլ» ՓԲԸ

5,580,000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվության տրամադրում, «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ

3,000,000

Կազմակերպական ծախսերի շրջանակներում կադրերի վարում, «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ

3,600,000

Ընդամենը

108,901,130

   

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու ակնկալվող գործարքները և համապատասխան պայմանագրերը պարբերաբար կներկայացվեն Ձեր քննարկմանը:

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերի ընդհանուր արժողությունը կազմում է 99.901.130 ՀՀ դրամ և ծրագրի համար նախատեսված ընդհանուր ծախսերի` 597.500.000,00 ՀՀ դրամի, 16.72%:

վարչական աշխատակիցների աշխատավարձ

61,500,000

կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն)

12,301,530

տրանսպորտային ծախսեր (վառելիք, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում)

3,000,000

ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության և վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում

3,000,000

գրասենյակային ծախսեր (գրենական պիտույքներ, գրասենյակների համակարգչային ծրագրեր, պարագաներ, տեխնիկական սպասարկում)

3,000,000

Ադմինիստրացիայի աշխատակիցների բժշկական ապահովագրություն, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրություն (չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից )

3,500,000

Համակարգչային ծրագրերի սպասարկում («Հայկական Ծրագրեր» ՍՊԸ)

1,419,600

Հաշվապահական ծառայությունների մատուցում

5,580,000

Իրավաբանական խորհրդատվություն

3,000,000

Կադրերի վարում

3,600,000

   

Ընդամենը

99,901,130

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Կառավարություն, ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարություններ, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություններ, Երևանի քաղաքապետարան և Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչություններ:

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ վարչապետի աշխատակազմին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարություններ, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ հարկային ծառայությանը ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացում, ամենամյա աուդիտ, բուժվող երեխաների ծնողներին ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվության տրամադրում` ըստ պահանջի: ՀՀ կառավարության 16.01.2013 թ. թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.2021, N 1041-Ա 31.12.2021, N 27-Ա
05.10.2021, N 792-Ա 06.10.2021, N 27-Ա
31.03.2021, N 261-Ա 01.04.2021, N 27-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան