Գլխավոր տեղեկություն
Համար
N 170-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           

11 փետրվարի 2021 թվականի N 170-Լ

           

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1355-Լ որոշման՝

1) 3.1-ին կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.

«3.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2021 թվականի փետրվարի 19-ը հաստատել սույն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետի շրջանակներում օժանդակության տրամադրման ընթացակարգը։».

2) 4-րդ կետում «և 6-րդ ենթակետի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները՝ պետական բյուջե մուտքագրված համապատասխան միջոցների հաշվին» բառերը փոխարինել «, 6-րդ և 7-րդ ենթակետերի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները՝ պետական բյուջեի միջոցների հաշվին» բառերով.

3) հավելվածի՝

ա. 3-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝

«4) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտի 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունք ձեռք բերած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ), որոնք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով օժանդակության տրամադրման դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ,

բ. 4-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝

«7) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտի 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է օժանդակություն»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

12.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան