Basic information
Number
N 852-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.07.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.07.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.07.2020
Effective date
29.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2020 թվականի N 852-Ա

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-271-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հուլիսի 28-ի N 852-Ա

որոշման

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

Հ/Հ

Իրավական ակտի

վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս բժշկական օգնության և սպասարկման տեսակները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2020 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation