ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2021 թվականի N 140-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1708-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1-ին ենթակետով․
«1․1. Որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում․
1) «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա,
2) այն ապրանքների վրա որոնց մասով մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը և այդ ապրանքները նույնականացվում են մաքսային մարմինների կողմից,
3) ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող և թուրքական ծագում ունեցող այն ապրանքների (ներառյալ` պահեստամասերի, մեխանիզմների, ագրեգատների, հանգույցների և դրանց բաղադրիչների) վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար՝ հայտարարագրման պահին մաքսային մարմիններին ներկայացնելով երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման փաստաթղթերը,
4) սույն որոշման դրույթները չեն տարածվում «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249․1 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա։»:
2. Որոշման հավելվածով սահմանված ցանկի.
1) «Ապրանքային դիրքի անվանում» բառերը փոխարինել «Ապրանքային խմբի/ դիրքի անվանում» բառերով,
2) 1-49-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ․
Կենդանի կենդանիներ և կենդանական |
01-05 |
Բուսական ծագման արտադրանք |
06-14 |
Կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպեր |
15 |
Պատրաստի սննդի արտադրանք |
16-24 |
3) «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակից հանել 3210009009, 3215110000, 3215190000, 3402909000, 3403191000, 3403199000, 3403990000, 3506910000, 3506990000, 3808999000, 3824994500, 3919101900, 3919108000, 3920999000, 3921131000, 3926909709, 4006900000, 4008219000, 4016930005, 4016999708, 4408908505, 4802552500, 4802581000, 4802690000, 4804315800, 4804599000, 4805240000, 4805910000, 4809200000, 4805938000, 4818300000, 4821101000, 4822100000, 6307909800, 6804100000, 6805100000, 6806900000, 6813810009, 6813890009 6815109008, 7318151000, 7318153009, 7318154100, 7318154900, 7318155100, 7318155900, 7318156100, 7318156900, 7318157009, 7318158100, 7318158900, 7318159009, 7318161000, 7318163009, 7318165000, 7318169109, 7318169900, 7321900000, 7326200009, 7326909807, 7610100000, 7610909000, 8203200001, 8203200009, 8205598099, 8205700000, 8213000000, 8301401900, 8301409000, 8301500000, 8301600009, 8302100000, 8302411000, 8302415000, 8412298109, 8412310009, 8413705100, 8413110000, 8413910008, 8414302009, 8414598000, 8414807500, 8414808000, 8414900000, 8418690008, 8418999000, 8421210009, 8421392009, 8421398007, 8421990008, 8422901000, 8428108000, 8450900000, 8451900000, 8452300000, 8452900002, 8462918009, 8465912000, 8465920000, 8466928000, 8480710000, 8481409009, 8481805910, 8481805990, 8481808199, 8483109500, 8483402900, 8483608000, 8501402009, 8501408002, 8501408009, 8502120000, 8504408400, 8504409000, 8508700009, 8509900000, 8515190000, 8516900000, 8536501109, 8536508000, 8537109100, 8537109900, 8539229000, 8539490000, 8541401002, 8544429007, 8544429009, 8716310000, 9032108900, 9107000000, 9603500009, 9606100000, 9606210000, 9606290000, 9607110000, 9607190000 թվերը,
4) «Ներկեր և լաքեր` լուծած անջուր միջավայրում» պարբերությունը հանել,
5) «Ներկեր և լաքեր` լուծած ջրային միջավայրում» պարբերությունը հանել,
6) «Գունանյութ` ներկի արտադրության, փայլաթիթեղ` դրոշմման, ներկանյութ` փաթեթավորած» պարբերությունը հանել,
7) «Կազեին, կազեինային սոսինձներ» պարբերությունը հանել,
8) «Ֆոտոքիմիկատ, արտադրանք լուսանկարչական նպատակի համար՝ փաթեթավորած մանրածախ առևտրի համար» պարբերությունը հանել,
9) «Պոլիացետալ, կարբոնատ, եթեր, խեժեր էպօքսիդային, ալկիդային, սկզբնական ձևերով» պարբերությունը հանել,
10) «Իրեր ապրանքների փաթեթավորման և տեղափոխման, խցանման պլաստմասսայից» պարբերությունը հանել,
11) «Այլ իրեր բնական կամ արհեստական կաշվից» պարբերությունը հանել,
12) «Թերթեր` երեսպատման, սոսնձած ֆաներայի, այլ շերտավոր փայտանյութի` <= 6մմ հաստությամբ» պարբերությունը հանել,
13) «Փայտատաշեղային սալիկներ և նման սալիկներ փայտանյութից» պարբերությունը հանել,
14) «Փայտանրբաթելային սալիկներ և նման սալիկներ փայտանյութից կամ այլ փայտացած նյութերից» պարբերությունը հանել,
15) «Իրեր ատաղձագործական և հյուսնի` փայտից, շինարարական պանել, մանրահատակ, տանիքի կավար և հերձան» պարբերությունը հանել,
16) «Խցան շեղջաքարացրած և դրանից պատրաստված իրեր» պարբերությունը հանել,
17) «Ամրաթուղթ և ստվարաթուղթ ոչ կավճապատ» պարբերությունը հանել,
18) «Այլ թուղթ և ստվարաթուղթ ոչ կավճապատ» պարբերությունը հանել,
19) «Մասեր կոշիկի, դնովի միջադիր և նման իրեր, գետրի, գամաշ և դրանց մասեր» պարբերությունը հանել,
20) «Ջրաղացքար, սրելու քար, հղկող սկավառակ և նման արտադրանք» պարբերությունը հանել,
21) «Բնական կամ արհեստական հղկող փոշի կամ հատիկ գործվածքե, թղթե, ստվարաթղթե կամ այլ հիմքի վրա» պարբերությունը հանել,
22) «Հրակայուն աղյուս և խեցեգործ շինարարական նյութեր» պարբերությունը հանել,
23) «Այլ հրակայուն խեցեգործ արտադրանք» պարբերությունը հանել,
24) «Ապակե այլ արտադրանք» պարբերությունը հանել,
25) «Երկաթահամահալվածք» պարբերությունը հանել,
26) «Հարթ գլանվածք երկաթից կամ չորակավորած պողպատից >=600մմ լայնությամբ, տաք գլանված» պարբերությունը հանել,
27) «Ձողեր երկաթից կամ չորակավորած պողպատից տաք գլանված` առանց հետագա մշակման» պարբերությունը հանել,
28) «Ձող և տրամատ ալյումինե» պարբերությունը հանել,
29) «Ալյումինե տակառ, թմբուկ և այլ տարողություն <=300լ» պարբերությունը հանել,
30) «Դանակ և կտրող սայր մեքենաների կամ մեխանիկական հարմարանքի համար» պարբերությունը հանել,
31) «Ճարմանդ, կեռիկ, մերակ և նման իրեր, ուլունք, փայլազար ոչ թանկարժեք մետաղից» պարբերությունը հանել,
32) «Ավտոբեռնիչ եղանիկային բռնիչով, այլ բեռնիչ` վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքավորումով» պարբերության «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակում 8427900009 թվից հետո լրացնել 8428102001 թիվը,
33) «Տրակտորներ» պարբերությունը հանել,
34) «Շարժիչային փոխադրամիջոց` 10 և ավելի մարդու տեղափոխման» պարբերությունը հանել,
35) «Ավտոմեքենա մարդատար» պարբերությունը հանել,
36) «Շարժիչային փոխադրամիջոց բեռնափոխադրման համար» պարբերությունը հանել,
37) «Շարժիչային փոխադրամիջոց հատուկ նշանակության» պարբերությունը հանել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ապրանքների մասով արգելքը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. փետրվարի 5 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|