Գլխավոր տեղեկություն
Համար
N 115-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.02.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2021

04.02.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2021 թվականի N 115-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի 18-րդ կետը.

2) N 2 հավելվածի ցանկի՝

ա. 20-րդ կետի 2-րդ ենթակետում «4401 39-ից» բառերը փոխարինել «4401 39 000 0-ից, 4401 40-ից» բառերով,

բ. 26-րդ կետի 6-րդ ենթակետում «2908 99-ից» բառերը փոխարինել «2908 99 000 0-ից» բառերով.

3) N 6 հավելվածի 20-րդ կետում «2807 00-ից» բառերը փոխարինել «2807 00 000-ից» բառերով.

4) N 6 հավելվածը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին կետով.

« 

26.1. Օդաճնշական անվադողեր և դողածածկեր՝

օգտագործված (բացառությամբ քաղաքացիական

օդանավերի օգտագործված օդաճնշական

անվադողերի և դողածածկերի, արտահանման

դեպքում)

4012 20 000 1

4012 20 000 9

B3040

B3140

 »։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան