«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1793-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. «Սոցիալական ծառայության Արմավիրի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Բաղրամյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով։
(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 04.06.15 N 582-Ն)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1793-Ն որոշման
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:
6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների ու մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ:
14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Արմավիր, Աբովյան 71:
III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ) , որը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն)
18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:
23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝
ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ ու տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
ե1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.
զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն)
24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն)
25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:
28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները։
30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելվածը խմբ. 01.06.06 N 742-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, լրաց., փոփ. 10.12.09 N 1424-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Իրավաբանական բաժին
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
Հողաշինության և հողoգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
(պարբերությունն ուժը կորցրել է 04.02.21 N 118-Ն)
Զորահավաքային նախապատրաստության բաժին
(3-րդ կետը լրաց. 27.10.05 N 1833-Ն, 07.12.06 N 1751-Ն, 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն, փոփ. 05.10.17 N 1233-Ն, 04.02.21 N 118-Ն)
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
(բաժինը փոփ. 29.12.05 N 2337-Ն, 04.06.15 N 582-Ն)
(հավելվածը լրաց. 27.10.05 N 1833-Ն, փոփ. 29.12.05 N 2337-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, 20.09.07 N 1083-Ն, խմբ. 02.04.09 N 329-Ն, փոփ. 10.06.10 N 718-Ն, լրաց. 29.03.12 N 365-Ն, 06.02.14 N 105-Ն, փոփ. 04.06.15 N 582-Ն, 05.10.17 N 1233-Ն, 04.02.21 N 118-Ն)
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՉԱՓԻ
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1 |
2 |
4 |
5 |
1. |
Արմավիրի մարզպետարանի վարչական շենք (քաղ. Արմավիր, Աբովյան 71) |
1 |
160,235,260 |
2. |
Արմավիրի մարզպետարանի վարչական շենքի կաթսայատուն |
1 |
12,670,400 |
3. |
Էջմիածնի նախկին շրջխորհրդի գործկոմի 4-հարկանի վարչական շենք (քաղ. Վաղարշապատ, Մաշտոցի փողոց) |
1 |
14,620,500 |
4. |
Վաղարշապատի նիստերի դահլիճ |
1 |
4,844,500 |
5. |
Բաղրամյանի վարչական շենք (Բաղրամյան 2) |
1 |
45,401,000 |
5.1. |
Բաղրամյանի վարչական շենք (Բաղրամյան 1) |
1 |
26010186 |
6. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-3102» |
1 |
4,803,000 |
7. |
Ավտոմեքենա «Մերսեդես Բենց-230E» |
1 |
4,323,000 |
8. |
Ավտոմեքենա «Մերսեդես Բենց-200E» |
1 |
7,385,000 |
9. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-2106» |
2 |
4,995,000 |
10. |
Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» |
1 |
615,000 |
11. |
Ավտոմեքենա «Նիսան Պատֆայնդեր» |
1 |
15,185,000 |
12. |
Ուժեղացուցիչ |
1 |
82,500 |
13. |
Ծաղկի տակդիր |
1 |
50,000 |
14. |
Ջեռուցիչ «4JSAR-411» |
2 |
89,666 |
15. |
Ջեռուցիչ «4JSAR-4212» |
1 |
61,900 |
16. |
Փափուկ կահույք 3 կտ. |
1 |
620,000 |
17. |
Զինանշան` մեծ |
1 |
50,000 |
18. |
Գորգ 3x4 |
1 |
78,900 |
19. |
Համակարգիչ |
2 |
941,753 |
20. |
Մոնիթոր` 2C-17 |
2 |
228,150 |
21. |
Scanner «HP 3500C» |
1 |
52,472 |
22. |
Ջահ` բրոնզե 8 տ |
1 |
30,000 |
23. |
Գորգ 2x3 |
2 |
124,000 |
24. |
Գրապահարան ստենկա |
4 |
480,000 |
25. |
Ներքին հեռախոս «Ալկատել» |
1 |
500,000 |
26. |
Երկաթյա պահարան |
48 |
1,200,000 |
27. |
Նկար` վրձնի |
1 |
73,687 |
28. |
Սեղան |
1 |
437,000 |
|
Ընդամենը |
|
325,578,688 |
29. |
Սեղան` դիմադիր |
1 |
216,200 |
30. |
Հեռախոսի տակդիր |
1 |
262,200 |
31. |
Հեռուստացույցի տակդիր |
1 |
193,200 |
32. |
Սեղան` կոնֆ. |
1 |
524,400 |
33. |
Աթոռ` ղեկավարի |
1 |
305,900 |
34. |
Աթոռ` դիմադիր |
2 |
305,900 |
35. |
Աթոռ` փափուկ |
10 |
699,200 |
36. |
Գորգ` բրդյա |
1 |
404,800 |
37. |
Խոհանոցի կահույք |
1 կոմ. |
598,000 |
38. |
Բազմոց, բազկաթոռ և սեղան |
1 կոմ. |
1,053,200 |
39. |
Սառնարան «Samsung 38FC» |
1 |
197,700 |
40. |
Սառնարան «Samsung 19FC» |
1 |
145,000 |
41. |
Պատճեն. սարք «Canon-MFS630» |
1 |
366,500 |
42. |
Հեռուստացույց «LG21D31» |
1 |
75,900 |
43. |
Մոնիթոր «Samsung» 793DFCRT |
2 |
147,200 |
44. |
Համակարգիչ «P4 2,4GHz» |
2 |
420,400 |
45. |
Տեսամագնիտոֆոն «SONY» |
1 |
117,500 |
46. |
Սառնարան LG |
6 |
1,065,000 |
47. |
Սառնարան «Hitachi» |
3 |
532,500 |
|
Ընդամենը |
|
7,630,700 |
48. |
Հեռուստացույց LG |
12 |
1,200,000 |
49. |
Լազերային տպիչ «Canon» |
2 |
165,600 |
50. |
Թվային ֆոտոապարատ «SONY» |
1 |
197,500 |
51. |
Հեռուստացույց «SONY» |
1 |
422,100 |
52. |
Փոշեկուլ «BOSH» |
3 |
358,500 |
53. |
Գրասեղան 1.4x0.8, 3 դարակով |
30 |
2,250,000 |
54. |
Գրասեղան` համակարգչի |
27 |
2,160,000 |
55. |
Սեղան` նախագահական 1.8x1 |
3 |
450,000 |
56. |
Սեղան` դիմադիր 1.1x0.8 |
3 |
180,000 |
57. |
Հեռախոսի տակդիր 1.2x0.6 |
3 |
270,000 |
58. |
Պահարան` ապակե փեղկերով |
69 |
8,280,000 |
59. |
Զգեստապահարան 2.1x0.9x0.4 |
3 |
300,000 |
60. |
Զգեստապահարան 2.1x0.9x0.5 |
9 |
450,000 |
61. |
Սեղան` խորհրդակցական 2x1.2 |
3 |
600,001 |
62. |
Սեղան` խորհրդակցական 3.2x1.2 |
1 |
600,000 |
63. |
Սեղան` 1.6x0.8, 3 դարակով |
9 |
720,000 |
64. |
Դիմադիր սեղան 1.1x0.5 |
9 |
405,000 |
65. |
Հեռախոսի տակդիր 0.92x0.5 |
9 |
494,400 |
66. |
Գորգ 2x2.9 |
2 |
392,000 |
67. |
Ջահ |
3 |
720,000 |
68. |
Վարագույրի կոմպլ. 2.8x9.0 |
2 կոմ. |
600,000 |
69. |
Վարագույրի կոմպլ. 2.8x3.0 |
1 կոմ. |
201,900 |
70. |
Ամբիոն` զինանշանով |
1 |
85,000 |
71. |
Մետաղյա պահարան |
1 |
70,000 |
72. |
Համակարգիչ «P4 4GHz» |
1 |
194,200 |
73. |
Ձայնագրիչ «SONY» SD-B300 |
1 |
40,000 |
74. |
Աթոռ` կաշվե |
3 |
357,000 |
75. |
Աթոռ` կտորից |
6 |
579,000 |
76. |
Աթոռ` փայտյա |
10 |
770,000 |
77. |
Հակահրդեհային վահան |
3 կոմ. |
187,500 |
78. |
Սառնարան «NORD 403-010» |
1 |
59,850 |
79. |
Սառնարան «LG GR-151 SF» |
1 |
59,850 |
|
Ընդամենը |
|
23,819,401 |
80. |
Նախ. սեղան հավաք. |
1 |
150,000 |
81. |
Կաշվե թիկնաթոռ |
1 |
86,000 |
82. |
Խորհրդակցության սեղան |
1 |
90,000 |
83. |
Զգեստապահարան |
1 |
75,000 |
84. |
Գրապահարան |
1 |
75,000 |
85. |
Դիմադիր սեղան |
1 |
25,000 |
86. |
Գրասեղան |
8 |
240,000 |
87. |
Համակարգիչ P4 |
2 |
301,800 |
88. |
Մոնիթոր «Vie-W Sonic 17» LCD |
3 |
268,200 |
89. |
Տպիչ «HP LAZET JET 1018» |
5 |
269,500 |
90. |
Փոշեկուլ «Panasonic MC 5510 R» |
2 |
69,300 |
91. |
Կոնդիցիոներ «LG GO9 LH» |
4 |
816,000 |
92. |
Կոնդիցիոներ «SAMSUNG a 024» |
3 |
1,086,750 |
93. |
Համակարգիչ «P4 Celeron-2» |
8 |
1,296,000 |
94. |
Համակարգիչ «Pnn-4» |
6 |
1,215,000 |
95. |
Մոնիթոր «Genx CT 522 A» |
13 |
2,047,500 |
96. |
Մոնիթոր «Samsung 753 DEX» |
2 |
135,000 |
97. |
Հոսանքի պահպ. (UPS) |
1 |
285,750 |
98. |
Տպիչ «HP LAZET JET 1010» |
3 |
310,500 |
99. |
Սկաներ «HP Scandex-2400» |
1 |
42,750 |
100. |
Համակարգչային սեղան |
4 |
279,600 |
101. |
Գրասեղան |
2 |
118,800 |
102. |
Սերվերի սեղան |
1 |
36,450 |
103. |
Պահարան |
1 |
63,900 |
104. |
Կախիչ |
1 |
22,950 |
105. |
Մետաղե աթոռ |
12 |
135,000 |
106. |
Խմելու ջրի սարք |
2 |
108,000 |
107. |
Հեռուստացույց LG |
2 |
14,000 |
108. |
Փոքրարժեք և արագամաշ այլ գույք |
|
12,467,143 |
109. |
Մարզային ենթակայության ճանապարհներ |
|
2,039,816,000 |
110. |
Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք |
|
4,576,672 |
111. |
Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք |
|
1,623,577 |
112. |
Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գույք |
|
1,787,442 |
|
Ընդամենը |
|
2,069,934,584 |
|
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը |
|
2,426,963,373 |
(հավելվածը փոփ. 29.12.05 N 2337-Ն, խմբ. 27.08.09 N 973-Ն, խմբ., լրաց. 15.03.12 N 321-Ն, փոփ. 04.06.15 N 582-Ն, 06.08.15 N 891-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|