15.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 36-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1977-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2069-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2072-Լ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2148-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1977-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2069Լ որոշումների հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ կետերի 1-ին ենթակետերում «12» թիվը փոխարինել «20» թվով.
2) 7-րդ կետերում «կացարանի տրամադրումը դադարելու» բառերը փոխարինել «փաստացի հյուրընկալված չլինելու» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2072-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման հավելվածի`
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «12» թիվը փոխարինել «20» թվով,
բ. 5-րդ կետից հանել «, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների հետ» բառերը,
գ. 6-րդ կետի 5-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
դ. 12-րդ կետի 1-ին ենթակետում «գրավոր» բառը փոխարինել «առցանց» բառով, իսկ «կացարանի տրամադրումը դադարելու» բառերը փոխարինել «փաստացի հյուրընկալված չլինելու» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2148-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման հավելվածի`
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «12» թիվը փոխարինել «20» թվով,
բ. 5-րդ կետից հանել «, Արցախի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա» բառերը,
գ. 6-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 12-րդ կետի 1-ին ենթակետում «գրավոր» բառը փոխարինել «առցանց» բառով, իսկ «կացարանի տրամադրումը դադարելու» բառերը փոխարինել «փաստացի հյուրընկալված չլինելու» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|