04.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2021 թվականի N 132-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասը և 5․3-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 3-րդ կետի «թ» ենթակետում «200 միլիոն դրամի» բառերը փոխարինել «պետական տուրքի գումարի կրկնակի» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա» և «ժբ» ենթակետերով.
«ժա) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ հայտարարագիր` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․3-րդ հոդվածով կիրառվող պահանջի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (նշելով գործունեության իրականացման վայրը, խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),
ժբ) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ հայտարարագիր` գործունեության իրականացման վայրի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ։».
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ կետերով․
«7․ Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետի «ժբ» ենթակետով սահմանված փաստաթուղթն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
8․ Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի կազմակերպիչը՝ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում, գործունեության իրականացման վայրի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող է հարցում կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե, որի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն տրամադրում է հարցումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն կետով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է վճարովի հիմունքներով՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով սահմանված չափերով։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2021 թվական: