ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 օգոստոսի 1998 թվականի, ՀՕ-246) 20-րդ հոդվածի առաջին մասի «աշխատակիցներին տրված զենքը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների և ոստիկանության ղեկավարների հրամաններով սահմանների պաշտպանության և ռազմական շինարարության գործում Հայաստանի Հանրապետությանն ակնառու ծառայություններ մատուցած անձանց տրված զենքը,» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|