Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2021

18.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2021 թվականի N 35-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման իմաստով`

1) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ՝ ԲԳԿ) են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինները.

2) պարտադիր ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված՝ հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.

3) հայեցողական ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կամ գերատեսչությունների կողմից սահմանված՝ հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.

4) շարունակական ծախսեր են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով հաստատված և հետագա տարիներին շարունակվող հայեցողական ծախսերը.

5) գոյություն ունեցող ծախսային պարտավորություններ են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով հաստատված պարտադիր և հայեցողական ծախսային պարտավորությունները.

6) նոր նախաձեռնություններ են հանդիսանում այնպիսի ծախսային առաջարկները, որոնք ենթադրում են գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների հիմքում ընկած ծառայությունների կամ պետության այլ միջամտությունների, ինչպես նաև դրանց գծով շահառուների շրջանակի փոփոխություն:

3. Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում սահմանված ժամկետներում ապահովել 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ներառյալ 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը՝ վերջինիս կողմից տրամադրված մեթոդական ցուցումներին համապատասխան և առաջնորդվելով սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 8-րդ կետով նախատեսվող նախնական չափաքանակներով․

2) սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 24-րդ կետով նախատեսված՝ ՄԺԾԾ նախագծի (ներառյալ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում, տվյալ ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, բյուջետային հայտերի շուրջ քննարկումները հնարավորության դեպքում կազմակերպել առցանց ձևաչափով․

3) «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2022 թվականի ընթացքում բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվելիք գնումների պլանը.

4) Հայաստանի Հանրապետության 2022 թվականին շինարարական աշխատանքների գծով ծախսերի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված և փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ փորձաքննության դրական եզրակացությունը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահներին՝

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ իրականացնել սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 33-րդ կետով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի քննարկումները.

2) սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 34-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան ԲԳԿ-ներին տրամադրել սույն կետի 1-ին ենթակետում նշված քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից արված առաջարկությունները:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

18.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2021 թ.

հունվարի 18-ի N 35-Ա

որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN

ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող հանրային իշխանության մարմինները

Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային

ժամկետները

1.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ)` ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման շրջանակներում մեթոդական ցուցումների մշակում և ուղարկում`

 

մինչև 2021 թ.

հունվարի 19-ը

ա) պետական մարմինների ՄԺԾԾ (ներառյալ բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմման և դրանց ներկայացման,

ԲԳԿ հանդիսացող մարմիններ (սույն ժամանակացույցում՝ այսուհետ` հայտատու մարմիններ)

 

բ) ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից

մուտքերի կանխատեսումների կազմման և դրանց ներկայացման

Հայտատու մարմիններ

 

ՀՀ կենտրոնական բանկ

 

2.

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացման նպատակով 2022 թվականի հարկաբյուջետային վերագնահատված շրջանակի

ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

 

մինչև 2021 թ. հունվարի 19-ը

 

3.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ներդրումային նախագծի հայեցակարգի և որակի գնահատման օրինակելի ձևի տրամադրում

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

մինչև 2021 թ. հունվարի 22-ը

4.

 ՀՀ ֆինանսների

նախարարություն

Համայնքների՝ 2022 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով

բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում)

մշակում և ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով՝ տեղական

ինքնակառավարման

մարմիններ

մինչև 2021 թ.

հունվարի 22-ը

 

5.

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկայացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական հարկի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները)

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

մինչև 2021 թ. հունվարի 27-ը

6.

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2018-2020 թթ. արդյունքներով

բնապահպանական հարկի՝ նույն հոդվածի համաձայն սահմանված գումարների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

մինչև 2021 թ. հունվարի 27-ը

7.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

2022 թվականի հարկաբյուջետային վերագնահատված շրջանակի վերաբերյալ քննարկումների իրականացում, դրա հիման վրա ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային նախնական չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Հայտատու

մարմիններ

մինչև 2021 թ. փետրվարի 1-ը

8.

ՀՀ ֆինանսների նախարարություն

2022 թվականի հարկաբյուջետային շրջանակի, ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային նախնական չափաքանակների վերաբերյալ քննարկումների արդյունքներով հայտատու մարմիններին 2022 թվականի ծախսային նախնական կողմնորոշիչ չափաքանակների

տրամադրում

Հայտատու մարմիններին

մինչև 2021 թ. փետրվարի 4-ը

9.

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի

պահանջների՝ ՀՀ համապա-տասխան համայնքների կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց

դիրքորոշումների մասին տեղեկացում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և

ՀՀ առողջապահության նախարարություն բնապահպանական ծրագրեր ներկայացրած ՀՀ համապատասխան

համայնքներ

ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշմամբ

սահմանված ժամկետներում

10.

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ համայնքներ

«Ֆինանսական համա-հարթեցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից տրամադրվելիք ֆինանսական համահարթեց-ման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք տվյալների տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության սահմանած

ժամկետներում

11.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

70 մլն դրամը գերազանցող նոր նախագծերի (ընդ որում, ծրագրերի ծախսային հատվածը ներկայացվում է մոտարկված) ներկայացում` համաձայն տրամադրված «Ներդրումային նախագծի հայեցակարգի և որակի գնահատման օրինակելի ձևի»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մինչև 2021 թ. փետրվարի 19-ը

12.

Հայտատու մարմիններ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական

բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային

քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում ծրագրերի

միջոցառումները կատարող՝ ԲԳԿ չհանդիսացող պետական

մարմինների հետ (այսուհետ՝ կատարող մարմիններ)

 

մինչև 2021 թ.

փետրվարի 24-ը

(ըստ ԲԳԿ

հանդիսացող

պետական

մարմինների

սահմանած

ժամանակացույցի)

13.

Հայտատու մարմիններ

(յուրաքանչյուրը՝ իրեն

վերապահված

իրավասության մասով, ընդ որում, ՀՀ տարածքային կառավարման

մարմինները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայնեցված),

ՀՀ կենտրոնական բանկ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական

բյուջեի) հիմքում դրվող բյուջետային մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ

ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի

կանխատեսումները ներկայացնելը

ՀՀ ֆինանսների

նախարարություն

մինչև 2021 թ.

փետրվարի 26-ը

14.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2022-2024 թթ. գործունեության արդյունքում կատարվելիք վարչական ծախսերի կանխատեսումները մշակելը և մանրամասն հիմնավորումներով ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. փետրվարի 26-ը

15.

Հայտատու մարմիններ

Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2022-2024 թվականներին օգտագործման մասին կանխատեսումները կազմելը և ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. փետրվարի 26-ը

16.

Հայտատու մարմիններ, ՀՀ կենտրոնական բանկ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման նպատակով իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ

կանխատեսումները ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. փետրվարի 26-ը

17.

ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած

հարցումների

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ցանկի` ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հարցումներում նշված պարբերականության (ժամկետների)

18.

Հայտատու մարմիններ

Առաջնորդվելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված մեթոդական ցուցումներով և սույն ժամանակացույցի 8-րդ կետով նախատեսվող նախնական չափաքանակներով՝ մշակել և ներկայացնել իրենց 2022-2024 թթ. ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) հայտերը:

 

Հայտերում ծախսային առաջարկները ներկայացվում են ըստ հետևյալ ուղղությունների՝

 ծախսերը ծախսային քաղաքականության անփոփոխ լինելու պայմաններում՝ ճշգրտված նախորդ բյուջետային տարվա փաստացի կատարողականով և հայտատուից անկախ ծախսային գործոնների ազդեցությամբ,

 գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների գծով ծախսային խնայողությունների վերաբերյալ առաջարկները,

 նոր նախաձեռնությունները՝ բացված ըստ պարտադիր և հայեցողական ծախսերի և ըստ դրանց իրականացման առաջնահերթությունների,

 ոլորտային ծախսային քաղաքականության շարադրանքը՝ ներառյալ ոլորտային ծախսային քաղաքականության թիրախները:

 

Հայտերում ծախսերի գծով առաջարկությունները ներկայացվում են բացված ըստ պարտադիր և հայեցողական ծախսերի: Հայտերում ներկայացվում են նաև ծախսերի համեմատականները գործող ՄԺԾԾ-ով հաստատված, նախորդող տարվա (փաստացի) և ընթացիկ տարվա (պլանային) ծախսերի հետ:

Ընդ որում, հայտերում ծախսերի գծով առաջարկությունները ներկայացվում են ինչպես ամփոփ՝ ըստ ԲԳԿ-ի, այնպես էլ բացված՝ ըստ տվյալ ոլորտում ծրագրերի միջոցառումներն իրականացնող՝ ԲԳԿ չհանդիսացող կատարող մարմինների):

Հայտերում ներառված յուրա-քանչյուր ծախսային ծրագրի գծով (բացառությամբ վարչական բնույթի ծրագրերի) ներկայացվում է այդ ծրագրի նկարագրությունը (անձնագիրը)՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան:

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. մարտի 1-ը (պարտադիր և շարունակական հայեցողական ծախսերի մասով՝

առանց նոր

նախաձեռնությունների)

 

մինչև 2021 թ. մարտի 15-ը (հայեցողական ծախսերի և նոր նախաձեռնությունների մասով)

19.

Հայտատու մարմիններ

Սույն ժամանակացույցի 18-րդ կետի համաձայն հայտատու մարմինների կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված՝ 2022-2024 թթ. ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) հայտերի և ըստ անհրաժեշտության այլ պարզաբանող նյութերի հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում

 

մինչև 2021 թ.

մարտի 15-ը

20.

ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների մասնակցությամբ մակրոտնտեսական հարցերով համատեղ

աշխատանքային խումբ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային շրջանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Հայտատու մարմիններ

մինչև 2021 թ.

մարտի 18-ը

21.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայտատու մարմինների կողմից տրամադրված օրինակելի ձևերի դիտանցման, նախագնահատման իրականացումը և նախագնահատված ծրագրերի փորձնական միասնական ցանկի նախագծի ներկայացումը

ՀՀ փոխվարչապետի աշխատակազմ

մինչև 2021 թ.

մարտի 19-ը

22.

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկման արդյունքում ձևավորված ծրագրերի փորձնական միասնական ցանկի մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների

նախարարություն

մինչև 2021 թ.

մարտի 26-ը

23.

Հայտատու մարմիններ

«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկելու ժամանակացույցերի մշակում և համապատասխան հանձնաժողովների հետ համաձայնեցում

 

մինչև 2021 թ.

ապրիլի 5-ը

24.

Հայտատու մարմիններ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ և քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ ներկայացված դիտողություններ և առաջարկություններ ընդունելու կամ մերժելու վերաբերյալ

ամփոփաթերթ) տեղեկատվության ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ.

ապրիլի 9-ը

25.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացման նպատակով hայտատու մարմինների հետ իրենց ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) հայտերի, ինչպես նաև ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջե-տային շրջանակների, ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2021 թ.

մայիսի 4-ը

26.

Հայտատու մարմիններ, ՀՀ ֆինանսների

նախարարություն

Հայտատու մարմինների կողմից ներկայացված ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) հայտերի շուրջ ՀՀ վարչապետի

մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2021 թ.

մայիսի 14-ը

27.

Հայտատու մարմիններ

ՀՀ վարչապետի մոտ ժամանակացույցի 26-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի) հայտերի մշակում և ներկայացում (ներառյալ տարածքային կտրվածքով` առանձնացված ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ.

մայիսի 20-ը

28.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը) վերջնական տարբերակի կազմում և ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2021 թ.

հունիսի 3-ը

29.

ՀՀ կառավարություն

ՄԺԾԾ նախագծի քննարկում և հաստատում

 

մինչև 2021 թ.

հունիսի 10-ը

30.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի) ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը` ի

գիտություն

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2021 թ.

հունիսի 17-ը

31.

Հայտատու մարմիններ, ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ (ներառյալ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի) հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների և ըստ անհրաժեշտության այլ պարզաբանող նյութերի հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում

 

մինչև 2021 թ.

հունիսի 17-ը

32.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը

ՀՀ մարզպետարաններ (տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար)

նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից

10-օրյա ժամկետում

33.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

սույն ժամանակացույցի 29-րդ կետով ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի շուրջ ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկումների իրականացում

 

մինչև 2021 թ. հուլիսի 30-ը՝ սույն ժամանակացույցի 20-րդ կետով համաձայնեցված ժամանակացույցերին

համապատասխան

34.

ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

սույն ժամանակացույցի 33-րդ կետով ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնա-ժողովներում քննարկումների արդյունքներով «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությունների տրամադրում

Հայտատու մարմիններ

մինչև 2021 թ.

հուլիսի 30-ը

35.

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին»

ՀՀ օրենքի գործողության շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներ`

ՀՀ տարածքային

կառավարման

մարմինների միջոցով

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված և համայնքի ավագանու կողմից հաստատված բնապահպանական ծրագրերը և դրանց գծով ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

մինչև 2021 թ. օգոստոսի 2-ը

(ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության սահմանած ժամանակացույցի)

36.

Հայտատու մարմիններ

սույն ժամանակացույցի 34-րդ կետով ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներից ստացված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությունների վերաբերյալ դիրքորոշման ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. օգոստոսի 6-ը

37.

Հայտատու մարմիններ

սույն ժամանակացույցի 33-րդ կետի համաձայն ՀՀ Ազգային ժողովում իրականացված քննարկումների արդյունքներով հայտատու մարմինների՝ 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման վերանայված հայտերի տրամադրում (վերանայված բաղադրիչների մասով)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. օգոստոսի 13-ը

38.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ կենտրոնական բանկ

Իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. օգոստոսի 13-ը

39.

Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով, ընդ որում, ՀՀ տարածքային կառավարման մարմինները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայնեցված),

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի թարմացված կանխատեսումների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. օգոստոսի 13-ը

40.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կառավարության 2022 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2022 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը (մինչև 3 էջի սահմաններում) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. սեպտեմբերի 2-ը

41.

Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

 

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի մշակում (ըստ անհրաժեշտության) և ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2021 թ. սեպտեմբերի 2-ը

42.

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ մարզպետարաններ

 

ՀՀ համայնքների ղեկավարներ

(յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով)

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման 2022 թվականի գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում (օրենքով նախատեսված

դեպքում)

43.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման համար «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան որոշված կորուստների գումարների հաշվարկում և տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

մինչև 2021 թ. սեպտեմբերի 2-ը

44.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2022 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ծախսերի նախահաշիվների նախագծերը` հիմնավորումների հետ միասին, ներկայացնելը (նաև 2021 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2020 թվականի համար հաստատված, սպասողական և 2019 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատվելիք ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող

ցուցանիշների փոփոխման բացատրությունը)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. սեպտեմբերի 7-ը

45.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային շրջանակների վերանայում (թարմացում), ՀՀ վարչապետի մոտ հայտատու մարմինների մասնակցությամբ բյուջետային եկամուտների, ծախսերի և

դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2021 թ. սեպտեմբերի 8-ը

46.

ՀՀ պետական

եկամուտների կոմիտե

2022 թվականի պետական բյուջեի հարկային ծախսերի մեծության գնահատմանը վերաբերող մասերի մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների

նախարարություն

մինչև 2021 թ.

սեպտեմբերի 8-ը

47.

Հայտատու մարմիններ

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում ՀՀ

կառավարությունում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2021 թ. սեպտեմբերի 8-ը

48.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2021 թ. սեպտեմբերի 8-ը

49.

ՀՀ պետական մարմիններ

(յուրաքանչյուրը՝ իրեն

վերապահված իրավասության մասով)

ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի նախագծերը մշակելը և սահմանված կարգով ՀՀ կառավարության հավանությունն ստանալու համար ներկայացնելը, այդ թվում`

 

1) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն`

ա. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն 2022 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի նախագծերը,

բ. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2022 թվականի ծրագրի նախագիծը.

2) ՀՀ առողջապահության նախարարություն` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն Առողջապահության պետական նպատակային 2022 թվականի տարեկան ծրագրի նախագիծը.

3) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն`

ա. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,

բ. «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն Զբաղվածության կարգավորման 2022 թվականի պետական ծրագրի նախագիծը.

4) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն`

«Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի

համաձայն Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2022 թվականի ծրագրի նախագիծը.

5) ՀՀ ոստիկանություն` «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի նախագիծը.

6) ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն`

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2022 թվականի տարեկան ծրագրի նախագիծը:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2021 թ. սեպտեմբերի 10-ը

50.

ՀՀ ֆինանսների

նախարարություն

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի մշակում և

ներկայացում

ՀՀ վարչապետի

աշխատակազմ

մինչև 2021 թ.

սեպտեմբերի 15-ը

51.

ՀՀ կառավարություն

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում

x

մինչև 2021 թ.

հոկտեմբերի 1-ը

52.

ՀՀ կենտրոնական

բանկ

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացության ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2021 թ.

հոկտեմբերի 1-ը

53.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութերի ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ը

54.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի)՝ օրենքով սահմանված կարգով հրապարակում

x

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա

ժամկետում

55.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում

x

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականի պետական բյուջեի նախագծի

վերջնական տարբերակը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելուն

հաջորդող օրը

56.

ՀՀ հանրային իշխանության մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացված ցանկի

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված ձևաչափի համաձայն 2022 թվականի «Քաղաքացու բյուջե»-ի (յուրաքանչյուրը՝ իր ոլորտային մասի) ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ տասնօրյա

ժամկետում

57.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2022 թվականի «Քաղաքացու բյուջե»-ի մշակում և հանրայնացում

 

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկամսյա

ժամկետում

58.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանությունը) տրամադրում

ՀՀ մարզպետարաններ (տեղական ինքնակառավարման

մարմիններին տրա-

մադրելու համար)

«Հայաստանի Հանրապետության 2022

թվականի

պետական բյուջեի

մասին» ՀՀ

օրենքի պաշտոնական

հրապարակումից

հետո՝ մեկամսյա

ժամկետում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան