Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2021

14.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2021 թվականի N 14-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան


15.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2021 թ.

 հունվարի 13-ի N 14-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 1999 թ.

 սեպտեմբերի 3-ի N 544 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ծ․Սողոմոնյան
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ք. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ս.Ծատուրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Ա. Ֆիդանյան
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Մկրտչյան

- Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան