Basic information
Number
N 212-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.07.2020-25.07.2020)
Status
Չի գործում
Source
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2020
Enactment organisation
Պարետ
Enactment date
24.07.2020
Signing organisation
Պարետ
Signing date
24.07.2020
Effective date
24.07.2020
Interrupt date
25.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի, 2020 թվական N 212-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1833-Ա, N 1861-Ա, N 1862-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ՝ ք․ Աբովյան, Աբովյան 10 (գրասենյակային հատված)․

2) «Լյուդմիլա Պետրոսյան» Ա/Ձ՝ ք. Սևան, Դեմիրճյան 2.

3) «Գևորգ Կիրակոսյան Հրանտի» Ա/Ձ՝ Վանաձոր համայնք, Թումանյան 1/46:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2020 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation