24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2156-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված 2020 թվականի արտադրության «ԿԱՄԱԶ-4308» մակնիշի, NY9UT0101L0AAT007 նույնականացման համարով, 49.500.000 դրամ հաշվեկշռային արժեքով սառնարանային խցիկով դիատար մեքենան հետ վերցնել և նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտա-գործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտա-գործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` գույքի նվիրատվության պայմանագրի կնքման օրվանից սկսած 15-օրյա ժամկետում ապահովել գույքի պետական գրանցումը (հաշվառումը)` սահմանելով, որ բոլոր ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|