Գլխավոր տեղեկություն
Համար
N 2119-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте 23.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2020

22.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2020 թվականի N 2119-Լ

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև 2021 թվականի հունվարի 15-ը համայնքների ղեկավարներից և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներից ստանալ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման առաջարկություններ՝ համապատասխան հիմնավորմամբ, ամփոփել դրանք, հաստատել տվյալ կիսամյակի ընթացքում իրականացման ենթակա վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը (նշելով վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման առաջարկություններ ներկայացրած համայնքի անվանումը, համայնքում իրականացման ենթակա աշխատանքների բնույթը, դրանց սկիզբն ու ավարտը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը) և ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2021 թվականի հունվարի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան


22.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2119-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են՝

1) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

2) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

3) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները.

4) պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

5) գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների).

6) բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները.

7) անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքները․

8) համայնքի ձյունամաքրման աշխատանքները։

3. Վարձատրվող հասարակական աշխատանքներում (այսուհետ՝ ծրագիր) կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով շահառու հանդիսացող գործազուրկ անձինք, որոնք դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) զբաղվածության պետական գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) զբաղվածության տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն)։

(3-րդ կետը փոփ. 21.01.21 N 52-Լ)

4. Ծրագրում ընդգրկվելու դիմումը կարող է ներկայացվել առձեռն կամ առցանց՝ տարածքային կենտրոնի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով (էլեկտրոնային փոստի հասցեները տեղադրված են գրասենյակի employment.am պաշտոնական կայքէջում)։

(4-րդ կետը փոփ. 21.01.21 N 52-Լ)

5. Ծրագրում ընդգրկվելու դիմումում անձը նշում է, թե սույն կարգի 2-րդ կետով նախատեսված որ ոլորտում իրականացվելիք աշխատանքներում է նախընտրում ներգրավվել, ինչպես նաև իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տեղեկություններ (հեռախոսահամար (այդ թվում` բջջային) և (կամ) էլեկտրոնային փոստի հասցե)։

6. Անձը դիմումին կից՝ առձեռն կամ առցանց եղանակով, տարածքային կենտրոն է ներկայացնում նաև հետևյալ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները՝

1) անձնագիր կամ նույնականացման քարտ.

2) նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ.

3) կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում.

4) ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվելու պարագայում՝ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված հանգամանքները հիմնավորող փաստաթղթեր։

7. Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է այն անձին՝

1) ում ընտանիքի անդամը (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին․

2) ում ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս.

3) ում ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ (անձինք):

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է ավելի վաղ ծրագրում ընդգրկվելու դիմում ներկայացրած անձանց՝ ըստ ներկայացման հերթականության։

9. Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է, ընդ որում, անձը չի կարող միաժամանակ ընդգրկվել մեկից ավելի ծրագրում։

10. Ծրագրում ընդգրկված անձին սույն կարգի 2-րդ կետով սահմանված ոլորտներում օժանդակ (մասնագիտական որակավորում չպահանջող) աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է 8 000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը:

11. Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:

12. Ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 2,000.0 հազ. դրամը (որում ներառված չէ սույն կարգի 15-րդ կետում նշված համայնքային բյուջեների միջոցների հաշվին կատարվող ֆինանսավորումը), ընդ որում, նշված ֆինանսական միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ՝ ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով:

13. Ծրագրի շրջանակներում ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ծրագրի արժեքի 20 տոկոսը:

14. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Ծրագիրը կարող է նաև ֆինանսավորվել Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին։

16. Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեների միջոցների հաշվին կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև ծրագրերի նախահաշիվներին համապատասխան` ապրանքային ներդրումների տեսքով:

17. Մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից հաստատված՝ վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ժամանակացույցով նախատեսված աշխատանքների մեկնարկից հինգ օր առաջ տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ծրագրի պատասխանատու նշանակված մասնագետը (այսուհետ` ծրագրի պատասխանատու), նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, այցելում է համայնք և համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի (այսուհետ՝ պատվիրատու), ինչպես նաև մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձի հետ կազմում է ծրագրի նախագիծ` երկու օրինակից (առաջնահերթություն է տրվում այն ծրագրերի նախագծերի հաստատմանը, որոնք ապահովում են առավելագույն աշխատանքների ծավալ (մարդ/օրերի թիվ):

18. Ծրագրում նշվում են`

1) ծրագրի իրականացման նպատակը.

2) կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը.

3) պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը.

4) ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը և կատարվող աշխատանքների ծավալը (մարդ/օրերի թիվ).

5) նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշիվը.

6) պատվիրատուի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից կատարվող ներդրումների չափը (առկայության դեպքում)․

7) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների տեսանելի արդյունքները, որոնք պետք է լինեն հստակ նկարագրված և չափելի:

19. Ծրագրի նախագիծը պետք է լինի թելակարված, էջանշված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված և կնքված պատվիրատուի կողմից:

20. Ծրագրի նախագիծը կազմելուց հետո պատվիրատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է այն և 2 օրինակից ներկայացնում տարածքային կենտրոն:

21. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսվում են ծրագրով նախատեսված պլան-ժամանակացույցին համապատասխան, ընդ որում, սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում պատվիրատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկատվություն է ներկայացնում տարածքային կենտրոն:

22.Պատվիրատուն ծրագիրը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացում է եկամտային հաշվի համար և տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն բացված բանկային հաշվի տվյալների մասին:

23. Տարածքային կենտրոնի տնօրենը պատվիրատուի կողմից հաստատված ծրագիրն ստանալու օրը պատվիրատուի հետ երկու օրինակից թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)՝ N 1 ձևին համապատասխան, որի անբաժանելի մաս է կազմում վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագիրը՝ համաձայն օրինակելի ձևի:

24. Տարածքային կենտրոնի տնօրենը պատվիրատուի հետ պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի պատճենը ֆինանսավորման գործընթացն ապահովելու համար ներկայացնում է գրասենյակ:

25. Տարածքային կենտրոնը, ծրագիրն սկսելուց երեք օր առաջ, ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տվյալները համեմատում է (համադրում է) Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ նշված (Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած) համայնքներում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը բնակված քաղաքացիների տվյալների, Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցության միջոցառման շահառուների ցանկում ներառված տվյալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման հավելվածին կից ցանկում ներառված համայնքների հասցեներում հաշվառված անձանց տվյալների հետ։

(25-րդ կետը լրաց. 21.01.21 N 52-Լ)

26. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով սույն կարգի 25-րդ կետով նախատեսված համադրման արդյունքները, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետով նախատեսված առաջնահերթությունները, անձի ներկայացրած դիմումում առկա տեղեկատվությունն ու դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, կազմում է ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը և ծրագիրն սկսելուց երկու օր առաջ տրամադրում պատվիրատուին:

27. Պատվիրատուն ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր աշխատողի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր` հիմք ընդունելով պայմանագրի, այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող ծրագրի պայմանները: Պատվիրատուն աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի պատճենները՝ այն կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է ծրագրի պատասխանատուին:

28. Ծրագրի պատասխանատուն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում տարածքային կենտրոնի տնօրենին։

29. Տարածքային կենտրոնի տնօրենի կողմից ծրագրի մոնիթորինգի իրականացման ժամանակացույցը և սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցը ներկայացվում է նախարարություն և գրասենյակ` մինչև ծրագրի մեկնարկը:

30. Պատասխանատուն մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գնահատում է սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պլան-ժամանակացույցով նախատեսված նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և կատարողականի վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է տարածքային կենտրոնի տնօրենին:

31. Պատվիրատուն մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն է ներկայացնում պատասխանատուի կողմից տրված եզրակացության հիման վրա կազմված կատարողական ակտը և նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը:

32. Տարածքային կենտրոնը կատարողական ակտը և աշխատավարձի վճարման ցուցակը պատվիրատուից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գրասենյակ է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր՝ N 2 ձևին համապատասխան:

33. Գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և նախարարություն է ներկայացնում N 3 ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը։

34. Նախարարությունը ֆինանսավորման ամփոփ հայտ-պահանջագիրը գրասենյակից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, որպես բյուջեի գլխավոր կարգադրիչ, ապահովում է ֆինանսավորման գործընթացը:

35. Գրասենյակը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնների կողմից ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա, որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, ֆինանսավորման էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովում է ֆինանսավորման գործընթացը` ըստ համայնքների (պատվիրատուի), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում պատվիրատուի կողմից բացված եկամտային հաշվի համարներին ֆինանսական միջոցները փոխանցելու միջոցով:

36. Պատվիրատուն ֆինանսավորումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին է փոխանցում աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները՝ նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով սույն կարգի 10-րդ կետով նախատեսված եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը:

37. Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտը:

38. Ծրագիրը համարվում է ավարտված ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը գրասենյակի կողմից հաստատվելուց հետո:

39. Սույն կարգի պահանջների խախտմամբ հաշվարկված և վճարված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

40. Ծրագիրը դադարեցվում է՝

1) սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում աշխատանքները չսկսվելու դեպքում.

2) ծրագրի մոնիթորինգի արդյունքում ներկայացված առաջարկության հիման վրա.

3) պատասխանատուի կողմից սույն կարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պլան-ժամանակացույցով հաստատված աշխատանքների գնահատման արդյունքում սույն կարգի 31-րդ կետում նշված կատարողականի 50 տոկոսից ցածր լինելու դեպքում․

4) եթե լուծվել է ծրագրում ընդգրկված անձի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը։

41. Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է նախարարության և գրասենյակի պաշտոնական կայքէջում, տարածքային կենտրոնի կողմից տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում։ Ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը տարածվում է նաև զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

 Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

_____________

(կնքման վայրը)

____ _____________ 20 ___ թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գրասենյակի __________________________________________

_____________________________________________________________________________________________

(տարածքային կենտրոնի անվանումը)

տարածքային կենտրոնը, այսուհետ` տարածքային կենտրոն, ի դեմս տնօրեն ________________________ ի,

(ազգանունը, անունը)

որը գործում է ________________________________________________________________________________

(կանոնադրության կամ լիազորագրի)

հիման վրա, մի կողմից, և ____________________________________տեղական ինքնակառավարման մարմնի

(անվանունը)

ղեկավար __________________________________________, այսուհետ` պատվիրատու մյուս կողմից (բոլորը

(անունը, ազգանունը)

 

միասին համատեղ հիշատակման դեպքում, այսուհետ` կողմեր), արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2119-Լ որոշման հավելվածով սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) ներքոհիշյալի վերաբերյալ:

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

 1. Պայմանագրի առարկան ________________________

                                         (համայնքի անվանումը)

 համայնքում վարձատրվող
հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի իրականացման ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Տարածքային կենտրոնը պարտավոր է՝

1) պատվիրատուին տրամադրել խորհրդատվություն` պայմանագրով սահմանված՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում տարածքային կենտրոնի և պատվիրատուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) պատվիրատուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ պայմանագրի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) ամսական առնվազն մեկ անգամ իրականացնել ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և գնահատում.

4) չմիջամտել պատվիրատուի և պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային (կամ քաղաքացիաիրավական) հարաբերություններին և այդ անձանց կողմից իրականացվող գործունեությանը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված դեպքերի.

5) չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք պատվիրատուի և պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և, որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

6) իրականացնել պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2119-Լ որոշմամբ նախատեսված այլ պարտականություններ:

3. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝

1) պահանջել պատվիրատուից պայմանագրի անբաժանելի մաս կազմող ծրագրում ընդգրկված, պայմանագրով սահմանված և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ քանակի անձանց հետ կնքելու աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով պայմանագրի պայմանները.

2) պահանջել պատվիրատուից տրամադրել սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի պատճենները՝ դրանք կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում.

3) պահանջել պատվիրատուից պայմանագիրը կնքելուց հետո ներկայացնել հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում իր կողմից բացված եկամտային հաշվի տվյալների մասին.

4) պահանջել պատվիրատուից մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2119-Լ որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն ծրագրի պատասխանատու նշանակված անձի կողմից տրված եզրակացության հիման վրա կազմված կատարողական ակտը և նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը.

5) պահանջել պատվիրատուից ֆինանսավորումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին փոխանցել աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով պայմանագրի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը.

6) պահանջել պատվիրատուից ծրագրի շրջանակներում պատվիրատուի կողմից ստացված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե միանվագ` պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորությունների խախտում թույլ տալու դեպքում.

7) իրականացնել պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

4. Պատվիրատուն պարտավոր է՝

1) ծրագրում ընդգրկված, պայմանագրով և պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ քանակի անձանց հետ կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական համապատասխան պայմանագրեր` հիմք ընդունելով պայմանագրի պայմանները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանց պատճենները տրամադրել տարածքային կենտրոնին.

3) մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը տարածքային կենտրոնին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2119-Լ որոշման հավելվածով նախատեսված ծրագրի պատասխանատու նշանակված անձի կողմից տրված եզրակացության հիման վրա կազմված կատարողական ակտը և նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը.

4) պայմանագիրը կնքելուց հետո տարածքային կենտրոնին ներկայացնել հայտարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում իր կողմից բացված եկամտային հաշվի տվյալների մասին.

5) ֆինանսավորումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին փոխանցել աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով պայմանագրի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը.

6) պլան-ժամանակացույցում ներառված աշխատանքների ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտը.

7) ծրագրի շրջանակներում պատվիրատուի կողմից ստացված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե միանվագ` պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորությունների խախտում թույլ տալու դեպքում.

8) իրականացնել պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2119-Լ որոշման հավելվածով նախատեսված այլ պարտականություններ:

5. Պատվիրատուն իրավունք ունի՝

1) տարածքային կենտրոնից ստանալու խորհրդատվություն` պայմանագրով սահմանված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում տարածքային կենտրոնի և պատվիրատուի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

2) տարածքային կենտրոնից ստանալու ֆինանսական աջակցություն՝ պայմանագրի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.

3) տարածքային կենտրոնից պահանջելու չմիջամտել պատվիրատուի և պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց միջև ծագած աշխատանքային (կամ քաղաքացիաիրավական) հարաբերություններին և այդ անձանց կողմից իրականացվող գործունեությանը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված դեպքերի.

4) պահանջելու տարածքային կենտրոնից չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք պատվիրատուի և պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար կրում են գաղտնի բնույթ և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

5) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Պայմանագրի համաձայն պատվիրատուին վճարվում է՝

 1) __________________

թվերով

 (________________________)

բառերով

 դրամ միանվագ՝

ծրագրում ներառված պլան-ժամանակացույցին համապատասխան ծրագրի իրականացման համար անհրաժեշտ շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ՝ ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով.

 2) _________________

թվերով

 (________________________)

բառերով

 դրամ ամսական՝
ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր շահառուին` ծրագրում ներառված պլան-ժամանակացույցին համապատասխան աշխատանքները կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար ութ հազար դրամ աշխատավարձ ամսական կտրվածքով վճարելու նպատակով՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը:

7. Պայմանագրի 6-րդ կետով նախատեսված գումարը վճարվում է __________ ժամկետով, ընդ որում, պայմանագրի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով վճարվող գումարների հանրագումարը չի կարող գերազանցել

  _________________

թվերով

 (________________________)

բառերով

 դրամը:
8. Տարածքային կենտրոնը կատարողական ակտը և աշխատավարձի վճարման ցուցակը պատվիրատուից ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Զբաղվածության պետական գրասենյակ է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիր: Զբաղվածության պետական գրասենյակը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստանալուց հետո, որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, երեք աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսավորման էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովում է ֆինանսավորման գործընթացը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում պատվիրատուի կողմից բացված եկամտային հաշվի համարին պայմանագրի 6-րդ կետում նշված գումարը փոխանցելու միջոցով:

9. Պատվիրատուն ֆինանսավորումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց բանկային հաշիվներին է փոխանցում աշխատավարձի համար կամ մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարները` նախապես Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելով պայմանագրի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

10. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երկու ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում է գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

12. Կողմերը հավաստիացնում և երաշխավորում են, որ՝

1) պայմանագիրը համարվում է պատշաճ կերպով կնքված և իրենց համար ունի պարտադիր իրավաբանական ուժ.

2) պայմանագիրն իրենց համար հանդիսանում է իրական, պարտադիր և իրագործվող.

3) պատրաստ են իրականացնել պայմանագրից բխող իրենց պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

4) պայմանագրի կնքումը և կատարումը չի խախտում որևէ այլ պայմանագրի պահանջ, որում կողմերը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդես են գալիս որպես կողմ, ինչպես նաև երրորդ անձանց որևէ իրավունքներ.

5) պայմանագիրը համապատասխանում է կողմերի կամահայտնությանը, իրենց համար պարզ և ընդունելի են պայմանագրի կնքման և դրա չկատարման իրավական հետևանքները:

 

VII. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:

14. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Պայմանագիրը հանդիսանում է կողմերի միջև լիիրավ համաձայնություն` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:

16. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

17. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են կողմերի համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Պայմանագրի փոփոխումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

19. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:

20. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2119-Լ որոշման հավելվածում նշված պահանջներին համապատասխան: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:

21. Պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, ինչպես նաև պայմանագրի 22-րդ կետում նշված դեպքերում:

22. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և վաղաժամկետ լուծել այն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2119-Լ որոշման հավելվածով սահմանված դեպքերում, ինչպես նաև պատվիրատուի կողմից պայմանագրի էական խախտում թույլ տալու դեպքում:

23. Պայմանագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակներից, որոնցից տարածքային կենտրոնին և պատվիրատուին տրամադրվում է մեկական օրինակ:

 

IX. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Տարածքային կենտրոն»

«________________________________»

(Զբաղվածության պետական գործակալության

տարածքային կենտրոնի անվանումը)

Գտնվելու վայրը ______________________

Հեռ. __________________________________

Էլ. փոստ. _____________________________

Հ/հ ___________________________________

Ի դեմս ________________________________

_______________________________________

(համապատասխան լիազորություն ունեցող անձի

պաշտոնը, ազգանունը, անունը)

__________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ. ______ ______ 20__թ.

«Պատվիրատու» 

«_________________________»

(համայնքի ղեկավարի ազգանունը, անունը)

 

Գտնվելու վայրը ______________________

Հեռ. __________________________________

Էլ. փոստ. _____________________________

Հ/հ ___________________________________

ՀՎՀՀ _________________________________

 

 

_________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ. ______ ______ 20__թ.

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

 1. Ծրագրի պատասխանատուն

________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, տարածքային կենտրոնի անվանումը, պաշտոնը, հեռախոսահամարը)

 ___________________

(ստորագրությունը)

2. Ծրագրի պատվիրատուն____________________________տեղական

                                                                  (անվանումը)

ինքնակառավարման մարմնի ղեկավարը __________________________________________

                      (անունը, ազգանունը, հեռախոսահամարը)

_______________________

(ստորագրությունը)

 

3. Աշխատանքային պայմանագրով կամ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող անձանց թիվը ______

4. Լրացման օրը, ամիսը, տարեթիվը ____ ______________ 202   թ.

5. Ծրագրի իրականացման նպատակը

____________________________________________________________________

6. Ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը և կատարվող աշխատանքների ծավալը

 

Իրականացման ենթակա աշխատանքի անվանումը

Իրականացման ենթակա աշխատանքի բնույթը

Կատարվող աշխատանքների ծավալը

(մարդ/օրերի թիվ)

     
     
     
     
     
     

 

7. Ծրագրի իրականացման ժամանակացույցը, սկիզբը` _______________, ավարտը`__________

8. Ծրագրի իրականացման շրջանակներում ձեռքբերման ենթակա շինանյութերի, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաների և ծառայությունների անվանումները և ֆինանսական միջոցների չափը

 

Անվանումը

Ընդամենը՝ ֆինանսական միջոցներ

(դրամ)

Շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ

պարագաներ և ծառայություններ

 

 

9. Ծրագրում ընդգրկված շահառուների վարձատրությանն ուղղված ֆինանսական միջոցների չափը

 

Ծրագրում

ընդգրկված շահառուների թիվը

 

Աշխատանքների

իրականացման մարդ/օրերը

 

1 օրվա

վարձատրության չափը

 

  Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանում

ֆինանսական միջոցների չափը

(դրամ),

այդ թվում՝

Ընդամենը՝

գումարը

 

աշխատա- վարձ

 

 

եկամտային հարկ

 

 

նպատակա- յին սոցիալա-

կան վճար

 

 

դրոշմանիշային վճարը

 

արձակուրդային

օրերի համար հաշվարկված

արձակուրդային

վճարը

 

                 

 

10. Իրականացվող ներդրումները (առկայության դեպքում)՝

1) ծրագրի պատվիրատուի կողմից (ֆինանսական միջոցների, ապրանքային ներդրումների տեսքով կամ անհրաժեշտ աշխատուժ տրամադրելու ձևով)

_____________________________________________________________________________________

 

2) այլ կազմակերպությունների կողմից (ֆինանսական միջոցներ, աշխատանքի միջոց)

_____________________________________________________________________________________

11.Ակնկալվող արդյունքները

_____________________________________________________________________________________

12. Լրացուցիչ տեղեկությունները

_____________________________________________________________________________________

13. Աշխատանքների պլան-ժամանակացույցը

Աշխատանքների ծավալը, աշխատանքների սկիզբը` __________, աշխատանքների ավարտը` ____________

 

NN

ը/կ

Աշխատանքների նկարագիրը

Չափի միավորը

Ծավալը

Աշխատանքա- յին օրերը

Աշխատողների թիվը

Աշխ/օր

Աշխատանքների կատարման ժամանակացույցը` ըստ ամիսների

(մարդ/օր)

Այլ

նշումներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

         

14. Ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 2119-Լ որոշման հավելվածով հաստատված ծրագրի իրականացման կարգին:

Ձև N 2

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի ֆինանսավորման

 

20   թ. __________________________

 

NN

ը/կ

Համայնքի անվանումը

ՀՎՀՀ-ն

Համայնքի կողմից ծրագրի իրականացման համար գանձա- պետարանում բացված եկա- մտային հաշվի համարը

Համայնքի հետ կնքված պայմանագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը

Պայմանա- գրի սկիզբը և ավարտը

Ծրագրի արժեքը (դրամ)

Ծրագրում ընդգրկված- ների քանակը

Վճարման ենթակա գումարի չափը (դրամ)

Այդ թվում`

շինանյութերի, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարա- գաների ձեռք- բերման, տեղա- փոխման, աղբա- հանության ծախ-

սերը (դրամ)

աշխատա-վարձ (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տարածքային կենտրոնի տնօրեն

Կ.Տ.

 _____________________

(ստորագրությունը)

 _____________________

(անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20  թ.

 

Ձև N 3

 

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի ֆինանսավորման

 

20   թ. __________________________

 

NN

ը/կ

Տարածքային

կենտրոնի անվանումը

Ծրագրերի թիվը

Փոխհատուցվող

գումարի չափը

Այդ թվում՝

շինանյութերի, բարեկարգման

համար անհրաժեշտ այլ

պարագաների ձեռքբերման,

տեղափոխման, աղբահանության

ծախսերը (դրամ)

աշխատավարձը

(դրամ)

 

 

 

 

 

 

 

Զբաղվածության պետական

գրասենյակի պետ

 

Կ.Տ.

 

 _____________________

(ստորագրությունը)

 _____________________

(անունը, ազգանունը)

Կատարող

_____________________

(ստորագրությունը)

 _____________________

(անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20  թ.

 

(հավելվածը փոփ., լրաց. 21.01.21 N 52-Լ)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.01.2021, N 52-Լ 24.01.2021, N 2119-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան