ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 874-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Բելգիայի մասնաճյուղի կողմից, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ստացված բեռի ( 64 տեղ, 8,609.5 կգ ընդհանուր քաշով, 122,525.16 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 22,298.61 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 874-Ա որոշման |
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Անվանում |
Չափի |
Քանակ |
Արժեք /առանց փոխադրման ծախսերի/ Եվրո |
Ստացող կազմակերպությունը |
քնապարկ |
հատ |
26 |
1,830.00 |
ՊԲ Հոռաթաղում տեղակայված զորամաս |
հաշմանդամի անվասայլակ, հենասայլակ, ձեռնափայտ, հենափայտ |
հատ |
150 |
4,193.07 |
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն |
հագուստ |
տուփ |
43 |
8,350.00 |
Արցախից Հայաստան ժամանած կարիքավոր ընտանիքներ: Բաշխումը իրականացվելու է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության միջոցով |
դեղորայք և բժշկական պարագաներ |
տուփ |
383 |
108,152.09 |
ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ |
Ընդամենը՝ |
602 |
122,525.16 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|