Գլխավոր տեղեկություն
Համար
N 874-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 874-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Բելգիայի մասնաճյուղի կողմից, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ստացված բեռի ( 64 տեղ, 8,609.5 կգ ընդհանուր քաշով, 122,525.16 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 22,298.61 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 30-ի N 874-Ա

որոշման

 

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

 

Անվանում

Չափի
միավոր

Քանակ

Արժեք /առանց փոխադրման ծախսերի/ Եվրո

Ստացող կազմակերպությունը

քնապարկ

հատ

26

1,830.00

 ՊԲ Հոռաթաղում տեղակայված զորամաս

հաշմանդամի անվասայլակ, հենասայլակ, ձեռնափայտ, հենափայտ

հատ

150

4,193.07

 Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն

հագուստ

տուփ

43

8,350.00

Արցախից Հայաստան ժամանած կարիքավոր ընտանիքներ: Բաշխումը իրականացվելու է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության միջոցով

դեղորայք և բժշկական պարագաներ

տուփ

383

108,152.09

ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

Ընդամենը՝

 

602

122,525.16

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ