ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 12-րդ գլուխը 1693 -րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1694 -1698 -րդ հոդվածներով`
«Հոդված 1694 . | Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը |
Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 1695 . | Չձևակերպված աշխատող պահելը |
Կազմակերպությունում առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու աշխատող պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար:
Նույն խախտումը վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար:
Հոդված 1696 . | Աշխատողին անվանաքարտով չապահովելը |
Առևտրի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտի կողմից աշխատողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` անվանաքարտով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` անվանաքարտով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար:
Հոդված 1697 . | Աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը |
Առևտրի և սպասարկման ոլորտում աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անվանաքարտը չկրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Հոդված 1698 . | Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը |
Գործատուի կողմից օրացուցային տարվա ընթացքում առնվազն երկու անգամ օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 1691 -րդ հոդվածի տեքստում 1702 -րդ, 1704 -րդ, 1706 -րդ հոդվածների տեքստում և վերնագրում «կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմիններ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններ» բառերով, 1703 -րդ հոդվածի վերնագրում և տեքստում «պետական սոցիալական ապահովագրության մուծումները» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերով, 1821 -րդ հոդվածի վերնագրում և տեքստում «կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 2443 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 2443 . | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինները |
Սույն օրենսգրքի 1691 , 1695 ,1698 , 1702 , 1703 , 1704 , 1706 , 1821 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից) քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, ինչպես նաև սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների պետերը (տնօրենները):»:
Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 230. | Աշխատանքի պետական տեսչությունը |
Աշխատանքի պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1694 , 1696 , 1697 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը և նշանակում վարչական տույժեր:
Մինչ աշխատանքի պետական տեսչության ստեղծումը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և տույժերը նշանակում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինները:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունից հանել «վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու» բառերը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2003 թ. հունվարի 28 Երևան ՀՕ-499-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|