Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2021 թվականի N 11-Ա

 

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 248,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 151027630 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2015 թվականի փետրվարի 27-ին կնքված` N 820243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Արփինետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում` 160,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2021 թ. հունվարի 11

Երևան

 

Հավելված

 ՀՀ փոխվարչապետի 2021 թ.

հունվարի 11-ի N 11-Ա

որոշման

 

«ՄԱՅՐԱՏՈՒՆ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական, առողջապահական և հոգեբանական աջակցություն հասարակության ամենախոցելի խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը:

1. Բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ):

2. Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝

● Սեթա-Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի № AA0002802, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից) Զուրաբ-Բարսեղ

● Ղազարյան Բարսեղի (անձնագրի № AA0002801, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե ՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043500503,0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ 01557357

5.

Ծրագրի իրականացման վայրը

ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

$248500 (երկու հարյուր քառասունութ հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ-ում բնակվող ՝

● բոլոր տեսակի բռնության ենթարկված և անօթևան դարձած կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ).

● հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Մայրատուն» ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ապաստան գտնել ՀՀ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող՝ հիմնադրամին պատկանող շենքում:

Ապաստանում կարող են բնակություն հաստատել բռնության ենթարկված և անօթևան հղիներ ու կանայք, ովքեր ունեն մինչև 10 տարեկան երեխա (երեխաներ): Մայրատանը նրանք ստանում են՝

1. մոր և երեխայի համար նախատեսված սենյակ (անվճար).

2․ 4-անգամյա սնունդ, $18000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

3․ ներմուծում արտերկրից՝ հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը $185000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

4. արտերկրից կոնտեյների բեռնափոխադրման ծախս ՝ $13200 (տասներեք հազար երկու հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

Ծրագիրն ունի նաև դաստիարակչական նպատակ, որի իրականացման համար ծառայում են հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մարզասրահը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակները (նշված ծառայություններն անվճար են):

2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են $32300 (երեսուներկու հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝

- կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

- հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

- հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը) $7000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,

- գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

- իրավաբանական ծառայություն $1300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

Նշված միջոցառումներն իրականացվելու են 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝

1. սննդի ձեռքբերում՝ ՀՀ տարածքում՝ $18000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2. ներմուծում արտերկրից՝ հագուստ, կոշիկ, հիգիենայի պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը՝ $185000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

3. կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4. հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ $1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

5. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ $7000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ներառյալ՝ հարկերը.

6. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

7. իրավաբանական ծառայություն $1300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

8. արտերկրից կոնտեյների բեռնափոխադրման ծախս՝ $13200 (տասներեք հազար երկու հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

11.

Կազմակերպական ծախսեր

2021 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են $32300 (երեսուներկու հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝

1․կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $8000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2․հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

3. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ $7000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

5. իրավաբանական ծառայություն $1300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

- ՀՀ ոստիկանություն

- ՀՀ առողջապահության նախարարություն

- ՀՀ ԳԿՍՄ նախարարություն

- տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքներ և թաղապետարաններ, մարզպետարաններ

- ՀԿ-ներ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության և ընտանեկան համակարգի հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

- Ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին

- ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում՝ լիազոր մարմնին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ