ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 114-րդ հոդվածի «երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1541-րդ հոդվածով.
«Հոդված 1541. | Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը |
Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո՝ նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի տասը տոկոսի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 158. | Առևտրի ոլորտում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, առանց համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը |
Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև պիտանիության ժամկետն անցած ապրանքները, առանց այդ մասին նախապես գրավոր հայտարարություն տալու, վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Առանց սպառողների կյանքի, առողջության համար անվտանգությունը հավաստող համապատասխանության սերտիֆիկատի և (կամ) համապատասխանության նշանի պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանք վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Մանրածախ առևտրի խանութի ճակատային մասում սահմանված ցուցանակի բացակայությունը, խանութներում գործունեության համար նախատեսված անհրաժեշտ առևտրատեխնոլոգիական, սառնարանային սարքավորումների և գույքի բացակայությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչ քսանապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 180-րդ հոդվածի «հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի» և «տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի» բառերը համապատասխանաբար փոխարինել «քսանապատիկից մինչև երեսնապատիկի» և «երեսնապատիկից մինչև հիսնապատիկի» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 219-րդ հոդվածի առաջին մասից հանել «, 114 հոդվածներով, », «158 հոդվածի առաջին և չորրորդ մասերով,» և «180,» բառերը: Մասը «113» թվից հետո լրացնել «հոդվածով» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 2191-րդ հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև սույն օրենսգրքի 114-րդ, 1541-րդ, 180-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 2447-րդ հոդվածի «158 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով և 188 հոդվածով» բառերը փոխարինել «158-րդ և 188-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|