ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 48. | Պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ինքնակամ օգտագործելը կամ դրանց ինքնակամ օգտագործումը չկանխելը |
Պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ինքնակամ օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:
Պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերի ինքնակամ օգտագործումը չկանխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 49-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 50-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 50. | Ջրերի սեփականության իրավունքը խախտելը |
Ջրերի սեփականության իրավունքը խախտելը, ինքնակամ ջրօգտագործելը կամ ոչ նպատակային օգտագործելը, ինչպես նաև ջրօգտագործման իրավունք ձեռք բերելու կամ դա փոխանցելու սահմանված կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 501-րդ հոդվածով.
«Հոդված 501. | Ջրային համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը |
Ջրային համակարգերի կամ դրանց մասի նկատմամբ (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) սեփականության իրավունքը խախտելը (ինքնակամ զբաղեցնելը), դրանց օգտագործման կարգը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրային համակարգերի (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի) օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կամ դրանց մասերի նկատմամբ սեփականության իրավունքը խախտելը, օրենքի պահանջների խախտմամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի օգտագործման իրավունք ձեռք բերելը և (կամ) փոխանցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրերեսնապատիկի չափով:
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 51-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 52-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 7-րդ գլխի վերնագրում «իրավախախտումներ» բառից հետո լրացնել «հողօգտագործման, գեոդեզիայի և քարտեզագրության» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 54-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 54. | Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքերն ինքնակամ փոփոխելը, ինչպես նաև այդպիսի խախտումները չկանխելը |
Հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 541-544-րդ հոդվածներով.
«Հոդված 541. | Օրենքով, իրավական այլ ակտերով, պայմանագրերով կամ դատական կարգով հողամասի նկատմամբ սահմանված հողօգտագործման սահմանափակումները կամ սերվիտուտները չպահպանելը |
Օրենքով, իրավական այլ ակտերով, պայմանագրերով կամ դատական կարգով հողամասի նկատմամբ սահմանված հողօգտագործման սահմանափակումները կամ սերվիտուտները չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ յոթանասունապատիկի չափով:
Հոդված 542. | Հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելը |
Հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:
Հոդված 543. | Գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման սահմանված կարգը խախտելը |
Գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման սահմանված կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 544. | Հողերի պահպանության կանոնները խախտելը |
Հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:
Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 10. Օրենսգրքի 56-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 56. | Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը |
Ժամանակավոր օգտագործման տրամադրված հողամասը ժամանակին չվերադարձնելը կամ ըստ նպատակային ու գործառնական նշանակության և ըստ հողատեսքերի օգտագործելու համար պիտանի վիճակի չբերելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ յոթանասունապատիկի չափով:»:
Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 561-563-րդ հոդվածներով.
«Հոդված 561. | Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու կարգը խախտելը |
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օտարման կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերի օգտագործման տրամադրելու կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 562. | Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը կամ օգտագործման տրամադրելը |
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործման տրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 563. | Քաղաքացիներին և իրավաբանական անձանց՝ օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը |
Քաղաքացիներին և իրավաբանական անձանց՝ օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականության հողամասերն օտարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 12. Օրենսգրքի 58-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 58. | Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը կամ այդպիսիք չկանխելը |
Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Հողօգտագործման սահմանները խախտելը կամ սահմանանիշերը ոչնչացնելը չկանխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 13. Օրենսգրքի 59-րդ հոդվածի՝
1) առաջին մասի դիսպոզիցիայում «տեղադրման» բառը փոխարինել «հանքավայրերի» բառով, իսկ սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:».
2) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:».
3) երրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 14. Օրենսգրքի 60-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 60. | Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման կանոնները և պահանջները խախտելը |
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելն առանց հանրապետական երկրաբանական ֆոնդում պետական գրանցում ստանալու, ինչպես նաև ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների ավարտից հետո երկրաբանական տեղեկատվությունը սահմանված կարգով հանրապետական երկրաբանական ֆոնդ չհանձնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում առանց թույլտվության լեռնային փորվածքներ և հորատանցքեր անցկացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 15. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 601-րդ հոդվածով.
«Հոդված 601. | Ընդերքօգտագործման կանոնները խախտելը |
Օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության և օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքում հաստատված նախագծից շեղումները, որոնք առաջացնում են արտածին երկրաբանական պրոցեսներ՝ փլուզումներ, սողանքներ, սելավներ և այլ վնասակար երևույթներ՝
առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Երկրաբանական և մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:
Ընդերքի օգտագործման ընթացքում սառեցման (կոնսերվացման) դեպքում կամ ավարտից հետո շահագործման նախագծով նախատեսված ընդերքի պահպանության, այդ թվում՝ հողատեսքերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) միջոցառումները թերի կատարելը կամ չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 16. Օրենսգրքի 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 61. | Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը, ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը |
Ջրային ռեսուրսների պահպանության կանոնները խախտելը կամ ջրերի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, հողերի ջրային էրոզիա և այլ վնասակար երևույթներ, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրհավաք ավազաններում ջրապահպան ռեժիմը խախտելը, որն առաջացրել է ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում, էրոզիա և այլ վնասակար երևույթներ, ջրային օբյեկտներն աղտոտող վնասակար նյութերի արտահոսքի առավելագույն թույլատրելի նորմերի գերազանցումը, առանց ջրերի աղտոտումը և աղբոտումը կամ դրանց վնասակար ներգործությունը կանխող կառուցվածքներ և հարմարանքներ, կոմունալ և այլ արդյունաբերական օբյեկտներ շահագործման հանձնելը, եթե դա էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրառի (այդ թվում` ստորերկրյա ջրերից իրականացվող ջրառի կետերում) ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ կապարակնիքները դիտավորյալ պոկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 17. Օրենսգրքի 62-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 62. | Ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները խախտելը |
Ջրօգտագործման սահմանված չափաքանակների խախտմամբ բնական ջրային օբյեկտներից ջրառ իրականացնելը, ջրային օբյեկտներից վերցվող և այնտեղ թափվող ջրերի քանակության նախնական հաշվառում տանելու և ջրային օբյեկտներ թափվող ջրերի որակը որոշելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով։
Ջուրը ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելը (այդ թվում՝ ինքնակամ օգտագործելը), ջուրն անտնտեսվար օգտագործելը, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով։»:
Հոդված 18. Օրենսգրքի 63-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 63. | Ջրային համակարգերը և հարմարանքները վնասելը, դրանց օգտագործման կանոնները խախտելը |
Ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում՝ ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրային համակարգերի և հարմարանքների, այդ թվում՝ ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերի, չափիչ-կարգավորիչ սարքերի օգտագործման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 19. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 631-636-րդ հոդվածներով.
«Հոդված 631. | Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը |
Ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:
Հոդված 632. | Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը |
Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 633. | Առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելը կամ ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելը |
Առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 634. | Արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելը կամ դրանց ցուցանիշները նվազեցնելը |
Արտակարգ իրավիճակ առաջացնող հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերը խախտելը կամ դրանց ցուցանիշները նվազեցնելը, եթե այն էական վնաս չի առաջացրել (պատճառված նյութական վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը)՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Հոդված 635. | Ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը |
Ջրային համակարգերի վիճակի վրա ազդող ինքնակամ աշխատանքներ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից հարյուրհիսնապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:
Հոդված 636. | Հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելը |
Հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները (պայմանները) խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 20. Օրենսգրքի 64-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 64. | Անտառային ֆոնդի հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելը |
Անտառային ֆոնդի հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման անտառային ֆոնդի տարածքներն ինքնակամ զավթելը և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 21. Օրենսգրքի 65-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 22. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 66. | Անտառային ֆոնդի հողամասերում ծառերն ու թփերը հատելը և արմատախիլ անելը |
Անտառային ֆոնդի հողամասերում ծառերն ու թփերը հատելը և արմատախիլ անելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 23. Օրենսգրքի 68-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 68. | Անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը |
Անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 24. Օրենսգրքի 69-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 25. Օրենսգրքի 70-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 26. Օրենսգրքի 71-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 71. | Անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը |
Անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառապատ հողերում ինքնակամ խոտհունձ կատարելն ու անասուններ արածեցնելը և (կամ) դրանց կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 27. Օրենսգրքի 72-րդ հոդվածի՝
1) առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:».
2) երկրորդ մասում «ժամկետների» բառից հետո լրացնել «և եղանակների» բառերը, իսկ սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»։
Հոդված 28. Օրենսգրքի 73-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 29. Օրենսգրքի 74-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 74. | Անտառը քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով և արտադրական թափոններով վնասելը |
Անտառը քիմիական և ռադիոակտիվ նյութերով, արտադրական կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով և արտադրական թափոններով աղտոտելը, որի հետևանքով անտառը չորացել կամ հիվանդացել է՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 30. Օրենսգրքի 75-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:»։
Հոդված 31. Օրենսգրքի 76-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 76. | Պետական անտառային ֆոնդի հողերում ճահճակալած տարածքների ու դրենաժային չորացման առուների համակարգերն ու ճանապարհները ոչնչացնելը կամ վնասելը |
Պետական անտառային ֆոնդի հողերում ճահճակալած տարածքների ու դրենաժային չորացման առուների համակարգերն ու ճանապարհները ոչնչացնելը կամ վնասելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 32. Օրենսգրքի 77-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 77. | Անտառային ֆոնդում սահմանափակող անտառշինական և այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը |
Անտառային ֆոնդում սահմանափակող անտառշինական և այլ նշանները ոչնչացնելը կամ վնասելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 33. Օրենսգրքի 78-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 78. | Անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելը |
Անտառի կենդանական աշխարհին վնաս հասցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 34. Օրենսգրքի 79-րդ հոդվածի՝
1) վերնագրի և դիսպոզիցիաների «հրդեհային անվտանգության պահանջներ» բառերը փոխարինել «հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները» բառերով.
2) առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:».
3) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 35. Օրենսգրքի 80-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 80. | Աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ՝ նորմատիվների գերազանցմամբ կամ առանց թույլտվության. վնասակար ֆիզիկական ներգործությունները մթնոլորտային օդի վրա |
Մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը, առանց լիազորված մարմնի թույլտվության՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
Մթնոլորտն աղտոտող նյութերի առավելագույն թույլատրելի արտանետումների կամ ժամանակավոր համաձայնեցված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումը, մթնոլորտային օդի վրա առավելագույն թույլատրելի վնասակար ֆիզիկական ներգործությունների նորմատիվների գերազանցումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 36. Օրենսգրքի 81-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 81. | Կառույցներ և այլ օբյեկտներ շահագործման հանձնելն առանց մթնոլորտային օդի պահպանության պահանջները կատարելու |
Մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցներ և այլ օբյեկտներ կառուցելը և շահագործելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 37. Օրենսգրքի 82-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 38. Օրենսգրքի 83-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:»։
Հոդված 39. Օրենսգրքի 84-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 40. Օրենսգրքի 85-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:»։
Հոդված 41. Օրենսգրքի 86-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:»։
Հոդված 42. Օրենսգրքի 87-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:»։
Հոդված 43. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 88. | Կենդանական, այդ թվում՝ ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների իրականացման կանոնները խախտելը |
Կենդանական, այդ թվում՝ ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ։
Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:»։
Հոդված 44. Օրենսգրքի 89-րդ հոդվածի՝
1) «Ջրամբարներում և դրանց հարող» բառերը փոխարինել «Գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում» բառերով.
2) սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:»։
Հոդված 45. Օրենսգրքի 90-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 46. Օրենսգրքի 91-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 91. | Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ոչնչացնելը |
Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակները, նրանց բնակատեղերը, ձվադրման վայրերը և ձվերը, միգրացիոն ուղիները, բները և այլ շինվածքները ոչնչացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են առաջացնել կամ առաջացրել են այդպիսի կենդանիների անկում, թվակազմի կրճատում կամ բնակության միգրացիայի խախտում, կամ էլ բացառիկ դեպքերում թույլատրված որսի պայմանների խախտմամբ դրանք որսալը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման:»։
Հոդված 47. Օրենսգրքի 92-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 48. Օրենսգրքի 93-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 49. Օրենսգրքի 94-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 50. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 941-րդ հոդվածով.
«Հոդված 941. | Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը |
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով։
Տուգանքի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի փաթեթը սահմանված կարգով փորձաքննության չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով։
Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության փորձաքննական պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:»։
Հոդված 51. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 951-955-րդ հոդվածներով.
«Հոդված 951. | Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջները խախտելը |
Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 952. | Գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, դրանց պահպանման սահմանված կարգը խախտելը |
Գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, դրանց պահպանման սահմանված կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:
Հոդված 953. | Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման կարգերը խախտելը |
Գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման կարգերը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 954. | Պետական մասշտաբային շարքի քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումները ոչ ճիշտ արտահայտելը |
Պետական մասշտաբային շարքի քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումները ոչ ճիշտ արտահայտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Հոդված 955. | Պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման սահմանված կարգը խախտելը |
Պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման սահմանված կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 52. Օրենսգրքի 145-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 53. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1694-րդ հոդվածով.
«Հոդված 1694. | Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները չներկայացնելը, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը |
Վճարողների կողմից բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում բնապահպանական մարմիններ չներկայացնելը, ինչպես նաև դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով, անստորագիր ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումների կատարումն այն անձի կողմից, որը վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»։
Հոդված 54. Օրենսգրքի 1821-րդ հոդվածի՝
1) վերնագրի և դիսպոզիցիայի «հիմնադրամի» բառից հետո լրացնել «բնապահպանական տեսչական» բառերը.
2) սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 55. Օրենսգրքի 2011-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 56. Օրենսգրքի 2012-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 57. Օրենսգրքի 219-րդ հոդվածի՝
1) առաջին մասից հանել 51, 52, 54, 56-58, 60, 64-79, 80-86, 87, 88, 90, 91, 93, 94, 145 հոդվածները.
2) առաջին մասում «149-156» թվերը փոխարինել «149-156, բացառությամբ 152-րդ հոդվածի (ջրի պոմպերի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մասով)» բառերով.
3) երկրորդ մասից հանել 80-86, 87, 88 հոդվածները.
4) երկրորդ մասում «152-156» թվերը փոխարինել «152-156, բացառությամբ 152-րդ հոդվածի (ջրի պոմպերի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մասով)» բառերով։
Հոդված 58. Օրենսգրքի 231-րդ հոդվածի առաջին մասի՝
«(օգտակար հանածոների մշակման պրոցեսում կատարված խախտումների համար)» բառերը փոխարինել «(լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասով)» բառերով:
Հոդված 59. Օրենսգրքի 239-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 239. | Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը |
Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 501-րդ հոդվածով, 62-րդ հոդվածով (ջրային համակարգերի մասով), 63-րդ, 631-րդ, 633-րդ, 634-րդ, 635-րդ հոդվածներով, 636-րդ հոդվածով (ջրային համակարգերի մասով), 145-րդ հոդվածի (ջրային համակարգերի մասով) և 152-րդ հոդվածով (ջրի պոմպերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝
Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի օգտագործման և պահպանության գլխավոր պետական տեսուչի տեղակալը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուր- քսանապատիկի չափով.
ջրային համակարգերի օգտագործման և պահպանության ավագ պետական տեսուչները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեսուչները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:»:
Հոդված 60. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 26-րդ, 55-րդ, 67-րդ, 240-րդ, 241-րդ, 2421-րդ հոդվածները:
Հոդված 61. Օրենսգրքի 242-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 242. | Բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները |
Բնապահպանական օրենսդրության կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 49-րդ հոդվածով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման մասի), 50-52-րդ, 542-րդ հոդվածներով (հողերի պահպանության մասով), 544-րդ հոդվածով, 59-րդ և 60-րդ հոդվածներով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման և ռադիոակտիվ հսկողության մասերի), 60-րդ, 601-րդ, 61-րդ հոդվածներով, 62-րդ հոդվածով (ջրային ռեսուրսների պահպանության մասով), 632-րդ հոդվածով, 636-րդ հոդվածով (բնական ջրային օբյեկտների մասով), 64-66-րդ, 68-79-րդ հոդվածներով, 80-87-րդ հոդվածներով (մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի ու կանոնների խախտման մասով), 88-91-րդ հոդվածներով, 92-րդ հոդվածով (վայրի կենդանիների պահպանության մասով), 93-րդ, 94-րդ, 941-րդ, 1699-րդ, 2011-րդ, 2012-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»։
Հոդված 62. Օրենսգրքի 2447-րդ հոդվածի առաջին մասում «158-րդ հոդվածի» բառերից առաջ լրացնել «953-րդ հոդվածով,» բառերը:
Հոդված 63. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2449-րդ և 24410-րդ հոդվածներով.
«Հոդված 2449. | Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները |
Հողերի օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 48-րդ, 54-րդ, 541-րդ հոդվածներով, 542-րդ հոդվածով (հողերի օգտագործման մասով), 543-րդ հոդվածով, 56-58-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նշանակելով համապատասխան տուգանքներ:
Լիազոր պետական մարմինը քննում է հողերի օգտագործման նկատմամբ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տարածքային կառավարման մարմինը (մարզպետը) քննում է հողերի օգտագործման նկատմամբ տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձանց, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Երևանի քաղաքապետը քննում է Երևանի վարչական սահմաններում թաղային համայնքների պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Տեղական ինքնակառավարման մարմինը (համայնքի ղեկավարը) քննում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Հոդված 24410. | Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառի պետական լիազորված մարմինը |
Գեոդեզիայի և քարտեզագրման բնագավառի պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 951-րդ, 952-րդ, 954-րդ և 955-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 64. Օրենսգրքի 258-րդ հոդվածի՝
1) առաջին մասից «կամ ժողովրդական դրուժինիկի» և «կամ կամավոր ժողովրդական դրուժինայի շտաբ» բառերը հանել.
2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բնապահպանական օրենսդրության խախտումների դեպքում արձանագրություն կազմելու նպատակով, եթե խախտողի անձը չի կարող պարզվել խախտման տեղում, բնապահպանության ոլորտում լիազորված մարմնի տեսուչները, այդ թվում՝ հասարակական տեսուչները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցները կարող են այդ իրավախախտումները կատարած անձանց բերել ոստիկանության շենք՝ իրավախախտումները կանխելու, խախտողի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:»։
Հոդված 65. Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն օրենսգրքի 48-րդ, 54-րդ, 56-58-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում համայնքների վարչական սահմաններում թույլ տրված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է համայնքային բյուջե, համայնքի վարչական սահմանից դուրս՝ Երևան քաղաքում, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|