Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.06.03/14(650) Հոդ.130
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.05.2019
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մայիսի 2019 թ.

թիվ 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 35-ՃՏՊ (ԱՄՍԱԿԱՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.12.20 թիվ 28-Ն)

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների մասին» Ձև 35-ՃՏՊ (ամսական, տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 28.12.20 թիվ 28-Ն)

2. Հաստատել «Ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների մասին» Ձև 35-ՃՏՊ (ամսական, տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 28.12.20 թիվ 28-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին» ձև 35-պատահար (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 24-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մայիսի 24-ի

 թիվ 31-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_21148

 

1. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում

 

(ամսական)

Ցուցանիշի անվանումը

Տողի
համարը

ՃՏՊ
քանակը,
միավոր

Տուժել են,մարդ

զոհվել են

որից` իգա- կան սեռ

վիրավոր-վել են

որից` իգա- կան սեռ

Ա

Բ

1

2

3

4

5

ՃՏՊ , ընդամենը

110

         

որոնցից` տուժել են մինչև 18 տարեկան

110.1

         

ՃՏՊ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով տրանսպորտային միջոցների վարորդներ, ընդամենը

120

         

որից՝ ոչ սթափ վիճակում

120.1

         

120-րդ տողից՝ ըստ պատկանելիության՝
իրավաբանական անձանց

121

         

որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում

121.1

         

Ֆիզիկական անձանց

122

         

որից՝ վարորդներ ոչ սթափ վիճակում

122.1

         

122-րդ տողից՝ հեծանվորդի կողմից

123

         

ՃՏՊ հետիոտնի կողմից

130

         

ՃՏՊ ուղևորի կողմից

140

         

Չբացահայտված ՃՏՊ

150

         

 

2. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում

 

(տարեկան)

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

ՃՏՊ
քանակը,
միավոր

Տուժել են, մարդ

զոհվել են

վիրավորվել են

ընդամենը

որից` ոչ սթափ վիճակում գտնված վարորդների պատճառով

ընդամենը

որից` ոչ սթափ վիճակում գտնված վարորդների պատճառով

ընդամենը

որից` ոչ սթափ վիճակում գտնված վարորդների պատճառով

Ա

Բ

1

2

3

4

5

6

Վարորդների կողմից ՃԵԿ-ի խախտման պատճառով առաջացած ՃՏՊ-ը և տուժածները

210

           

բեռնատար ավտոմեքենաների

210.1

           

որից՝ ֆիզիկական անձանց

210.1.1

           

ավտոբուսների, միկրոավտոբուսների

210.2

           

որից՝ ֆիզիկական անձանց

210.2.1

           

թեթև մարդատար մեքենաների

210.3

           

որից՝ ֆիզիկական անձանց

210.3.1

           

մոտոցիկլների

210.4

           

որից՝ ֆիզիկական անձանց

210.4.1

           

տրակտորների և այլ ինքնագնաց մեխանիզմների

210.5

           

որից՝ ֆիզիկական անձանց

210.5.1

           

տրոլեյբուսների

210.6

           

Չբացահայտված ՃՏՊ

220

           

 

3. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները` ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում

 

(տարեկան)

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

ՃՏՊ քանակը, միավոր

Տուժել են, մարդ

զոհվել են

վիրավորվել են

ՃՏՊ, ընդամենը

310

     

ՃՏՊ-ից տուժածները՝ ըստ պատահարի վայրի

քաղաքներում և բնակավայրերում

310.1

     

ավտոճանապարհներին (բացառությամբ քաղաքային և բնակավայրային տեղամասերի)

310.2

     

այլ տեղերում

310.3

     

ՃՏՊ-ը` տեխնիկական անսարք տրանսպորտային միջոցների շահագործման պատճառով

320

     

Փողոցների և ճանապարհների անբավարար վիճակը նպաստել է, ընդամենը

330

     

այդ թվում՝ քաղաքների և այլ բնակավայրերի փողոցներ

(առանց ավտոճանապարհային տեղամասերի)

330.1

     

ավտոճանապարհների (ներառյալ քաղաքային և այլ

բնակավայրային տեղամասերի)

330.2

     

ՃՏՊ-ը ըստ տեսակների, ընդամենը

340

     

բախում

340.1

     

շրջում

340.2

     

խոչընդոտի վրաերթ

340.3

     

 կանգնած տրանսպորտային միջոցի վրաերթ

340.4

     

հետիոտնի վրաերթ

340.5

     

 հեծանվորդի վրաերթ

340.6

     

 լծկան տրանսպորտային միջոցի վրաերթ

340.7

     

 կենդանիների վրաերթ

340.8

     

 ուղևորի վայր ընկնել

340.9

     

այլ պատահարներ

340.10

     

Տուժել են ՃՏՊ-ից

Տրանսպորտային միջոցների վարորդներ

350

X

   

հետիոտն

360

X

   

որից՝ մինչև 18 տարեկան

360.1

X

   

ուղևորներ

370

X

   

որից՝ մինչև 18 տարեկան

370.1

X

   

հեծանվորդներ

380

X

   

որից՝ մինչև 18 տարեկան

380.1

X

   

 

Ղեկավար

______________________________________

 

_______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________________________

 

_______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

«_ _»______ ____20___թ.

 

(հավելվածը խմբ. 28.12.20 թիվ 28-Ն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մայիսի 24-ի

 թիվ 31-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

 

ՁԵՎ 35-ՃՏՊ (ԱՄՍԱԿԱՆ, ՏԱՐԵԿԱՆ)

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 28.12.20 թիվ 28-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Ճանապարհատրանսպորտային պատահարների և տուժածների մասին» Ձև 35-ՃՏՊ (ամսական, տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ՝ ՀՀ ՎՊԽ) 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

 4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է, անհատ ձեռնարկատերերը ՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` ՀՀ ՎՊԽ կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (ամսական) (բաժին 1), Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների(ՃԵԿ) խախտման պատճառով տեղի ունեցած ՃՏՊ-ը և դրանց հետևանքով տուժածները հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 2), Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) և տուժածները՝ ըստ կատարված պատահարի վայրի և պատճառների, հաշվետու ժամանակաշրջանում (տարեկան) (բաժին 3):

8. Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ, իսկ 2-րդ և 3-րդ բաժինները՝ տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա համար: Ցուցանիշները լրացվում են ճանապարհատրանսպորտային պատահարների քարտերի հիման վրա:

9. Հաշվետվության 110 տողի ցուցանիշը պետք է մեծ կամ հավասար լինի 110.1 տողի ցուցանիշից:

10. Հաշվետվության 120 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 121 և 122 տողերի ցուցանիշների հանրագումարին:

11. Հաշվետվության 120.1 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 121.1 և 122.1 տողերի ցուցանիշների հանրագումարին:

12. Հաշվետվության 210 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 210.1, 210.2, 210.3, 210.4, 210.5 և 210.6 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 120 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

13. Հաշվետվության 210.1, 210.2, 210.3, 210.4, 210.5 և 210.6 տողերում լրացվում են՝ ճանապարհատրանսպորտային պատահարներն ըստ ավտոտրանսպորտային միջոցների տեսակների, հաշվի առնելով առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցների վարորդների և ֆիզիկական անձանց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:

14. Հաշվետվության 210.1.1, 210.2.1, 210.3.1, 210.4.1 և 210.5.1 տողերի ցուցանիշներն իրենցից ներկայացնում են միայն ֆիզիկական անձանց ավտոտրանսպորտային միջոցների կողմից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները:

15. Հաշվետվության 310 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 310.1,310.2 և 310.3 տողերի ցուցանիշների հանրագումարին, ինչպես նաև 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

16. Հաշվետվության 330 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 330.1 և 330.2 տողերի ցուցանիշների հանրագումարին:

17. Հաշվետվության 340 տողի ցուցանիշները պետք է հավասար լինեն 340.1, 340.2, 340.3, 340.4, 340.5, 340.6, 340.7, 340.8, 340.9 և 340.10 տողերի ցուցանիշների հանրագումարին:

18. Հաշվետվության 340 տողի ցուցանիշներն ըստ սյունակների հավասար են 1-ին բաժնի 110 տողի համապատասխան սյունակների ցուցանիշներին:

(հավելվածը խմբ. 28.12.20 թիվ 28-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2020, թիվ 28-Ն 01.01.2021, թիվ 31-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան