Basic information
Number
N 429-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.07.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
20.07.2020
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
20.07.2020
Effective date
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2020 թվականի N 429-Ա

 

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Ռազմիկ Առաքելյանի կողմից իր միջոցներով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով, կազմակերպության շահառուներին անհատույց բաշխելու նպատակով ուղարկված մեծահասակների տակդիրների (116 տեղ, 639 կգ ընդհանուր քաշով, 4,806․32 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,850 ԱՄՆ-ի դոլար, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation