|
1. |
Ծրագրի նպատակը |
Արևային ջրատաքացուցիչների տեղադրում, որը թույլ կտա բնակիչներին ապահովել մշտական տաք ջրով, առանց լրացուցիչ ծախսեր կատարելու և այլ էներգակիրներ կիրառելու։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Նիդեռլանդների «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամ (հասցեն՝ Նիդեռլանդներ, Spoorlaan 1a, 8071 BN Nunspeet) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցեն՝ ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Լոռու մարզ, Գյուլագարակի համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրեր, համայնքային զարգացման բնագավառ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
9,257,600 դրամ |
|
7. |
Բարեգործությունն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերի կարիքավոր ընտանիքներ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում 30 ընտանիքի բնակելի տների համար մեկական արևային ջրատաքացուցիչների տեղադրում՝ 9,257,600 դրամ ընդհանուր արժեքով։
Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է տեղադրել թվով 22 արևային ջրատաքացուցիչ, որից 13 հատը Կուրթան բնակավայրում, իսկ 9 հատը Վարդաբլուր բնակավայրում՝ 6,744,267 դրամ ընդհանուր արժողությամբ։
Ծրագրի առաջին փուլում ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան բնակավայրում արդեն իսկ տեղադրվել է 8 հատ արևային ջրատաքացուցիչ, ընդհանուր 2,513,333.33 դրամ արժողությամբ:
Երկրորդ փուլի իրականացման դեպքում ծրագրով նախատեսված 9,257,600 դրամ ընդհանուր բյուջեն ամբողջական սպառվում է, և արդյունքում նշված բնակավայրերի 30 ընտանիքների բնակելի տներում տեղադրվում է մեկական արևային ջրատաքացուցիչ: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Կնքվել է թվով 22 ընտանիքների համար արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների պայմանագիր՝ 6,744,267 դրամ ընդհանուր արժողությամբ:
Առաջին փուլի համար կնքված է եղել թվով 8 ընտանիքների համար արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների պայմանագիր՝ 2,513,333.33 դրամ ընդհանուր արժողությամբ: Նշված պայմանագրով թվով 8 հատ արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ կատարված են: Ծրագրի 9,257,600 դրամ ընդհանուր բյուջեից առաջին փուլի համար ծախսվել է 2,513,333.33 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի խոշորացված համայնքի համայնքապետարան։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Մենսենքիդերեն» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |