ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 839-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 114,915,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01502333) 2008 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1‑ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում պահեստի վարձակալության ծառայությունների մատուցում` 3,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱրմենՏել», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2006 թվականի նոյեմբերի 28-ին կնքված` N 2939 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 24-ի N 839-Ա որոշման |
«ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
«Բարեգործական ճաշարաններ» ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական լարվածության մեղմացմանը մայրաքաղաքում և հանրապետության այլ քաղաքներում` Գյումրի, Բերդ, Բյուրեղավան, Նոր Հաճըն, սոցիալապես անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/ ամենօրյա կալորիական տաք կերակուրով ապահովելու միջոցով: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդված): | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ, ամերիկահայ բարերար` Նիշան Աթինիզյան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան, Մ. Խորենացու փող. 22, ՀՎՀՀ՝ 02517115 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ ք. Երևան, ք. Բերդ, ք. Գյումրի, ք. Նոր Հաճըն, ք. Բյուրեղավան: Բնագավառը՝ սոցիալական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,915,600 դրամ - սնունդ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում՝ 78,100,000 դրամ - աշխատավարձ բ/ճ անձնակազմին՝ 21,150,400 դրամ - կոմունալ ծախսեր՝ 5,055,200 դրամ - պահեստի վարձակալություն՝ 3,650,000 դրամ - ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2,160,000 դրամ կազմակերպական ծախսեր՝ - ծրագրի ղեկավարի աշխատավարձ՝ 3,000,000 դրամ - հեռախոսակապի ծառայությունների ՝ 1,800,000 դրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
ք. Երևանի Նոր Նորք համայնքի բարեգործական ճաշարան` 180 շահառու, ք. Բերդի բարեգործական ճաշարան` 130 շահառու, ք. Գյումրիի բարեգործական ճաշարան` 170 շահառու, ք. Նոր Հաճընի բարեգործական ճաշարան՝ 150 շահառու, ք. Բյուրեղավանի բարեգործական ճաշարան՝ 150 շահառու, բարեգործական ճաշարաններ այցելող 780 կարիքավորներ և ծերեր, որոնք ընտրվում են տեղական սոցիալական ծառայությունների հետ համագործակցելով:
Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է անվճար: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը և/կամ սկիզբը, ավարտը |
01.01.2021 – 31.12.2021 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Տեղական սոցիալական ծառայությունների հետ համաձայնեցված ցուցակներով՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, շաբաթական 5 օր, օրական 1 անգամ տաք կերակուրի մատուցում կարիքավորներին և ծերերին: Ծրագիրը իրականացվելու է տեղական սոց. ծառայությունների հետ կազմված ցուցակներով
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,915,600 դրամ Շահառուների ընդհանուր թիվը՝ 780 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
- սնունդ և հիգիենիկ պարագաների ձեռքբերում` 78,100,000 դրամ - էլեկտրաէներգիա և ջուր` 5,055,200 դրամ - ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2,160,000 դրամ Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 - 31.12.2021 թվականի ընթացքում 3,650,000 դրամի չափով պահեստի վարձակալության համար, պայմանագիր կնքված 26.11.2008 թ․ «Մեդտեխնիկա պլյուս» ՓԲԸ-ի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև:
Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 01.01.2021 – 31.12.2021 թվականի ընթացքում 1,800,000 դրամի չափով բջջային հեռախոսակապի ծառայությունների համար, պայմանագիր N 2939 կնքված 28.11.06 թ․ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (նախկին անվանումը «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ի ) և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 4,800,000 դրամ, ընդհանուր արժողության 4,2 %: Ծրագրի սպասարկումը ներառում է. ծրագրի ղեկավարի աշխատավարձ 3,000,000 դրամ հեռախոսակապի ծառայություն 1,800,000 դրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Իրականացման ընթացքում կազմակերպությունն համագործակցում է` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |