Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-462-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.17/55(230) Հոդ.1294
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 19-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունվարի 1998 թվականի, ՀՕ-186) 14-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«1. Հայաստանի Հանրապետության

քաղաքացու անձնագիր տալու համար

բազային տուրքի չափով:»:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

 

«3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002թ. դեկտեմբերի 16
Երևան
ՀՕ-462-Ն