Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-487-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2003-31.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.31/8(380) Հոդ.1381
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 7-րդ հոդվածի 2-րդ կետում`

ա) «ժե» և «ժզ» ենթակետերը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով.

բ) «ժը» ենթակետից հանել «բանկային» բառը:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետում «այլ բանկային» բառերը փոխարինել «բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը «ակտիվները» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետից հանել վերջին նախադասությունը:

 

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով.

բ) «ա» ենթակետը «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառերով, իսկ «վարկերի» բառից հետո` «և (կամ) փոխառությունների» բառերով.

գ) «բ» ենթակետը «ավանդների» բառից հետո լրացնել «և ներգրավված փոխառությունների» բառերով.

դ) «գ», «դ», «է» և «թ» ենթակետերը «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառերով.

ե) «ե» ենթակետում «կամ նրա» բառերը փոխարինել «և վարկային կազմակերպությանը և նրանց» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման (այդ թվում` ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը:».

բ) 2-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի, ընթացիկ տարվա կանխավճարների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` նախորդ տարում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի հաշվանցվող գումարների դրական տարբերությունը, ինչպես նաև նախորդ տարվա պարզեցված հարկի և (կամ) հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները` հաշվի առնելով շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված առանձնահատկությունը:»:

 

Հոդված 9. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետը`

ա) «Բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով.

բ) «բանկը» բառից հետո լրացնել «(վարկային կազմակերպությունը)» բառերով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-487-Ն