ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2020 թվականի N 860-Ա
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս ՀՎՀՀ՝ 00068196) իրականացվող` 2,685,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 25-ի N 860-Ա որոշման |
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Բարեգործական օգնության տրամադրում` սննդի, կենցաղային, տնտեսական, շինարարական ապրանքների և նյութերի հատկացում, բժշկական օժանդակության, գյուղատնտեսական տեխնիկայի և ապրանքների հատկացում, ուսման վարձի հատկացում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամ (Շվեյցարիա, Բայնվիլ ամ Զեե, Ֆելդշտրասսե 9) Շվեյցարիայի ՍՄՋ միություն, Ինդուստրի 1, Վինթերթուր 8401 Անհատ քաղաքացիներ |
4. |
Ծրագրի կատարողը |
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, ք. Երևան, Աշտարակի խճուղի, «Հույսի ավան» թաղամաս) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համայնքներ` սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
2685000 (երկու միլիոն վեց հարյուր ութսունհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
4020 շահառու` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներ, հաշմանդամ երեխաներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ամենամսյա սննդի հատկացում` Կոտայքի մարզ` 130 շահառու: Համայնքներ` քաղ. Աբովյան - 80 երեխա, քաղ. Չարենցավան – 20 երեխա, գյուղ Զառ - 10 երեխա, գ. Ակունք – 20: Նախատեսվում 32500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Գեղարքունիքի մարզ` 1038շահառու: Համայնքներ` քաղ. Գավառ - 20 երեխա, քաղ. Ճամբարակ - 173 երեխա, գյուղ Գետիկ - 130 երեխա, գյուղ Մարտունի - 55 երեխա, գյուղ Այգուտ - 120 երեխա, գյուղ Անտառամեջ - 12 երեխա, գյուղ Ձորավանք - 20 երեխա, գյուղ Դպրաբակ - 60 երեխա, գյուղ Կալավան - 20 երեխա, գյուղ Վահան - 160 երեխա, գյուղ Բարեպատ -20 երեխա, գյուղ Թթուջուր -140 երեխա, գյուղ Աղբերք - 53 երեխա, գյուղ Լճաշեն - 55 երեխա: Նախատեսվում է 259500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Տավուշի մարզ` 45 շահառու: Համայնքներ` քաղ. Իջևան – 15 երեխա, գյուղ Խաչարձան - 30 երեխա: Նախատեսվում 11250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Լոռու մարզ` 67 շահառու: Համայնքներ` քաղ. Վանաձոր - 67 երեխա: Նախատեսվում է 16750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Արմավիրի մարզ` 155 շահառու: Համայնքներ` գյուղ Արտաշար - 45 երեխա, գյուղ Ալաշկերտ - 40 երեխա, գյուղ Գեղակերտ – 70 երեխա: Նախատեսվում է 38750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Արագածոտնի մարզ` 130 շահառու: Համայնքներ` քաղ. Թալին - 60 երեխա, գյուղ Ակունք - 70 երեխա: Նախատեսվում է 32500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: Վայոց ձորի մարզ՝ 50 շահառու: Համայնքներ` Եղեգիս - 50 երեխա: Նախատեսվում է 12500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սննդի հատկացում: 2. Ապրանքների բաշխում շահառուներին` 580000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Սննդի ձեռքբերում և ներմուծում 1005000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամի ալյուր, բրինձ, ոլոռ, մակարոնային արտադրանք, շաքարավազ, բուսական յուղ, հնդկաձավար, տոմատ և պարենային այլ ապրանքներ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը` 480000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որը կազմում է բյուջեի 17.88 %-ը: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական աջակցության տարածքային մարմիններ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն |
Շվեյցարիայի «Դիակոնիա» միջազգային հիմնադրամի, Շվեյցարիայի ՍՄՋ միության, Գերմանիայի Դաշնության «ԱՄՐՈ» կազմակերպության, Գերմանիայի Դաշնության «Քրիստլիխեր Հիլֆսբունդ ֆյուր Օրիենթ» հասարակական կազմակերպության, Հոլանդիայի «Մենսենկինդերեն» բարեգործական կազմակերպության, Հոլանդիայի «Սոլիդ Ռոուդ» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի hամակարգման հանձնաժողովի կողմից` օրենքով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |