Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-488-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.07/1(236) Հոդ.7
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասում`

1) 10-րդ բաժնի («Հեռահաղորդակցության բնագավառ») 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

3. տվյալների փոխանցման ծառայությունների մատուցում ԿՄ Պ Ա - - - - -

2) 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետում`

ա) 7.1-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

7.1. թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն ԿՄ Պ - - - - - -


բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7.11-րդ ենթակետ`

7.11. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն ԿՄ Պ - - - - - -

 

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված գործունեության տեսակների համար տրվող լիցենզիաների վրա չեն տարածվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:


Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-488-Ն