ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2000 թվականի N 763
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը`
Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Աբրահամյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր |
Վ. Աթալյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ |
Գ. Թևոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ |
Վ. Դեմիրճյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ |
Ս. Սանամյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ |
Ա. Մկրտումյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության բաժնի պետ, գնդապետ |
Կ. Միրզոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության պետ |
Գ. Վարդանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական, սահմանազատման հարցերով զբաղվող խմբի պատասխանատու (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
Ա. Գիլոյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Հ. Պետրոսյան | - «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Հ. Վարդանյան | - «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական |
Ա. Կարապետյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի առաջատար մասնագետ |
Գ. Իսրայելյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության Վրաստանի բաժնի վարիչ |
(1-ին կետը փոփ., լրաց. 26.04.01 N 328, փոփ. 01.10.03 N 467-Ա, 18.04.05 N 253-Ա, խմբ. 13.04.06 N 247-Ա, 16.04.09 N 308-Ա, լրաց. 26.05.09 N 431-Ա, փոփ. 16.09.10 N 752-Ա, 05.04.11 N 289-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 272 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|