Գլխավոր տեղեկություն
Համար
N 855-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 855-Ա

 

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» («ARDA») հիմնադրամի կողմից՝ հագուստը Արցախի Հանրապետությունից տեղափոխված ընտանիքներին անհատույց բաշխելու և բժշկական սարքերն ու պարագաները «ԱՌԴԱ առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամին անհատույց տրամադրելու նպատակով, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (90 տեղ, 1,598 կգ ընդհանուր քաշով, 37,561 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 25-ի N 855-Ա

որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

Անվանում

Չափման միավոր

Քանակ

Արժեք
ԱՄՆ-ի դոլար

1

Հագուստ

արկղ

49

5,000

2

Բժշկական պարագաներ, սարքեր

արկղ

40

20,000

3

Անեսթեզիայի սարք

արկղ

1

2,500

 

Ընդամենը

 

90

27,500

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Տ. Ավինյան