Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.01.2021-27.09.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.23/72.1 Հոդ.369
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2003 թվականի N 347-Ն

 

«ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 06.07.07 N 823-Ն)

 

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

1) առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևը` համաձայն N 5 հավելվածի։

(որոշումը խմբ. 06.07.07 N 823-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. ապրիլի 9

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ

 

1. Պարտադիր բժշկական զննության ենթակա են սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկում նշված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող և աշխատող անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

(1-ին կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, փոփ. 20.12.18 N 1518-Ն)

2. Բժշկական զննության գործընթացն իրականացնում են բժիշկ-մասնագետները` համաձայն սույն որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի:

(2-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, փոփ. 20.12.18 N 1518-Ն)

3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության սույն որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան բժշկական օգնության և սպասարկման որևէ տեսակի լիցենզիայի բացակայության դեպքում համապատասխան բժշկական օգնությունը և սպասարկումն (ներառյալ լաբորատոր-գործիքային հետազոտությունները) իրականացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով:

(3-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, խմբ. 20.12.18 N 1518-Ն)

4. Բժշկական զննման ժամանակ բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը)  պարտավոր է`

1) հավաքել մանրամասն տվյալներ դիմողի` նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին,

2) զննել դիմողի ներքին օրգանների վիճակը,

3) ուղեգրել դիմողին պահանջվող բժշկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների,

4) հիվանդության վերհուշության մեջ (անամնեզ) դիմողի` նախկինում տարած աղիքային հիվանդությունների վերաբերյալ նշվելու դեպքում լաբորատորիայի ուղեգրում պետք է դրա մասին կատարվի գրանցում:

(4-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, 20.12.18 N 1518-Ն)

5.  Բժիշկ-մաշկավեներաբանը պարտավոր է`

1) մանրամասնորեն զննել մաշկը, դրա մազածածկ մակերեսը, ծալքերը, եղունգները, տեսանելի լորձաթաղանթները,

2) շոշափել ավշային հանգույցները:

3) (ենթակետն ուժը կորցրել է 20.12.18 N 1518-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 20.12.18 N 1518-Ն)

5) (ենթակետն ուժը կորցրել է 20.12.18 N 1518-Ն)

6) (ենթակետն ուժը կորցրել է 20.12.18 N 1518-Ն)

7) (ենթակետն ուժը կորցրել է 20.12.18 N 1518-Ն)

(5-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, 20.12.18 N 1518-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 20.12.18 N 1518-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 20.12.18 N 1518-Ն)

8. Լաբորատոր-գործիքային հետազոտությունները իրականացվում են հետևյալ մեթոդներով`

1) սիֆիլիսի նկատմամբ` միայն էքսպրես եղանակով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով, արյունը վերցվում է միայն ձեռքի մատից.

2) կոնտակտային հելմինթոզների նկատմամբ` կղանքի և (կամ) շուրջհետանցքային քերուկի հետազոտության միջոցով.

3) աղիքային վարակիչ հիվանդությունների ախտածին հարուցիչների և ախտածին ստաֆիլակոկի նկատմամբ` մանրէաբանական հետազոտության միջոցով.

4) վիրուսային հեպատիտ «Բ»-ի և «Ց»-ի նկատմամբ` արյան շճաբանական հետազոտության արագ թեսթ-համակարգերով: Արագ թեսթ-համակարգով դրական արդյունք արձանագրելու դեպքում` կեղծ դրական արդյունքից խուսափելու նպատակով հետազոտությունը շարունակվում է արյան իմունաֆերմենտային հետազոտությամբ.

5) ցուցման դեպքում` քոսի և սնկային հիվանդությունների նկատմամբ` նատիվ քերուկների մանրադիտմամբ.

6) տուբերկուլոզի նկատմամբ` թոքերի գործիքային հետազոտությամբ:

Գործիքային հետազոտությամբ «տուբերկուլոզ հիվանդության» ախտորոշման կամ դրա կասկածի դեպքում տվյալ անձը հետազոտվում է, և վերջնական ախտորոշումը կատարվում է համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից ընդունված հրամանի:

(8-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, 20.12.18 N 1518-Ն)

9. Բժիշկ-մասնագետն անհրաժեշտ բժշկական զննություն (հետազոտություններ) կատարելուց հետո, հակացուցումների բացակայության դեպքում, հետազոտվողի սանիտարական (բժշկական) գրքույկում նշում է իր մասնագիտական եզրակացությունը`

1) սանիտարական (բժշկական) գրքույկում բժշկական զննություն և (կամ) լաբորատոր հետազոտություն իրականացնող բժիշկը զննության, հետազոտության իրականացման արդյունքները հաստատում է ստորագրությամբ և նշում իր անունը, ազգանունը, եթե զննումը, հետազոտությունը կատարվում են այլ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում, ապա վերջինիս արդյունքները հաստատվում են զննումը (հետազոտությունը) կատարող իրավաբանական անձի կնիքով.

2) եթե սանիտարական (բժշկական) գրքույկը չի համապատասխանում N 3 հավելվածի ձևին, այն համարվում է անվավեր: Սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենն անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով կամ ֆաքսով հաղորդում, այնուհետև 24 ժամվա ընթացքում՝ գրավոր տեղեկատվություն է ներկայացնում բնակության վայրի` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում:

(9-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, խմբ. 20.12.18 N 1518-Ն)

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման 2-րդ հավելվածում ներառված կազմակերպություններում ու համապատասխան մասնագիտություններով աշխատող անձանց մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու հետևյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում`

1) որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելոզ, դիզենտերիա.

2) հիմենոլեպիդոզ, էնտերոբիոզ.

3) սիֆիլիս.

4) վարակիչ մաշկային հիվանդություններ.

5) թոքերի դրական և քսուքով տուբերկուլոզ, իսկ նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար հակացուցում են հանդիսանում նաև բացասական քսուքով թոքային տուբերկուլոզը և արտաթոքային տուբերկուլոզը.

6) ախտածին ստաֆիլակոկակրություն, մաշկի, քիթ-ըմպանի, աչքի լորձաթաղանթի թարախային հիվանդություններ (այն ոլորտներում, որոնց աշխատակիցները հետազոտվում են նշված հիվանդությունների և մանրէակրության վերաբերյալ):

(10-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, խմբ. 20.12.18 N 1518-Ն)

10.1. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության արդյունքում վիրուսի բեռնվածությունը >2000 մ/մ դեպքում), քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում) չի թույլատրվում իրականացնել ինվազիվ բժշկական միջամտություններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում՝ մինչ քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքում վիրուսի բեռնվածությունը < 2000 մ/մ, իսկ Ց-ի՝ կայուն վիրուսաբանական պատասխանի արդյունքները (բուժման ավարտից 24 շաբաթ հետո պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ռիբննուկլեինաթթվի (ՌՆԹ) բացասական արդյունք): Վիրուսային հեպատիտ Ց-ի անտիգենակիրներին չի թույլատրվում իրականացնել ինվազիվ բժշկական միջամտություններ՝ արյունաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` արյան հավաքագրման և փոխներարկման կետերում և բաժանմունքներում, մանկաբարձագինեկոլոգիական, այդ թվում՝ նորածնային, վիրաբուժական, վերակենդանացման, դիալիզի բաժանմունքներում, ստոմատոլոգիական կաբինետներում, միջամտությունների կաբինետում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստոմատոլոգները, արյան, դրան փոխարինող և այլ կենսաբանական հեղուկների հետ աշխատող, ինչպես նաև գեղեցկության սրահներում մաշկի ամբողջականության խախտմամբ և դրա խորանիստ շերտերի ներգրավմամբ կոսմետիկ միջամտություններ իրականացնող (կոսմետիկ միջամտություններ իրականացնող, դաջվածքի մասնագետ, մատնահարդար, ոտնահարդար) սուր վիրուսային հեպատիտ Բ-ով, Ց-ով պացիենտի բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է յուրաքանչյուր հիվանդության համար նախատեսված վարման ազգային ուղեցույցին համապատասխան: Նրանց աշխատելու թույլտվություն տրվում է միայն առողջանալուց հետո, յուրաքանչյուր առանձին հիվանդության դեպքում` այդ հիվանդության համար բուժումից հետո սահմանված կարգով իրականացվող հետազոտությունների բացասական արդյունքների հիման վրա:

(10.1-ին կետը լրաց. 20.12.18 N 1518-Ն)

10.2. Վիրուսային հեպատիտ Բ-ի վերաբերյալ հետազոտվող քանակակազմը (անձնակազմը) կցում է նաև տեղեկանք վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ ստացած պատվաստումների վերաբերյալ: Վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի տեսակետից խոցելի քանակակազմը պատվաստումների ամբողջական կուրսն (եռանվագ) ավարտելուց 6 ամիս հետո 1 անգամ ենթակա է հետազոտման վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային (ՀԲՍ) հակածնի և հակամարմինների տիտրի նկատմամբ: Հակածնի բացասական արդյունքի և հակամարմինների 10 միջազգային միավորին հավասար կամ ավելի լինելու դեպքում՝ վերջիններս ենթակա չեն հետազոտման:

(10.2-րդ կետը լրաց. 20.12.18 N 1518-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 20.12.18 N 1518-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 20.12.18 N 1518-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 20.12.18 N 1518-Ն)

14. Սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք, ովքեր աշխատանքի ու բնակության վայրում շփվել են վարակիչ հիվանդների հետ, ենթարկվում են բժշկական հետազոտությունների, և նրանց նկատմամբ իրականացվում է հսկողություն:

(14-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

15. Հելմինթոզներով վարակված անձինք ենթակա են բուժման` որդակրությունից ազատվելու համար: Հելմինթոզներով վարակված անձինք, ովքեր ենթակա են բուժման, չեն ազատվում աշխատանքից (բացառությամբ` հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքերի):

(15-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, փոփ. 20.12.18 N 1518-Ն)

16. Բժշկական զննության որակի և ծավալի համար պատասխանատու է այն իրականացնող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարը կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է բժշկական զննության իրականացման համար պատասխանատու այլ անձ:

(16-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, լրաց. 20.12.18 N 1518-Ն)

17. Գործատուն (կազմակերպության տնօրենը) պատասխանատու է կազմակերպության աշխատողների՝ սույն որոշմամբ սահմանված կարգով ժամանակին բժշկական զննությունների չենթարկելու, նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար: Կազմակերպության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը լրացնում է բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված ձևաչափով: Գործատուն ապահովում է կազմակերպության աշխատողների՝ սույն որոշմամբ սահմանված կարգով նախնական և պարբերական բժշկական զննությունների ենթարկվելը:

(17-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, 20.12.18 N 1518-Ն)

17.1. Պարտադիր բժշկական զննության ծախսերը իրականացվում են գործատուի հաշվին: Գործատուի հաշվին իրականացվող պարտադիր բժշկական զննության ծախսերը և դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը իրականացվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության օրենքի «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

(17.1-ին կետը լրաց. 20.12.18 N 1518-Ն)

18. Բժշկական զննությունն ավարտվելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ղեկավարը կամ նրա հրամանով նշանակված բժշկական զննությունների համար պատասխանատու անձը աշխատանքի ընդունվողի կամ աշխատողի անձնական բժշկական գրքույկում կատարում է նրան աշխատելու թույլտվություն տալու մասին նշում: Նշումն ամրագրվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կլոր կնիքով:

(18-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, լրաց. 20.12.18 N 1518-Ն)

18.1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում պարբերական բժշկական զննությունների ենթարկված անձանց զննության արդյունքները լրացվում են բժշկական զննության դիմած անձի մշտական (եթե դիմողը սպասարկվում է տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում) կամ ժամանակավոր ամբուլատոր քարտում:

(18.1-ին կետը լրաց. 20.12.18 N 1518-Ն)

19. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման հավելված 1-ի 21-րդ կետով նախատեսված դեպքերի:

(19-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, խմբ. 20.12.18 N 1518-Ն)

20. Այն անձինք, ովքեր չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև, եթե բժշկական զննության արդյունքում ախտորոշվել է սույն կարգի 10-րդ և 10.1-ին կետերում նշված հիվանդություններից որևէ մեկը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնի ղեկավարի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում՝ մինչև առողջացումը` համաձայն N 5 հավելվածի:

(20-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, 20.12.18 N 1518-Ն)

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված անձանց, ինչպես նաև 2-րդ կետում նշված այն անձանց, որոնք արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված կազմակերպություններում, և որոշման N 2 հավելվածի 8-րդ և 10-րդ կետերում նշված անձանց, որոնք սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշմամբ:

(21-րդ կետը լրաց. 10.03.11 N 267-Ն, խմբ. 19.03.15 N 263-Ն, 20.12.18 N 1518-Ն)

22. Սույն կարգի 21-րդ կետում նշված անձինք, սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության և (կամ) դրանում նախնական ու պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը:

(22-րդ կետը լրաց. 10.03.11 N 267-Ն, խմբ. 19.03.15 N 263-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն

(հավելվածը  խմբ. 06.07.07 N 823-Ն, լրաց. 17.02.11 N 140-Ն, 10.03.11 N 267-Ն, խմբ. 19.03.15 N 263-Ն, փոփ. 30.11.17 N 1514-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.12.18 N 1518-Ն, փոփ. 14.01.21 N 47-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ

(վերնագիրը խմբ. 20.12.18 N 1518-Ն)

 

NN
ը/կ

Կազմակերպու-
թյուններ և մասնագիտություններ

Թերապևտի ընտանեկան բժշկի զննում

Հետազոտու-թյուններ տուբերկուլոզի
նկատմամբ

Մաշկավենե-րաբանի զննում

Հետազոտու-
թյուն սիֆիլիսի նկատմամբ

Հետազոտու-
թյուն աղիքային վարակիչ հիվանդու-թյունների նկատմամբ (մանրէակրու-թյուն)

Հետազոտու-
թյուններ հելմինթա-
կրության նկատմամբ

Հետազոտու-
թյուն վիրուսային հեպատիտ Բ-ի
նկատմամբ

Հետա-
զոտություն
վիրուսային հեպատիտ Ց-ի նկատմամբ

Հետազո-
տություն քիթ-ըմպանի ախտածին ստաֆիլակոկի նկատմամբ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

Սննդի արտադրության ոլորտի, գյուղացիական, անասնապահական տնտեսությունների, (բացառությամբ` ֆիզիկական անձանց), թռչնաբուծարանների, սպանդանոցների, թարմ մսի կտրատման բաժինների, էկզոտիկ կենդանիներ պահող (իրացնող) կազմակերպությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողներ, որոնք շփում ունեն սննդամթերքի հետ դրա արտադրման, փաթեթավորման, պահպանման և իրացման ընթացքում, ինչպես նաև բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքի հետ շփվող անձինք, հանրային սննդի կազմակերպու-թյունների, սննդի առևտրի օբյեկտների աշխատակիցներ: Սույն ցանկի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում նշված կազմակերպությունների արտադրական շենքերում, պահեստներում և սննդի ընդունման կետերում աշխատողներ:

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

   

Միայն կրեմային հրուշակեղենի, կաթի մշակման, կաթնամթերքի և մանկական սննդի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող անձանց համար` աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ

2.

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներ, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, որոնք ուսումնաարտադրական պրակտիկա են անցնում այն հաստատություններում, որոնց աշխատողները ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների)»

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը մեկ անգամ

արտադրական պրակտիկայից առաջ, եթե նախորդ 6 ամսվա ընթացքում հետազոտություն չի կատարվել

արտադրական պրակտիկայից առաջ

15 տարեկանից բարձր անձինք` գործնական պարապմունքներից առաջ, 15 տարեկանից փոքր անձինք` ըստ համաճարակաբանական և բժշկական ցուցումների

արտադրական պրակտիկայից առաջ և հետագայում` կիսամյակը մեկ անգամ` պրակտիկայի շարունակման դեպքում

արտադրական պրակտիկայից առաջ և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

   

արտադրական պրակտիկայից առաջ` հրուշակագործի մասնագիտությամբ և ծննդատան նորածնային, մանկական և վիրաբուժական բաժանմունքներում պրակտիկա անցնողների համար

3.

Մանկաբարձագինեկոլոգիական, 18 տարեկանից ցածր անձանց բժշկական օգնություն և սպասարկում, ստոմատոլոգիական, վիրաբուժական, մաշկավեներաբա-նական, բժշկական օգնություն և սպասարկում (արտահիվանդանոցային և հիվանդանոցային) իրականացնող, հոգեբուժական կազմակերպություններ, շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, ինֆեկցիոն, այդ թվում՝ հակատուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների, կաբինետների), վերակենդանացման, հեմոդիալիզի բաժանմունքների, ախտորոշիչ լաբորատորիաների, մանրէազերծման բաժանմունքների, արյան հավաքագրման և փոխներարկման կետերի կամ բաժանմունքների, միջամտություններ իրականացնող կաբինետների բուժաշխատողներ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում՝ տարին 1 անգամ` միջամտություններ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող բուժաշխա-տողները միայն

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ` միայն միջամտություններ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչների հետ առնչվող բուժաշխատողները

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ` միայն միջամտու-թյուններ իրականացնող կամ արյան և դրա բաղադրիչ-ների հետ առնչվող բուժաշխա-տողները

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

4.

Դեղագործական կազմակերպությունների և դեղատների աշխատողներ, որոնք զբաղված են դեղամիջոցների պատրաստմամբ և փաթեթավորմամբ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

   

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

5.

Դեղատների, աշխատողներ, որոնք զբաղված են դեղամիջոցների իրացմամբ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

             
6.

Կոսմետիկ միջոցներ, անձնական հիգիենայի և նորածնային խնամքի պարագաներ արտադրող կազմակերպությունների աշխատողներ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

   

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

7.

Հանրակրթական ուսումնական հաստատությունների, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև արտադպրոցական կրթության հաստատությունների (բուհեր, հանրակրթական դպրոցների, քոլեջների, վարժարանների, մարզադպրոցների,ուսումնարանների, արվեստի դպրոցների, այդ թվում՝ երաժշտական դպրոցների և համապատասխան խմբակների, համակարգչային և լեզվի ուսուցման դասընթացների), հիմնադրամի և կրթահամալիրի աշխատողներ, որոնք անմիջականորեն մասնակցում են ուսումնադաստիարակչական աշխատանքներին

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

             
8.

Երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների), երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատությունների, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխաների աջակցության կենտրոնների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, նախադպրոցական հաստատությունների, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, այլ առողջարանային, մանկական զվարճանքի կազմակերպությունների աշխատողներ, որոնք անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

   

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

9.

Առողջարանների, հանգստյան տների, դպրոցական, ուսանողական ճամբարների, վերականգնողական կենտրոնների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, հոգեկան (այդ թվում՝ մտավոր) խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա և (կամ) ցերեկային խնամք և սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողներ, որոնք անմիջականորեն իրականացնում են հանգստացողների, շահառուների, հիվանդների սպասարկումը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

     
10.

Բնակչության կոմունալ կենցաղային սպասարկման կազմակերպությունների` հյուրանոցների, հանրակացարան-ների, լվացքատների աշխատողներ, որոնք ընդգրկված են տեխնոլոգիական գործընթացներում կամ սպասարկման ոլորտում

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

     
11.

Բնակչության կոմունալ կենցաղային սպասարկման կազմակերպությունների` բաղնիքների, շոգեբաղնիքների, մերսման սրահների, վարսավիրանոց-ների և գեղեցկության սրահների աշխատողներ, որոնք ընդգրկված են տեխնոլոգիական գործընթացներում կամ սպասարկման ոլորտում, այդ թվում՝ մերսողներ, դաջվածքի և կոսմետոլոգիական ծառայություններ մատուցողներ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետ-ները` աշխատանքի ընդունվելիս և հետագայում՝ տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ

Մատնահար-դարները, ոտնահար-դարներ, դիմահար-դարները և դաջվածքի մասնագետ-ները` աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ

 
12.

Մարզիչներ, հրահանգիչներ, լողավազանների, մարզաառողջարանային կենտրոնների աշխատողներ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

   

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

     
13.

Մարդատար գնացքների, օդանավերի ուղեկցողներ և մաքրող անձնակազմ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` կիսամյակը 1 անգամ

     
14.

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական, միջմարզային, ներմարզային, միջքաղաքային, մերձքաղաքային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխա-դրումների և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլների վարորդներ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

   

-

-

     
15.

Ջրմուղների կառույցների աշխատողներ, որոնք անմիջականորեն առնչվում են խմելու ջրի մաքրմանը, վարակազերծմանը և ջրամատակարարման ցանցի սպասարկմանը

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

-

-

 

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ

     

 

1. Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողները ենթակա են թերապևտի բժշկական զննության և տուբերկուլոզի վերաբերյալ հետազոտության աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարին 1 անգամ:

2. Նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար, բացի N 1 հավելվածի 10-րդ կետում նշված հիվանդություններից, հակացուցում են նաև բացասական քսուքով թոքային տուբերկուլոզը և արտաթոքային տուբերկուլոզը:

3. Բացի նշված հաճախականությունից` նշված պարբերական զննությունը կարող է կազմակերպվել և իրականացվել նաև արտահերթ` վարակիչ (այդ թվում` մակաբուծային) հիվանդության տարածման վտանգի դեպքում` համաճարակաբանական ցուցումով:

 

(հավելվածը խմբ. 06.07.07 N 823-Ն, 11.08.16 N 828-Ն, 20.12.18 N 1518-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

ՁԵՎ

ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿ

ԼՈՒՍԱՆԿԱՐ

 

____________________________________________________________

(գրքույկի տիրոջ uտորագրությունը, անունը, ազգանունը)

__________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի uտորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

 Կ. Տ.

  ______ ________ 20     թ.

 

1. Տվյալներ uանիտարական (բժշկական) գրքույկի տիրոջ մաuին`

 ազգանունը -------------------------------------------------------------------------------------------------------

 անունը, հայրանունը --------------------------------------------------------------------------------------------

 ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ---------------------------------------------------------------------

 բնակության վայրը ----------------------------------------------------------------------------------------------

 մասնագիտությունը ---------------------------------------------------------------------------------------------

պաշտոնը--------------------------------------------------------------------------------------------------

կազմակերպությունը ---------------------------------------------------------------------------------------------

Նշում` այլ կազմակերպություններ աշխատանքի տեղափոխվելու մաuին ___________________

___________________________________________________________________________

 

2. Թերապևտի զննման արդյունքը

Ամսաթիվ Բժշկի եզրակացությունը Նշում` տարած uուր աղիքային հիվանդությունների մաuին Բժշկի ստորագրությունը
       

3. Տուբերկուլոզի վերաբերյալ հետազոտության արդյունք

Ամսաթիվ Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը
     

4. Մաշկավեներաբանի զննման արդյունքը

Ամսաթիվ Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը
     

5. Սիֆիլիսի նկատմամբ հետազոտության արդյունքը

Ամսաթիվ Հետազոտության անվանում, արդյունքը Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը
       

6. Հեպատիտ Բ-ի նկատմամբ հետազոտության արդյունքը

Ամսաթիվ Հետազոտության անվանում, արդյունքը Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը
       

7. Հեպատիտ Ց-ի նկատմամբ հետազոտության արդյունքը

Ամսաթիվ Հետազոտության անվանում, արդյունքը Բժշկի եզրակացությունը Բժշկի ստորագրությունը
       

8. Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվ Հետազոտության արդյունքը Բժշկի ստորագրությունը
     

9. Հելմինթոզների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվ Հետազոտության արդյունքը Բժշկի ստորագրությունը
     

10. Քիթ-ըմպանի քսուքի` ստաֆիլակոկակրության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվ Հետազոտության արդյունքը Բժշկի ստորագրությունը
     

11. Նշումներ աշխատանքի թույլատրելու մասին:

 

(հավելվածը խմբ. 06.07.07 N 823-Ն, լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն, խմբ. 20.12.18 N 1518-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

ՁԵՎ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ

(վերնագիրը խմբ. 20.12.18 N 1518-Ն)

 

NN
ը/կ

Անուն
Ազ-գա-նուն
Հայ-րա-նուն

Սեռ

Տա-րիք

Աշ-խա-տան-քի վայր

Պաշ-տոն

Բնա-կու-թյան վայր

Աշ-խա-տան-քի ըն-դուն-ման ամ-սա-թիվ

Նախ-կին զննու-թյան ամ-սա-թիվ

Թերա-պևտի եզրա-կացու-թյունը

Սիֆի-լիuի նկատ-մամբ հետազո-տության արդյունք-ները

Տուբեր-կուլոզի նկատ-մամբ հետազո-տու-թյուն-ների արդյունք-ները

Մաշկավենե-րաբանի
եզրակացու-թյունը

Աղիքային
վարակիչ հիվանդու-թյունների նկատմամբ հետազոտու-թյունների արդյունքները

Հելմինթա-կրության նկատմամբ հետազո-տության արդյունք-ները

Ստաֆիլա-կոկերի նկատմամբ հետազո-տության արդյունք-ները

Հեպատիտի Բ-ի նկատմամբ հետազո-տության արդյունք-ները

Հեպատիտի Ց-ի նկատ-մամբ հետազո-տության արդյունքները

Աշխա-տանքի թույլա-տրե-լու ամսա-թիվ

Բժշկական զննություն-ների ժամանա-կացույց*

Ծանոթու-թյուն**

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

                                         

 

1. «Բժշկական զննությունների ժամանակացույց» մասում լրացվում են վերջին բժշկական զննությունների ամսաթիվը և նախատեսված հաջորդ բժշկական զննության ամսաթիվը

2. «Ծանոթություն» մասում անհրաժեշտության դեպքում լրացվում են տվյալ աշխատակցին վերաբերող լրացուցիչ տվյալներ, օրինակ` աշխատանքից տեղափոխման կամ ազատվելու մասին:

 

(հավելվածը խմբ. 06.07.07 N 823-Ն, 20.12.18 N 1518-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

Ձև

_____________________________
Լիազոր մարմնի անվանումը

 (տարածքային ստորաբաժանման անվանումը)

ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___ __________ 200 թ.

___________
(վայրը)

Ես` ______________________________________________________

                                         (լիազոր մարմնի անվանումը)

___________________________________________________________
                        (վարչական տարածքի անվանումը)___________________________________________________________

տարածքային ստորաբաժանման ղեկավար_________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

___________________________________________________________

ուսումնասիրելով ներկայացված նյութերը (թվարկել) ___________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________

հաստատեցի, որ _____________________________________________

(նշել իրավական ակտի համապատասխան դրույթը)

 

_____________________________________________________________

_____________________________________________________________ ։
 

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունով կամ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ (նշել համապատասխան իրավական ակտը)

 

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

 

քաղաքացի ___________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

որը հանդիսանում է ____________________________________________________________

(կազմակերպության, զբաղեցրած պաշտոնի

անվանումները)____________,

սկսած _________________________ չթույլատրել աշխատանքի` մինչև _________________

______________________________________________________________________________

 (նշել գործողությունները, որոնց հետո անձը կարող է թույլատրվել աշխատանքի)

______________________________________________________________________________ :

Սույն որոշման կատարման համար պատասխանատու է

 _____________________________

       (կազմակերպության անվանումը)

______________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

Կ. Տ.

_______________________________________________
(լիազոր մարմնի անվանումը)

________________________________________________
(վարչական տարածքի անվանումը)

 

տարածքային ստորաբաժանման պետ

 _________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)

____________________________________

Որոշումն ստացա ___________________________________________

       (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________
____________________________________20    թ.
             (որոշման ստացման ամսաթիվը)

Նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու
մասին _____________________________________

     _____________________________________

     Որոշումը կազմված է __________ օրինակից:

 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա մասին իրազեկելու հաջորդ օրվանից: Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում՝ վերադաս մարմնին կամ դատական կարգով:

 

(հավելվածը խմբ. 06.07.07 N 823-Ն, 30.11.17 N 1514-Ն, 20.12.18 N 1518-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան