24.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2020 թվականի N 2151-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու թույլտվություն տալու մասին» N 1207-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Սահմանել, որ ընկերությունը 2020 թվականի հունիսի 3-ից մինչև դեկտեմբերի 1-ը 100 տոկոսի չափով ազատվում է վարձավճարի վճարման պարտավորությունից՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ:»:
2. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ՝ նախատեսելով, որ գործարքից բխող ծախսերը ենթակա են իրականացման «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |