Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-454-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1266
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 6-ին

 

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-197) 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 24. Ապրանքների առանձին տեսակների առուվաճառքի կանոնները
 

Ապրանքների առանձին տեսակների առուվաճառքի կանոնները հաստատում է կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 36. Սպառողների կենցաղային և այլ տեսակի սպասարկումների (աշխատանքների առանձին տեսակների կատարման և ծառայությունների առանձին տեսակների մատուցման) կանոնները

 

Սպառողների կենցաղային և այլ տեսակի սպասարկումների (աշխատանքների առանձին տեսակների կատարման և ծառայությունների առանձին տեսակների մատուցման) կանոնները հաստատում է կառավարությունը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 2
Երևան
ՀՕ-454-Ն