հայաստանի հանրապետության
օ ր ե ն ք ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
«պետական տուրքի մասին» հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 18-րդ կետում («Գործունեության այլ բնագավառներ»)`
ա) ուժը կորցրած ճանաչել 18.7-րդ ենթակետը.
բ) 18.8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«18.8 Սննդամթերքի արտադրության համար, այդ թվում`
- թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 15000-ապատիկի չափով |
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
- գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
- խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
- այլ սննդամթերքի արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|