ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (9 օգոստոսի 2000 թվականի, ՀՕ-83) 105-րդ հոդվածի 1-ին կետում «500 ԱՄՆ դոլարին» բառերը փոխարինել «300 ԱՄՆ դոլարին» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 107-րդ հոդվածում`
ա) վերնագրում և 1-ին կետում «Օտարերկրյա» բառը փոխարինել «Ֆիզիկական անձանց և օտարերկրյա» բառերով».
բ) 1-ին կետի «ա» ենթակետը «ներկայացնել» բառից առաջ լրացնել «օտարերկրյա անձանց համար`» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
|
Ռ. Քոչարյան |
|