ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2020 թվականի N 398-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԱՏԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 464,830,100 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատան շենքի նորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի հունվարի 8-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան | 
| 
 2020 թ. հուլիսի 16 Երևան | 
| Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 16-ի N 398-Ա որոշման | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԱՏԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ
| 1. | Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գանձատան շենքի մասնակի նորոգման, օդորակման և օդափոխության համակարգի կառուցման աշխատանքները: | 
| 2. | Ծրագրի բարեգործական որակման նպատակները | Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից | 
| 3. | Բարեգործը (բարեգործները) | Հայկական բարեգործական ընդհանուր միություն | 
| 4. | Ծրագիրը կատարողը | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401 | 
| 5. | Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, հոգևոր | 
| 6. | Ծրագրի բյուջեն | 464.830.100 դրամ | 
| 7. | Բարեգործություն ստացողը | Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, միաբանություն և հավատացյալ ժողովուրդ | 
| 8. | Ծրագրի իրականացման տևողությունը | 08 հունվար, 2018 թ.- 01 հոկտեմբեր, 2022 թ. | 
| 9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գանձատան շենքի մասնակի նորոգման, օդորակման և օդափոխության համակարգի կառուցման աշխատանքները: Կապալառուին հանձնարարվող աշխատանքների արժեքը՝ համաձայն հաստատված նախահաշվի, կազմում է 328.418.290 դրամ, իսկ սույն պայմանագրով սահմանված աշխատանքներն իրականացնելու համար կապալառուին է տրամադրվելու 136.411.820 դրամ արժողությամբ նյութեր և սարքավորումներ: Ընդհանուր գումարը կազմում է 464.830.100 դրամ : Աշխատանքներն իրականացվելու են «Միհրշին» ՍՊԸ-ի կողմից (ՀՎՀՀ 00930335 ): | 
| 10. | Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը | Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գանձատան շենքի մասնակի նորոգման, օդորակման և օդափոխության համակարգի կառուցման աշխատանքները: Կապալառուին հանձնարարվող աշխատանքների արժեքը՝ համաձայն հաստատված նախահաշվի, կազմում է 328.418.290 դրամ, ինչպես նաև նախատեսվում է ներմուծում 136.411.820 դրամ արժողությամբ նյութերի և սարքավորումների: Ընդհանուր գումարը կազմում է 464.830.100 դրամ : | 
| 11. | Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը | Այլ ծախսեր նախատեսված չեն: | 
| 12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ | Էջմիածնի քաղաքապետարանի հետ | 
| 13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն | Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական և ճարտարապետաշինական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. Ավինյան |