ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 հունիսի 1997 թվականի, ՀՕ-118) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«Հոդված 3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գործարքներ իրականացրած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը համարվում են ԱԱՀ վճարող`
- եթե նրանք օրենքի համաձայն չեն համարվում պարզեցված հարկ վճարողներ (ներառյալ` այն դեպքերը, երբ անձինք չեն կարող կամ դադարում են համարվել այդպիսիք),
- այն գործարքների (գործունեության) մասով, որոնք ենթակա չեն պարզեցված հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման:
Տնտեսական գործունեություն իրականացրած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում համարվում են ԱԱՀ վճարող, եթե նրանց` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 3 միլիոն դրամը: Այդ անձինք ԱԱՀ հաշվարկում և վճարում են 3 միլիոն դրամը գերազանցող մասի համար:
ԱԱՀ-ով հարկման առումով, ֆիզիկական անձանց պատկանող բնակելի շինության օտարումը չի դիտվում որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործունեությունն օրենքով սահմանված կարգով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում, այդ անձի հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով:
Սույն օրենքի իմաստով` հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը` առանց կատարված ծախսերի (այդ թվում` ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:»:
Հոդված 2.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածը:
Հոդված 3.
Օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետից հանել «և պետության կողմից գնված արժեքների» բառերը, իսկ «շրջանառությունը» բառից հետո կետը լրացնել «, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաները, սուբվենցիաները, դրամաշնորհները» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 15-րդ հոդվածում`1) ուժը կորցրած ճանաչել հոդվածի 14-րդ կետը.
2) 17-րդ կետում`
ա) առաջին մասը «ֆինանսական» բառից առաջ լրացնել «բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից (բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի) իրականացվող» բառերով.
բ) հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը».
գ) վեցերորդ մասից հանել «գնումը» բառը և «սպասարկումը» բառից հետո մասը լրացնել «ինչպես նաև այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը» բառերով.
դ) տասներորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը».
ե) տասնմեկերորդ մասից հանել «գնումը» բառը, և մասը լրացնել «, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը.» բառերով:
Հոդված 5.
Օրենքի 20-րդ հոդվածում`1) առաջին մասը «տվյալները» բառից հետո լրացնել «և վավերապայմանները» բառերով.
2) առաջին մասի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված այլ տեղեկություններ և վավերապայմաններ:».
3) ուժը կորցրած ճանաչել երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը.
4) հինգերորդ մասից հետո ավելացնել նոր մաս հետևյալ բովանդակությամբ`
«Գնորդի պահանջով հարկային հաշիվ դուրս չգրելու համար ԱԱՀ վճարող անձինք կրում են հաշվարկային փաստաթուղթ դուրս չգրելու համար օրենքով նախատեսված պատասխանատվություն:».
5) վեցերորդ մասում «ԱԱՀ վճարող» բառերը փոխարինել «ձեռնարկատիրական գործունեություն վարող» բառերով:
Հոդված 6.
Օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկային փոխանցմամբ կատարվել է վճարում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում իրականացված գործարքների մասով ոչ բանկային փոխանցումներով վճարված գումարները հաշվանցվում են, եթե ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքի գումարը (առանց ավելացված արժեքի հարկի)`
- 2003 թվականի ընթացքում յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 500 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 5 միլիոն դրամը,
- 2004 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը,
- 2005 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 100 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 1 միլիոն դրամը:
Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով ուշ ստացված հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ ստացվել է հարկային հաշիվը:
Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը:»:
Հոդված 7.
Օրենքի 241-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետում «վճարվել են» բառերը փոխարինել «բանկային փոխանցմամբ վճարվել են» բառերով:
Հոդված 8.
Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«Հոդված 25. Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23 և 241 հոդվածներով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը), բացառությամբ սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նշված գործարքների գծով նույն կետով սահմանված կարգով որոշվող գումարների, հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:
ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) վերաբերող ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ, վերջիններիս բացակայության պայմաններում, վերադարձվում են վճարողներին, եթե հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները գերազանցում են հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ): Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը համապատասխանում է ընդհանուր գործարքներից հասույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին, բայց ոչ ավելի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի ընդհանուր գումարից:
Սույն պարբերությանը համապատասխան` ԱԱՀ-ի գումարների վերադարձը իրականացվում է հարկ վճարողի կողմից դիմումը ներկայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի գումարների վերադարձի հիմնավորվածությունը հաստատող, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրվող, հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա` պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին:
Սույն օրենքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա չէ վերադարձման, բացառությամբ այն գումարների, որոնք ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:
Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ իրավաբանական անձանց միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:»:
Հոդված 9.
Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`«5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:»:
Հոդված 10.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 401-րդ հոդվածով`«Հոդված 401. Գույքի հավատարմագրային կառավարման արդյունքում հավատարմագրային կառավարչի կողմից իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում այդ գործարքների համար սույն օրենքին համապատասխան որոշվող ընդհանուր շրջանառությունը: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը, իր և կառավարման հիմնադրի փոխարեն, կրում է գույքի հավատարմագրային կառավարիչը:
Հավատարմագրային կառավարման արդյունքում իրականացված գործարքների մասով բյուջե վճարման ենթակա է այդ գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում ներառվող` այդ գործարքների իրականացման նպատակով ձեռքբերված (ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված` սույն օրենքին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների տարբերությունը:»:
Հոդված 11.
Օրենքի 431-րդ հոդվածը «չներառելու» բառից հետո լրացնել «(չներկայացնելու)» բառով, իսկ «ներկայացված տեղեկություններում» բառերից հետո` «կամ որոնց վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել» բառերով:
Հոդված 12.
Օրենքի 441-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`«Օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների, ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքների, հաստատագրված վճարով հարկվող կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով դուրս գրված հարկային հաշիվներում, առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված հարկային հաշիվներում, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի հրապարակած ցանկերում ընդգրկված անձանց կողմից դուրս գրված` հարկերի հաշվարկման կամ հաշվանցումների համար հիմք չհանդիսացող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման: Այդպիսի հարկային հաշիվներում առանձնացված` ԱԱՀ-ի հաշվանցված գումարները ենթակա են վերաձևակերպման: Ընդ որում, հաստատագրված վճարով հարկվող կամ պարզեցված հարկով հարկվող գործունեությանը վերաբերող հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցման) այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրանց հաշվանցման անթույլատրելիությունը: Առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող, օրենսդրությամբ սահմանված կարգով առ ոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որում իրականացվել են այդ գործարքները (կատարվել է հաշվանցում):
Հաշվանցված ԱԱՀ-ի գումարների սույն հոդվածով սահմանված կարգով չձևակերպելը (չպակասեցնելը) դիտվում է որպես օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում)»:
Հոդված 13.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 451-րդ հոդվածը:
Հոդված 14.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կենտրոնացված ԱԱՀ վճարող ճանաչված անձինք համարվում են այդպիսիք մինչև 2005 թվականի հունվարի 1-ը, եթե օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|