18.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2021 թվականի N 30-Ա
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 51-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետերը՝
Հաստատել իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
18.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2021 թ. հունվարի 18-ի N 30-Ա որոշման |
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԴՐՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառումը |
Նպատակը |
Վերջնաժամկետը |
Պատասխանատու մարմինը |
1. |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
Վերաբերելի իրավական ակտերի վերլուծության, համադրման և խնդիրների վերհանման արդյունքում մշակել իրավական փոփոխությունների ամփոփ նախագիծ՝ հիմնված միջազգային առաջատար փորձի և առկա միջազգային չափանիշների վրա: Մշակված իրավական ակտերով ապահովել իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման գործուն մեխանիզմներ: |
2021 թ. մարտի առաջին տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2. |
«Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը հաստատելու և ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի N 36-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հաստատում |
Օրենսդրական փոփոխությունների համատեքստում փոփոխել նաև իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, լրացման և ներկայացման կարգը: |
2021 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
3. |
«ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ |
իրական շահառուների վերաբերյալ հրապարակման ենթակա տվյալների օրենքով սահմանում |
2021 թ. հուլիսի երրորդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
4. |
Իրական շահառուների առնչությամբ փոփոխված օրենսդրության վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների իրականացում |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքից բխող փոփոխությունների, հայտարարագրերի ներկայացման, լրացման կարգերի, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելու դեպքում առաջացող պատասխանատվության վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում |
2021 թ. սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
5. |
Իրական շահառուների գրանցամատյանի էլեկտրոնային ծրագրային ապահովման գործարկում |
իրավաբանական անձանց իրական շահառուների թափանցիկության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների ներդրում |
2021 թ. հոկտեմբերի առաջին տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ |
6. |
Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրերի ներկայացում |
ընդունված իրավական ակտերի հիման վրա հանրային ծառայությունների կարգավորող ոլորտում տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց իրական շահառուների թափանցիկության ապահովում |
2021 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (համաձայնությամբ) |
7. |
ՀՀ տարածքում գրանցված բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացում |
Ապահովել օրենսդրական և տեխնիկական անհրաժեշտ միջոցները, որոնք հնարավորություն կտան բացահայտել իրավաբանական անձանց իրական շահառուներին: |
2022 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀՀ արդարադատության նախարարություն Պետական կառավարման համակարգի մարմիններ |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|