Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1477/02/17

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/1477/02/17

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան  

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հոկտեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Շողիկ Թարվերդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Շողիկ Թարվերդյանից բռնագանձել 315.390 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկման ենթակա տոկոսները:

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Քոչարյան) (այսուհետ` Դատարան) 13.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Դատարանը վճռել է. «Պատասխանող Շողիկ Թարվերդյանից հօգուտ հայցվոր Ընկերության բռնագանձել 254.590 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար: Սկսած 10.05.2017 թվականից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների, 254.590 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքները և այն ևս բռնագանձել Շողիկ Թարվերդյանից հօգուտ հայցվոր Ընկերության, իսկ ստացված տոկոսագումարի 2 տոկոսը որպես պետական տուրքի գումար բռնագանձել պատասխանողից ՀՀ պետական բյուջե: Հայցապահանջը մնացած մասով մերժել` հայցային վաղեմության կիրառման հիմքով: Պատասխանող Շողիկ Թարվերդյանից հօգուտ հայցվոր Ընկերության բռնագանձել 5.092 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Հայցվոր Ընկերությունից հօգուտ Շողիկ Թարվերդյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2019 թվականի որոշմամբ Շողիկ Թարվերդյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 13.09.2018 թվականի վճիռը մասնակի՝ հայցը բավարարելու, համապատասխանաբար դատական ծախսերի մասերով, բեկանվել և փոփոխվել է և որոշվել է. «Ընկերության հայցն ընդդեմ Շողիկ Թարվերդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին` մերժել ամբողջությամբ: Դատարանի 13.09.2018 թվականի վճիռը՝ մնացած մասերով, թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ: Ընկերությունից հօգուտ Շողիկ Թարվերդյանի բռնագանձել 7.640 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես վճարած պետական տուրքի գումարի փոխհատուցում»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը .

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 409-րդ, 411-րդ, 448-րդ, 449-րդ, 450-րդ, 806-րդ, 809-րդ, 996-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 130.1-րդ, 220-րդ հոդվածները, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է գործի նյութերում առկա` Ընկերության և Գրետա Ղարիբյանի միջև 26.09.2014 թվականին կնքված թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի բնօրինակի վավերացված պատճենը, որի 15-րդ կետով Ընկերության անունից հանդես է եկել պատասխանող Շողիկ Թարվերդյանը և որի վրա առկա է վերջինիս ստորագրությունը: Ավելին՝ Ընկերությունը թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի շրջանակներում 16.02.2015 թվականի թիվ Ե-15-0399 եզրակացությամբ տուժող Հայկազ Առաքելյանին վճարել է 70.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման գումար:

Վերաքննիչ դատարանն ուսումնասիրության և գնահատման առարկա չի դարձրել գործի նյութերում առկա` «Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից 15.11.2017 թվականին տրված գրությանը, որով հիմնավորվում է Ընկերության կողմից վկայակոչված այն փաստը, որ գործի քննության ընթացքում քննարկվող և վեճի առարկա հանդիսացող թիվ SC248209, թիվ SC248900, թիվ SC247018, թիվ SC255053, թիվ SC234577, թիվ SC254697, թիվ SC257612, թիվ SC250360, թիվ SC241048, թիվ SC249198, թիվ SC236374, թիվ SC251738, թիվ SC236263, թիվ SC249195, թիվ SC257327, թիվ SC249192, թիվ SC249608 ԱՊՊԱ պայմանագրերն իրականում կնքված են եղել, քանի որ ԱՊՊԱ պայմանագրում առկա տրանսպորտային միջոցները պայմանագրերում նշված համապատասխան ժամանակահատվածներում ունեցել են գործող ԱՊՊԱ պայմանագիր և նշված բոլոր տրանսպորտային միջոցները տվյալ ժամանակահատվածում ապահովագրված են եղել Ընկերությունում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վկայագրերի վերևի «ID կոդ» մասում գեներացված ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից ստացված նույնականացման համարը (ID կոդ) վկայում է այն մասին, որ տվյալ պայմանագիրը կնքվել է և վկայագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Այլ կերպ ասած` ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը ոչ միայն կարող է ապացուցվել ԱՊՊԱ պայմանագրի բնօրինակով, այլ նաև համապատասխան ծրագրով կնքված լինելու մասին իրավասու մարմնի` Բյուրոյի կողմից տրված տեղեկության և վկայագրերի վրա առկա` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ID կոդով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.09.2018 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայցադիմումին կից Դատարան ներկայացված` 24.10.2011 թվականին կնքված` Ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ԾՄ 11-375 պայմանագրի 1.1 կետի համաձայն` Շողիկ Թարվերդյանը պարտավորվել է Ընկերությանը մատուցել ապահովագրական գործակալի ծառայություններ՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ Ընկերությունը պարտավորվել է Շողիկ Թարվերդյանին վարձատրել մատուցված ծառայությունների դիմաց:

Պայմանագրի 1.6 կետի «է» ենթակետի համաձայն՝ Շողիկ Թարվերդյանն իր լիազորություններն ու իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պարտավորվել է կանխիկ ձևով գանձված ապահովագրավճարները մուտքագրել Ընկերության դրամարկղ կամ փոխանցել Ընկերության հաշվեհամարին (…) (հատոր 1-ին, գ.թ. 8-20):

2) Ընկերության գլխավոր հաշվապահ Ժասմեն Մինասյանի կողմից 28.04.2017 թվականին` գործակալի պարտքի գծով առկա պարտավորության պատմությունից տրված քաղվածքի համաձայն` ապահովագրական վկայագրերի գծով առկա պարտավորությունների չափը կազմում է 315.390 ՀՀ դրամ, որից` թիվ SC 248209 վկայագրի համար՝ 32.010 ՀՀ դրամ, թիվ SC 248900 վկայագրի համար՝ 15.600 ՀՀ դրամ, թիվ SC 247018 վկայագրի համար՝ 29.000 ՀՀ դրամ, թիվ SC 255053 վկայագրի համար՝ 10.240 ՀՀ դրամ, թիվ SC 234577 վկայագրի համար՝ 32.000 ՀՀ դրամ, թիվ SC 254697 վկայագրի համար՝ 13.030 ՀՀ դրամ, թիվ SC 257612 վկայագրի համար՝ 17.400 ՀՀ դրամ, թիվ SC 250360 վկայագրի համար՝ 40.000 ՀՀ դրամ, թիվ SC 241048 վկայագրի համար՝ 10.560 ՀՀ դրամ, թիվ SC 249198 վկայագրի համար՝ 15.130 ՀՀ դրամ, թիվ SC 236374 վկայագրի համար՝ 9.930 ՀՀ դրամ, թիվ SC 251738 վկայագրի համար՝ 11.520 ՀՀ դրամ, թիվ SC 236263 վկայագրի համար՝ 1.900 ՀՀ դրամ, թիվ SC 249195 վկայագրի համար՝ 13.440 ՀՀ դրամ, թիվ SC 257327 վկայագրի համար՝ 18.610 ՀՀ դրամ, թիվ SC 249192 վկայագրի համար՝ 19.210 ՀՀ դրամ, թիվ SC 249608 վկայագրի համար՝ 25.810ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 7):

3) Գործում առկա` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թվով 17 վերը նշված վկայագրերի պատճենները հաստատված են Ընկերության կնիքով (հատոր 1-ին, գ.թ. 21-37):

4) Ընկերությունը 08.11.2017 թվականին հարցում է արել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ին՝ թիվ SC 248209, թիվ SC 248900, թիվ SC 247018, թիվ SC 255053, թիվ SC 234577, թիվ SC 254697, թիվ SC 257612, թիվ SC 250360, թիվ SC 241048, թիվ SC 249198, թիվ SC 236374, թիվ SC 251738, թիվ SC 236263, թիվ SC 249195, թիվ SC 257327, թիվ SC 249192, թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրերում առկա տրանսպորտային միջոցների` ըստ համապատասխան ժամանակացույցի ապահովագրված լինելու վերաբերյալ։

Հարցմանն ի պատասխան` «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն` վերոհիշյալ ԱՊՊԱ պայմանագրերում առկա տրանսպորտային միջոցները համապատասխան ժամանակահատվածներում ապահովագրված են եղել Ընկերությունում (հատոր 2-րդ, գ.թ. 17-21):

5) Ընկերության և Գրետա Ղարիբյանի միջև 26.09.2014 թվականին կնքված թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի վավերացված պատճենի 15-րդ կետի համաձայն` Ընկերության անունից հանդես է եկել պատասխանող Շողիկ Թարվերդյանը և վկայագրի վրա առկա է վերջինիս ստորագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 39):

6) Ընկերությունը թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի շրջանակներում 16.02.2015 թվականի թիվ Ե-15-0399 եզրակացությամբ տուժող Հայկազ Առաքելյանին վճարել է 70.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման գումար (հատոր 1-ին, գ.թ. 41):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Իրավահարաբերությունների ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

 Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ 24.10.2011 թվականին կնքված` Ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ԾՄ 11-375 պայմանագրի 1.1 կետի համաձայն` Շողիկ Թարվերդյանը պարտավորվել է Ընկերությանը մատուցել ապահովագրական գործակալի ծառայություններ՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ Ընկերությունը պարտավորվել է Շողիկ Թարվերդյանին վարձատրել մատուցված ծառայությունների դիմաց:

Պայմանագրի 1.6 կետի «է» ենթակետի համաձայն՝ Շողիկ Թարվերդյանն իր լիազորություններն ու իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պարտավորվել է կանխիկ ձևով գանձված ապահովագրավճարները մուտքագրել Ընկերության դրամարկղ կամ փոխանցել Ընկերության հաշվեհամարին (…):

Ընկերության գլխավոր հաշվապահ Ժասմեն Մինասյանի կողմից 28.04.2017 թվականին` գործակալի պարտքի գծով առկա պարտավորության պատմությունից տրված քաղվածքի համաձայն` ապահովագրական վկայագրերի գծով առկա պարտավորությունների չափը կազմում է 315.390 ՀՀ դրամ, որից` թիվ SC 248209 վկայագրի համար՝ 32.010 ՀՀ դրամ, թիվ SC 248900 վկայագրի համար՝ 15.600 ՀՀ դրամ, թիվ SC 247818 վկայագրի համար՝ 29.000 ՀՀ դրամ, թիվ SC 255053 վկայագրի համար՝ 10.240 ՀՀ դրամ, թիվ SC 234577 վկայագրի համար՝ 32.000 ՀՀ դրամ, թիվ SC 254697 վկայագրի համար՝ 13.030 ՀՀ դրամ, թիվ SC 257612 վկայագրի համար՝ 17.400 ՀՀ դրամ, թիվ SC 250360 վկայագրի համար՝ 40.000 ՀՀ դրամ, թիվ SC 241048 վկայագրի համար՝ 10.560 ՀՀ դրամ, թիվ SC 249198 վկայագրի համար՝ 15.130 ՀՀ դրամ, թիվ SC 236374 վկայագրի համար՝ 9.930 ՀՀ դրամ, թիվ SC 251738 վկայագրի համար՝ 11.520 ՀՀ դրամ, թիվ SC 236263 վկայագրի համար՝ 1.900 ՀՀ դրամ, թիվ SC 249195 վկայագրի համար՝ 13.440 ՀՀ դրամ, թիվ SC 257327 վկայագրի համար՝ 18.610 ՀՀ դրամ, թիվ SC 249192 վկայագրի համար՝ 19.210 ՀՀ դրամ, թիվ SC 249608 վկայագրի համար՝ 25.810ՀՀ դրամ:

Գործում առկա` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թվով 17 վերը նշված վկայագրերի պատճենները հաստատված են Ընկերության կնիքով:

Ընկերությունը 08.11.2017 թվականին հարցում է արել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ին՝ թիվ SC 248209, թիվ SC 248900, թիվ SC 247018, թիվ SC 255053, թիվ SC 234577, թիվ SC 254697, թիվ SC 257612, թիվ SC 250360, թիվ SC 241048, թիվ SC 249198, թիվ SC 236374, թիվ SC 251738, թիվ SC 236263, թիվ SC 249195, թիվ SC 257327, թիվ SC 249192, թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրերում առկա տրանսպորտային միջոցների` ըստ համապատասխան ժամանակացույցի ապահովագրված լինելու վերաբերյալ։

Հարցմանն ի պատասխան` «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն` վերոհիշյալ ԱՊՊԱ պայմանագրերում առկա տրանսպորտային միջոցները համապատասխան ժամանակահատվածներում ապահովագրված են եղել Ընկերությունում:

 Ընկերության և Գրետա Ղարիբյանի միջև 26.09.2014 թվականին կնքված թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի վավերացված պատճենի 15-րդ կետի համաձայն` Ընկերության անունից հանդես է եկել պատասխանող Շողիկ Թարվերդյանը և վկայագրի վրա առկա է վերջինիս ստորագրությունը:

Ընկերությունը թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի շրջանակներում 16.02.2015 թվականի թիվ Ե-15-0399 եզրակացությամբ տուժող Հայկազ Առաքելյանին վճարել է 70.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման գումար:

Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն` պատճառաբանելով, որ կողմերի միջև պայմանագրային պարտավորություններն առաջացել են ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման 24.10.2011 թվականի թիվ ԾՄ 11-375 պայմանագրի ուժով, որի դրույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ գործակալը, տվյալ դեպքում` Շողիկ Թարվերդյանը, պարտավորվել է որոշակի գումարի դիմաց Ընկերությանը մատուցել ապահովագրական ծառայություններ։

Բացի այդ, Դատարանն արձանագրել է, որ հայցվոր Ընկերությունը դատարան է ներկայացրել պատասխանողի կողմից կնքված ԱՊՊԱ վկայագրերի էլեկտրոնային տարբերակները` միաժամանակ ներկայացնելով նաև «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի կողմից Ընկերությանը 15.11.2017 թվականին տրված գրությունը, ըստ որի` վկայագրերով նշված բոլոր ավտոմեքենաները վիճելի ժամանակահատվածում ապահովագրված են եղել հենց հայցվոր Ընկերության կողմից:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ թիվ SC 255053, թիվ SC250360, թիվ SC 241048 ԱՊՊԱ վկայագրերի ապահովագրավճարների գծով պարտքի ընդհանուր չափի` 60.800 ՀՀ դրամի բռնագանձման պահանջը ենթակա է մերժման՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Շողիկ Թարվերդյանի վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ հայցվոր Ընկերության կողմից դատարան ներկայացված ԱՊՊԱ վկայագրերը ստորագրված չեն, որպիսի պայմաններում Շողիկ Թարվերդյանի կողմից կնքված լինելու և դրա արդյունքում` 315.390 ՀՀ դրամ ապահովագրավճարը հայցվորին փոխանցելու պարտավորության առկայությունը հիմնավորող թույլատրելի ապացույցներ չեն:

Այսպիսով Վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, ինչը հնարավորություն կտար եզրակացնելու, որ պատասխանողը կնքել է վկայագրեր, ինչի դիմաց ստացել է նաև ապահովագրավճարներ, հետևաբար և հայցվորի մոտ ծագել է ապահովագրական հատուցում հանդիսացող գումարները գործակալից պահանջելու իրավունք:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրի կողմերն են հանդիսանում ապահովագրողը և ապահովադիրը: Ուստի ապահովագրական հարաբերությունների ծագման համար էական նշանակություն ունեն հենց պայմանագրի երկու կողմերի` ապահովադրի և ապահովագրող ընկերության կամահայտնությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել Ընկերության կողմից ԱՊՊԱ վկայագրեր կնքած լինելու հանգամանքը և փաստելով, որ գործում առկա չէ որևէ ապացույց, ինչը հնարավորություն կտար եզրակացնելու, որ պատասխանողը կնքել է վկայագրեր, ինչի դիմաց ստացել է նաև ապահովագրավճարներ, անտեսել է գործում առկա ապացույցները, մասնավորապես` «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվությունը, որի համաձայն` թիվ SC 248209, թիվ SC 248900, թիվ SC 247018, թիվ SC 255053, թիվ SC 234577, թիվ SC 254697, թիվ SC 257612, թիվ SC 250360, թիվ SC 241048, թիվ SC 249198, թիվ SC 236374, թիվ SC 251738, թիվ SC 236263, թիվ SC 249195, թիվ SC 257327, թիվ SC 249192, թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրերում առկա տրանսպորտային միջոցները համապատասխան ժամանակահատվածներում ապահովագրված են եղել Ընկերությունում, ինչպես նաև հաշվի չի առել, որ վերոհիշյալ ԱՊՊԱ պայմանագրերը հաստատված են Ընկերության կնիքով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա մեկ այլ ապացույց` Ընկերության և Գրետա Ղարիբյանի միջև 26.09.2014 թվականին կնքված թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի վավերացված պատճենը, որի 15-րդ կետով Ընկերության անունից հանդես է եկել պատասխանող Շողիկ Թարվերդյանը և որի վրա առկա է վերջինիս ստորագրությունը: Ավելին՝ Ընկերությունը թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի շրջանակներում 16.02.2015 թվականի թիվ Ե-15-0399 եզրակացությամբ տուժող Հայկազ Առաքելյանին վճարել է 70.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման գումար:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն իրականացրել է գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում հանգել է ճիշտ եզրակացության առ այն, որ Ընկերությունը դատարան է ներկայացրել պատասխանողի կողմից կնքված ԱՊՊԱ վկայագրերի էլեկտրոնային տարբերակները` հաստատված Ընկերության կնիքով` միաժամանակ ներկայացնելով նաև «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի կողմից Ընկերությանը 15.11.2017 թվականին տրված գրությունը, ըստ որի` վկայագրերով նշված բոլոր ավտոմեքենաները վիճելի ժամանակահատվածում ապահովագրված են եղել հենց հայցվոր Ընկերության կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Շողիկ Թարվերդյանը չի կատարել իր և Ընկերության միջև 24.10.2011 թվականին կնքված` Ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ԾՄ 11-375 պայմանագրի ուժով ստանձնած պարտավորությունը և իր կողմից գանձված ապահովագրավճարները չի մուտքագրել Ընկերության դրամարկղ կամ չի փոխանցել Ընկերության հաշվեհամարին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 07.02.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատարանի 13.09.2018 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի 07.02.2019 թվականի որոշումը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 13.09.2018 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված 10.000 ՀՀ դրամը Շողիկ Թարվերդյանից ենթակա է բռնագանձման հօգուտ Ընկերության:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2019 թվականի որոշումը` օրինական ուժ տալով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 13.09.2018 թվականի վճռին։

2. Շողիկ Թարվերդյանից հօգուտ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող 

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

06.10.2020 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԱՎԴ/1477/02/17 քաղաքացիական գործով 06.10.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 06.10.2020 թվականին քննելով «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Շողիկ Թարվերդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2019 թվականի որոշումը` օրինական ուժ տալով ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 13.09.2018 թվականի վճռին։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Շողիկ Թարվերդյանից բռնագանձել 315.390 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկման ենթակա տոկոսները:

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Քոչարյան) (այսուհետ` Դատարան) 13.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Դատարանը վճռել է. «Պատասխանող Շողիկ Թարվերդյանից հօգուտ հայցվոր Ընկերության բռնագանձել 254.590 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար: Սկսած 10.05.2017 թվականից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների, 254.590 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքները և այն ևս բռնագանձել Շողիկ Թարվերդյանից հօգուտ հայցվոր Ընկերության, իսկ ստացված տոկոսագումարի 2 տոկոսը որպես պետական տուրքի գումար բռնագանձել պատասխանողից ՀՀ պետական բյուջե: Հայցապահանջը մնացած մասով մերժել` հայցային վաղեմության կիրառման հիմքով: Պատասխանող Շողիկ Թարվերդյանից հօգուտ հայցվոր Ընկերության բռնագաձել 5.092 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար: Հայցվոր Ընկերությունից հօգուտ Շողիկ Թարվերդյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2019 թվականի որոշմամբ Շողիկ Թարվերդյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 13.09.2018 թվականի վճիռը մասնակի՝ հայցը բավարարելու, համապատասխանաբար դատական ծախսերի մասերով, բեկանվել և փոփոխվել է և որոշվել է. «Ընկերության հայցն ընդդեմ Շողիկ Թարվերդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին` մերժել ամբողջությամբ: Դատարանի 13.09.2018 թվականի վճիռը՝ մնացած մասերով, թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ: Ընկերությունից հօգուտ Շողիկ Թարվերդյանի բռնագանձել 7.640 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես վճարած պետական տուրքի գումարի փոխհատուցում»:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 409-րդ, 411-րդ, 448-րդ, 449-րդ, 450-րդ, 806-րդ, 809-րդ, 996-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 130.1-րդ, 220-րդ հոդվածները, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, մասնավորապես` Վերաքննիչ դատարանն անտեսել է գործի նյութերում առկա` Ընկերության և Գրետա Ղարիբյանի միջև 26.09.2014 թվականին կնքված թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի բնօրինակի վավերացված պատճենը, որի 15-րդ կետով Ընկերության անունից հանդես է եկել պատասխանող Շողիկ Թարվերդյանը և որի վրա առկա է վերջինիս ստորագրությունը: Ավելին՝ Ընկերությունը թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի շրջանակներում 16.02.2015 թվականի թիվ Ե-15-0399 եզրակացությամբ տուժող Հայկազ Առաքելյանին վճարել է 70.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման գումար:

Վերաքննիչ դատարանն ուսումնասիրության և գնահատման առարկա չի դարձրել գործի նյութերում առկա` «Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից 15.11.2017 թվականին տրված գրությանը, որով հիմնավորվում է Ընկերության կողմից վկայակոչված այն փաստը, որ գործի քննության ընթացքում քննարկվող և վեճի առարկա հանդիսացող թիվ SC248209, թիվ SC248900, թիվ SC247018, թիվ SC255053, թիվ SC234577, թիվ SC254697, թիվ SC257612, թիվ SC250360, թիվ SC241048, թիվ SC249198, թիվ SC236374, թիվ SC251738, թիվ SC236263, թիվ SC249195, թիվ SC257327, թիվ SC249192, թիվ SC249608 ԱՊՊԱ պայմանագրերն իրականում կնքված են եղել, քանի որ ԱՊՊԱ պայմանագրում առկա տրանսպորտային միջոցները պայմանագրերում նշված համապատասխան ժամանակահատվածներում ունեցել են գործող ԱՊՊԱ պայմանագիր և նշված բոլոր տրանսպորտային միջոցները տվյալ ժամանակահատվածում ապահովագրված են եղել Ընկերությունում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վկայագրերի վերևի «ID կոդ» մասում գեներացված ԱՊՊԱ տեղեկատվական համակարգից ստացված նույնականացման համարը (ID կոդ) վկայում է այն մասին, որ տվյալ պայմանագիրը կնքվել է և վկայագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Այլ կերպ ասած` ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը ոչ միայն կարող է ապացուցվել ԱՊՊԱ պայմանագրի բնօրինակով, այլ նաև համապատասխան ծրագրով կնքված լինելու մասին իրավասու մարմնի` Բյուրոյի կողմից տրված տեղեկության և վկայագրերի վրա առկա` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ID կոդով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.09.2018 թվականի վճռին:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

1) Հայցադիմումին կից Դատարան ներկայացված` 24.10.2011 թվականին կնքված` Ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ԾՄ 11-375 պայմանագրի 1.1 կետի համաձայն` Շողիկ Թարվերդյանը պարտավորվել է Ընկերությանը մատուցել ապահովագրական գործակալի ծառայություններ՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ Ընկերությունը պարտավորվել է Շողիկ Թարվերդյանին վարձատրել մատուցված ծառայությունների դիմաց:

Պայմանագրի 1.6 կետի «է» ենթակետի համաձայն՝ Շողիկ Թարվերդյանն իր լիազորություններն ու իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պարտավորվել է կանխիկ ձևով գանձված ապահովագրավճարները մուտքագրել Ընկերության դրամարկղ կամ փոխանցել Ընկերության հաշվեհամարին (…) (հատոր 1-ին, գ.թ. 8-20):

2) Ընկերության գլխավոր հաշվապահ Ժասմեն Մինասյանի կողմից 28.04.2017 թվականին` գործակալի պարտքի գծով առկա պարտավորության պատմությունից տրված քաղվածքի համաձայն` ապահովագրական վկայագրերի գծով առկա պարտավորությունների չափը կազմում է 315.390 ՀՀ դրամ, որից` թիվ SC 248209 վկայագրի համար՝ 32.010 ՀՀ դրամ, թիվ SC 248900 վկայագրի համար՝ 15.600 ՀՀ դրամ, թիվ SC 247818 վկայագրի համար՝ 29.000 ՀՀ դրամ, թիվ SC 255053 վկայագրի համար՝ 10.240 ՀՀ դրամ, թիվ SC 234577 վկայագրի համար՝ 32.000 ՀՀ դրամ, թիվ SC 254697 վկայագրի համար՝ 13.030 ՀՀ դրամ, թիվ SC 257612 վկայագրի համար՝ 17.400 ՀՀ դրամ, թիվ SC 250360 վկայագրի համար՝ 40.000 ՀՀ դրամ, թիվ SC 241048 վկայագրի համար՝ 10.560 ՀՀ դրամ, թիվ SC 249198 վկայագրի համար՝ 15.130 ՀՀ դրամ, թիվ SC 236374 վկայագրի համար՝ 9.930 ՀՀ դրամ, թիվ SC 251738 վկայագրի համար՝ 11.520 ՀՀ դրամ, թիվ SC 236263 վկայագրի համար՝ 1.900 ՀՀ դրամ, թիվ SC 249195 վկայագրի համար՝ 13.440 ՀՀ դրամ, թիվ SC 257327 վկայագրի համար՝ 18.610 ՀՀ դրամ, թիվ SC 249192 վկայագրի համար՝ 19.210 ՀՀ դրամ, թիվ SC 249608 վկայագրի համար՝ 25.810ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 7):

3) Գործում առկա` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թվով 17 վերը նշված վկայագրերի պատճենները հաստատված են Ընկերության կնիքով (հատոր 1-ին, գ.թ. 21-37):

4) Ընկերությունը 08.11.2017 թվականին հարցում է արել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ին՝ թիվ SC 248209, թիվ SC 248900, թիվ SC 247018, թիվ SC 255053, թիվ SC 234577, թիվ SC 254697, թիվ SC 257612, թիվ SC 250360, թիվ SC 241048, թիվ SC 249198, թիվ SC 236374, թիվ SC 251738, թիվ SC 236263, թիվ SC 249195, թիվ SC 257327, թիվ SC 249192, թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրերում առկա տրանսպորտային միջոցների` ըստ համապատասխան ժամանակացույցի ապահովագրված լինելու վերաբերյալ։

Հարցմանն ի պատասխան` «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն` վերոհիշյալ ԱՊՊԱ պայմանագրերում առկա տրանսպորտային միջոցները համապատասխան ժամանակահատվածներում ապահովագրված են եղել Ընկերությունում (հատոր 2-րդ, գ.թ. 17-21):

5) Ընկերության և Գրետա Ղարիբյանի միջև 26.09.2014 թվականին կնքված թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի վավերացված պատճենի 15-րդ կետի համաձայն` Ընկերության անունից հանդես է եկել պատասխանող Շողիկ Թարվերդյանը և վկայագրի վրա առկա է վերջինիս ստորագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 39):

6) Ընկերությունը թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի շրջանակներում 16.02.2015 թվականի թիվ Ե-15-0399 եզրակացությամբ տուժող Հայկազ Առաքելյանին վճարել է 70.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման գումար (հատոր 1-ին, գ.թ. 41):

 

3. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Սույն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Շողիկ Թարվերդյանից բռնագանձել 315.390 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկման ենթակա տոկոսները:

Դատարանը հայցը բավարարել է մասնակիորեն` պատճառաբանելով, որ կողմերի միջև պայմանագրային պարտավորություններն առաջացել են ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման 24.10.2011 թվականի թիվ ԾՄ 11-375 պայմանագրի ուժով, որի դրույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ գործակալը, տվյալ դեպքում` Շողիկ Թարվերդյանը, պարտավորվել է որոշակի գումարի դիմաց Ընկերությանը մատուցել ապահովագրական ծառայություններ։

Բացի այդ, Դատարանն արձանագրել է, որ հայցվոր Ընկերությունը դատարան է ներկայացրել պատասխանողի կողմից կնքված ԱՊՊԱ վկայագրերի էլեկտրոնային տարբերակները` միաժամանակ ներկայացնելով նաև «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի կողմից Ընկերությանը 15.11.2017 թվականին տրված գրությունը, ըստ որի` վկայագրերով նշված բոլոր ավտոմեքենաները վիճելի ժամանակահատվածում ապահովագրված են եղել հենց հայցվոր Ընկերության կողմից:

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ թիվ SC 255053, թիվ SC250360, թիվ SC 241048 ԱՊՊԱ վկայագրերի ապահովագրավճարների գծով պարտքի ընդհանուր չափի` 60.800 ՀՀ դրամի բռնագանձման պահանջը ենթակա է մերժման՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Շողիկ Թարվերդյանի վերաքննիչ բողոքը, Դատարանի 13.09.2018 թվականի վճիռը մասնակի՝ հայցը բավարարելու, համապատասխանաբար դատական ծախսերի մասերով, բեկանել և փոփոխել է այն և որոշել է Ընկերության հայցն ընդդեմ Շողիկ Թարվերդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին` մերժել ամբողջությամբ, Դատարանի վճիռը՝ մնացած մասերով թողնել անփոփոխ` օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ հայցվոր Ընկերության կողմից դատարան ներկայացված ԱՊՊԱ վկայագրերը ստորագրված չեն, որպիսի պայմաններում Շողիկ Թարվերդյանի կողմից կնքված լինելու և դրա արդյունքում` 315.390 ՀՀ դրամ ապահովագրավճարը հայցվորին փոխանցելու պարտավորության առկայությունը հիմնավորող թույլատրելի ապացույցներ չեն:

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, ինչը հնարավորություն կտար եզրակացնելու, որ պատասխանողը կնքել է վկայագրեր, ինչի դիմաց ստացել է նաև ապահովագրավճարներ, հետևաբար և հայցվորի մոտ ծագել է ապահովագրական հատուցում հանդիսացող գումարները գործակալից պահանջելու իրավունք:

 

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2019 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 13.09.2018 թվականի վճռին:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ վկայակոչվել են 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով և Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 01.07.2011 թվականի և 27.03.2008 թվականի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներն այն մասին, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը և, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 436-րդ հոդվածի 1-ին կետը, 806-րդ հոդվածի 1-ին կետը, 983-րդ հոդվածի 1-ին կետը և արձանագրել հետևյալը. «(…) ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրի կողմերն են հանդիսանում ապահովագրողը և ապահովադիրը: Ուստի ապահովագրական հարաբերությունների ծագման համար էական նշանակություն ունեն հենց պայմանագրի երկու կողմերի` ապահովադրի և ապահովագրող ընկերության կամահայտնությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել Ընկերության կողմից ԱՊՊԱ վկայագրեր կնքած լինելու հանգամանքը և փաստելով, որ գործում առկա չէ որևէ ապացույց, ինչը հնարավորություն կտար եզրակացնելու, որ պատասխանողը կնքել է վկայագրեր, ինչի դիմաց ստացել է նաև ապահովագրավճարներ, անտեսել է գործում առկա ապացույցները, մասնավորապես` «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվությունը, որի համաձայն` թիվ SC 248209, թիվ SC 248900, թիվ SC 247018, թիվ SC 255053, թիվ SC 234577, թիվ SC 254697, թիվ SC 257612, թիվ SC 250360, թիվ SC 241048, թիվ SC 249198, թիվ SC 236374, թիվ SC 251738, թիվ SC 236263, թիվ SC 249195, թիվ SC 257327, թիվ SC 249192, թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրերում առկա տրանսպորտային միջոցները համապատասխան ժամանակահատվածներում ապահովագրված են եղել Ընկերությունում, ինչպես նաև հաշվի չի առել, որ վերոհիշյալ ԱՊՊԱ պայմանագրերը հաստատված են Ընկերության կնիքով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա մեկ այլ ապացույց` Ընկերության և Գրետա Ղարիբյանի միջև 26.09.2014 թվականին կնքված թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի վավերացված պատճենը, որի 15-րդ կետով Ընկերության անունից հանդես է եկել պատասխանող Շողիկ Թարվերդյանը և որի վրա առկա է վերջինիս ստորագրությունը: Ավելին՝ Ընկերությունը թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի շրջանակներում 16.02.2015 թվականի թիվ Ե-15-0399 եզրակացությամբ տուժող Հայկազ Առաքելյանին վճարել է 70.000 ՀՀ դրամ` որպես ապահովագրական հատուցման գումար:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն իրականացրել է գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում հանգել է ճիշտ եզրակացության առ այն, որ Ընկերությունը դատարան է ներկայացրել պատասխանողի կողմից կնքված ԱՊՊԱ վկայագրերի էլեկտրոնային տարբերակները` հաստատված Ընկերության կնիքով` միաժամանակ ներկայացնելով նաև «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի կողմից Ընկերությանը 15.11.2017 թվականին տրված գրությունը, ըստ որի` վկայագրերով նշված բոլոր ավտոմեքենաները վիճելի ժամանակահատվածում ապահովագրված են եղել հենց հայցվոր Ընկերության կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Շողիկ Թարվերդյանը չի կատարել իր և Ընկերության միջև 24.10.2011 թվականին կնքված` Ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ԾՄ 11-375 պայմանագրի ուժով ստանձնած պարտավորությունը և իր կողմից գանձված ապահովագրավճարները չի մուտքագրել Ընկերության դրամարկղ կամ չի փոխանցել Ընկերության հաշվեհամարին, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:

Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտել է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 07.02.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

 

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ որոշման վերաբերյալ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 24.10.2011 թվականին կնքված` Ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ԾՄ 11-375 պայմանագրի 1.1 կետի համաձայն` Շողիկ Թարվերդյանը պարտավորվել է Ընկերությանը մատուցել ապահովագրական գործակալի ծառայություններ՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ Ընկերությունը պարտավորվել է Շողիկ Թարվերդյանին վարձատրել մատուցված ծառայությունների դիմաց:

Պայմանագրի 1.6 կետի «է» ենթակետի համաձայն՝ Շողիկ Թարվերդյանն իր լիազորություններն ու իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պարտավորվել է կանխիկ ձևով գանձված ապահովագրավճարները մուտքագրել Ընկերության դրամարկղ կամ փոխանցել Ընկերության հաշվեհամարին (…) (հատոր 1-ին, գ.թ. 8-20):

Պայմանագրի 5.4 կետի համաձայն՝ այն դեպքում, երբ վկայագրերը Գործակալի մոտ առկա են թղթային տարբերակներով, ապա դրանք Գործակալի կողմից լրացվելուց և հաճախորդի և իր կողմից ստորագրվելուց հետո առանձին պահվում են պահոցում:

Պայմանագրի 5.7 կետի համաձայն՝ կնքված վկայագրերի օրինակները Գործակալն Ապահովագրողին հանձնում է ոչ ուշ, քան վկայագրի գործողության ժամկետի սկզբից մեկ օր առաջ, բայց ոչ ուշ կնքման պահից 10 օրվա ընթացքում:

Դատարան ներկայացված հայցադիմումով պնդելով, որ վերը նշված պայմանագրի շրջանակներում գործակալ Շողիկ Թարվերդյանի կողմից կնքվել են թիվ SC 248209, թիվ SC 248900, թիվ SC 247018, թիվ SC 255053, թիվ SC 234577, թիվ SC 254697, թիվ SC 257612, թիվ SC 250360, թիվ SC 241048, թիվ SC 249198, թիվ SC 236374, թիվ SC 251738, թիվ SC 236263, թիվ SC 249195, թիվ SC 257327, թիվ SC 249192, թիվ SC 249608 ԱՊՊԱ վկայակգրերը, որով ստացել է 403.200 ՀՀ դրամ ապահովագրավճար, որից Ընկերություն է մուտքագրել 87.810 ՀՀ դրամ, իսկ 315.390 ՀՀ դրամը չի մուտքագրել Ընկերության դրամարկղ կամ փոխանցել հաշվեհամարին, հայցվոր Ընկերությունը պահանջել է Շողիկ Թարվերդյանից բռնագանձել 315.390 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվարկվող տոկոսները:

Հայցադիմումին կից, ի թիվս այլնի, ներկայացվել են 24.10.2011 թվականի «Ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման» թիվ ԾՄ 11-375 պայմանագրի պատճենը, Ընկերության գլխավոր հաշվապահ Ժասմեն Մինասյանի կողմից 28.04.2017 թվականին` գործակալի պարտքի գծով առկա պարտավորության պատմությունից տրված քաղվածք, որի համաձայն` ապահովագրական վկայագրերի գծով առկա պարտավորությունների չափը կազմում է 315.390 ՀՀ դրամ, որից` թիվ SC 248209 վկայագրի համար՝ 32.010 ՀՀ դրամ, թիվ SC 248900 վկայագրի համար՝ 15.600 ՀՀ դրամ, թիվ SC 247018 վկայագրի համար՝ 29.000 ՀՀ դրամ, թիվ SC 255053 վկայագրի համար՝ 10.240 ՀՀ դրամ, թիվ SC 234577 վկայագրի համար՝ 32.000 ՀՀ դրամ, թիվ SC 254697 վկայագրի համար՝ 13.030 ՀՀ դրամ, թիվ SC 257612 վկայագրի համար՝ 17.400 ՀՀ դրամ, թիվ SC 250360 վկայագրի համար՝ 40.000 ՀՀ դրամ, թիվ SC 241048 վկայագրի համար՝ 10.560 ՀՀ դրամ, թիվ SC 249198 վկայագրի համար՝ 15.130 ՀՀ դրամ, թիվ SC 236374 վկայագրի համար՝ 9.930 ՀՀ դրամ, թիվ SC 251738 վկայագրի համար՝ 11.520 ՀՀ դրամ, թիվ SC 236263 վկայագրի համար՝ 1.900 ՀՀ դրամ, թիվ SC 249195 վկայագրի համար՝ 13.440 ՀՀ դրամ, թիվ SC 257327 վկայագրի համար՝ 18.610 ՀՀ դրամ, թիվ SC 249192 վկայագրի համար՝ 19.210 ՀՀ դրամ, թիվ SC 249608 վկայագրի համար՝ 25.810 ՀՀ դրամ, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թվով 17 վերը նշված վկայագրերի պատճենները՝ «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ դրոշմակնիքով և հաստատված Ընկերության կնիքով (հատոր 1-ին, գ.թ. 7-20, 21-37):

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին, իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ «Զարյա» արտադրական կոոպերատիվի թիվ 3-81 (ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման և գնահատման չափորոշիչները տարբեր են` պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով: Մասնավորապես` եթե վկայի ցուցմունքը գնահատելիս դատարանը նախևառաջ պետք է հաշվի առնի վկայի անձնական հատկանիշները (ունա՞կ է արդյոք նա ընկալել և վերարտադրել համապատասխան փաստը, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց հետ և այլն), ապա գրավոր ապացույցների պարագայում դատարանը նախևառաջ պետք է պարզի այդ ապացույցի համապատասխանությունը տվյալ տեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներին (տե՛ս Արմեն Կուրղինյանն ընդդեմ Սեդա Խուրշուդյանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։

Այսպիսով, ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված և հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները։ Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված և հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաև գործով հավաքված ապացույցների լրիվությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները (տե'ս, Երեմ Հովսեփյանն ընդդեմ Աշոտ Մալխասյանի թիվ ԵԱՔԴ/4994/02/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշումը):

Վերը վկայակոչված իրավանորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա հարկ ենք համարում արձանագրել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է գործող քաղաքացիադատավարական նորմերով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում գրավոր ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով և, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, Նախկին օրենսգրքով ամրագրել էր գործին մասնակցող յուրաքանչյուր անձի պարտականությունը` ապացուցելու իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիսի պայմանագիրն առ ոչինչ է:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապահովագրության իրականացման դեպքում ապահովագրության պայմանագրի առկայությունը պարտադիր է: Ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագրին, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի` նույն գլխով և օրենքով սահմանված էական պահանջները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապահովագրության վկայագիրը, ի թիվս այլ վավերապայմանների, պետք է ներառի նաև 6) ապահովադրի ստորագրությունը (եթե ապահովադիրը իրավաբանական անձ է, նրա գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը) և նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության պայմանագրի պայմաններին և 7) ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ ապահովագրության պայմանագիրն ապահովագրողի և ապահովադրի միջև առաջացող հարաբերությունները կարգավորող և նրանց միջև կնքվող գրավոր համաձայնություն է, իսկ ապահովագրության վկայագիրը՝ ապահովագրողների կողմից ապահովագրության պայմանագիրը բովանդակող և նրա իրողությունը հավաստող օրենքով սահմանված պարտադիր վավերապայմանները պարունակող հաստատված նմուշի փաստաթուղթ է: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ կնքված գործարքի համար նախատեսել է անվավերության հետևանք, այն է՝ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը, այդպիսի պայմանագիրն առ ոչինչ է:

Այսպիսով, հարկ ենք համարում ընդգծել, որ ապահովագրական պայմանագրի կնքման համար օրենսդիրը սահմանել է գրավոր ձևը, որի պահպանված լինելը կարող է հաստատվել միայն այդ փաստը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցներով, այն է՝ օրենքին համապատասխան գրավոր կնքված ապահովագրության պայմանագրով կամ ապահովագրողների կողմից ապահովագրության պայմանագիրը բովանդակող և նրա իրողությունը հավաստող օրենքով սահմանված պարտադիր վավերապայմանները պարունակող հաստատված նմուշի վկայագրով:

Գտնում ենք, որ սույն գործով պատասխանողի կողմից ապահովագրական վկայագրեր կնքելու փաստը հաստատող թույլատրելի ապացույցը տվյալ դեպքում կարող էր հանդիսանալ բացառապես վերոգրյալ պայմաններին բավարարող ապահովագրական վկայագրերի բնօրինակները կամ դրանց պատշաճ վավերացված պատճենները, որպիսիք սույն գործի նյութերում առկա չեն: Ընդ որում, 13.07.2018 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում Դատարանը հայցվորի ներկայացուցչին պարզաբանել է, որ քաղաքացիադատավարական կանոնների համաձայն հետազոտման ենթակա են միայն գրավոր ապացույցների պատշաճ վավերացված պատճենները, որից հետո 17.07.2018 թվականին հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել 26.09.2014 թվականին կնքված, Շողիկ Թարվերդյանի ստորագրությամբ թիվ SC 249608 ԱՊՊԱ վկայագրի, «ԱՊՊԱ ոլորտում տեղի ունեցած ապահովագրական պատահարի վերաբերյալ» Հայկազ Առաքելյանի դիմում-հայտարարության, 01.02.2015 թվականի համաձայնեցված հայտարարագրի, թիվ ՊԳՀ-15/229 վնասի գնահատման եզրակացության և թիվ Ե-15-0399 եզրակացության՝ «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և Ընկերության կնիքով վավերացված պատճենները (հատոր 1-ին, գ․թ. 63-69):

Հարկ ենք համարում ընդգծել, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նախ՝ պետք է փաստել, որ թեև Դատարանը սույն գործի քննությունն իրականացրել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական կանոններով, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը քննվել է 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական կանոններով, հետևաբար Վերաքննիչ դատարանին չէր կարող վերագրվել Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում, որպիսի հետևության հանգել է Վճռաբեկ դատարանը:

Երկրորդ՝ Վերաքննիչ դատարանը, բողոքի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ վերանայելով Դատարանի վճիռը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, իրավացիորեն եզրահանգել է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, ինչը հնարավորություն կտար եզրակացնելու, որ պատասխանողը կնքել է վկայագրեր, ինչի դիմաց ստացել է նաև ապահովագրավճարներ, հետևաբար և հայցվորի մոտ ծագել է ապահովագրական հատուցում հանդիսացող գումարները գործակալից պահանջելու իրավունք:

Մինչդեռ Շողիկ Թարվերդյանի և Ընկերության միջև 24.10.2011 թվականին կնքված` Ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ԾՄ 11-375 պայմանագրի ուժով ստանձնած պարտավորությունը պատասխանողի կողմից կատարված չլինելու և գանձված ապահովագրավճարները Ընկերության դրամարկղ չմուտքագրելու կամ Ընկերության հաշվեհամարին չփոխանցելու փաստերը հաստատված համարելու համար Վճռաբեկ դատարանը բավարար է համարել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» ԻԱՄ-ի կողմից տրամադրված գրավոր տեղեկատվությունը, որի համաձայն` թիվ SC 248209, թիվ SC 248900, թիվ SC 247018, թիվ SC 255053, թիվ SC 234577, թիվ SC 254697, թիվ SC 257612, թիվ SC 250360, թիվ SC 241048, թիվ SC 249198, թիվ SC 236374, թիվ SC 251738, թիվ SC 236263, թիվ SC 249195, թիվ SC 257327, թիվ SC 249192, թիվ SC 249608 ԱՊՊԱ վկայագրերում առկա տրանսպորտային միջոցները համապատասխան ժամանակահատվածներում ապահովագրված են եղել Ընկերությունում, ինչպես նաև Ընկերության կնիքով հաստատված վերոհիշյալ ԱՊՊԱ վկայագրերի էլեկտրոնային տարբերակները:

Գտնում ենք, որ վերոգրյալ ապացույցները Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի իմաստով չեն կարող հանդիսանալ Շողիկ Թարվերդյանի և Ընկերության միջև 24.10.2011 թվականին կնքված` Ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ԾՄ 11-375 պայմանագրի շրջանակներում գործակալ Շողիկ Թարվերդյանի կողմից թիվ SC 248209, թիվ SC 248900, թիվ SC 247018, թիվ SC 255053, թիվ SC 234577, թիվ SC 254697, թիվ SC 257612, թիվ SC 250360, թիվ SC 241048, թիվ SC 249198, թիվ SC 236374, թիվ SC 251738, թիվ SC 236263, թիվ SC 249195, թիվ SC 257327, թիվ SC 249192, թիվ SC 249608 ԱՊՊԱ վկայագրերը կնքելու, դրանցով 403.200 ՀՀ դրամ ապահովագրավճար ստացած լինելու և ամբողջությամբ Ընկերության դրամարկղ չմուտքագրելու կամ հաշվեհամարին չփոխանցելու փաստերը հաստատող թույլատրելի ապացույցներ, քանի որ վկայագրերի ներկայացված են պատճենի տեսքով որոնց վրա բացակայում են այն կնքած անձանց, այդ թվում նաև Շողիկ Թարվերդյանի ստորագրությունը: Ավելին, 13.07.2018 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում գրավոր ապացույցների միայն պատշաճ վավերացված պատճենները հետազոտման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի պարզաբանման պայմաններում անգամ հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է հայցապահանջը հիմնավորող գրավոր ապացույցներից միայն մեկի՝ 26.09.2014 թվականին կնքված, Շողիկ Թարվերդյանի ստորագրությամբ թիվ SC 249608 ԱՊՊԱ վկայագրի «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և Ընկերության կնիքով վավերացված պատճենը (հատոր 1-ին, գ․թ․ 64)։ Փաստորեն, ունենալով Ապահովագրական գործակալի ծառայությունների վճարովի մատուցման թիվ ԾՄ 11-375 պայմանագրի շրջանակներում գործակալ Շողիկ Թարվերդյանի ստորագրությամբ թիվ SC 248209, թիվ SC 248900, թիվ SC 247018, թիվ SC 255053, թիվ SC 234577, թիվ SC 254697, թիվ SC 257612, թիվ SC 250360, թիվ SC 241048, թիվ SC 249198, թիվ SC 236374, թիվ SC 251738, թիվ SC 236263, թիվ SC 249195, թիվ SC 257327, թիվ SC 249192, թիվ SC 249608 ԱՊՊԱ վկայագրերի պատշաճ վավերացված պատճենները դատարան ներկայացնելու հնարավորություն՝ հայցվորի ներկայացուցիչը չի օգտվել այդ հնարավորությունից և չի ներկայացրել հայցապահանջը հիմնավորող թույլատրելի ապացույցներ։

Անդրադառնալով Ընկերության և Գրետա Ղարիբյանի միջև 26.09.2014 թվականին կնքված թիվ SC 249608 ԱՊՊԱ պայմանագրի վավերացված պատճենին, որը կարևորվել է նաև Վճռաբեկ դատարանի որոշմամբ, հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Նշված վկայագրի 15-րդ կետի համաձայն՝ Ընկերության անունից հանդես է եկել պատասխանող Շողիկ Թարվերդյանը և նշված վկայագրի վրա առկա է վերջինիս ստորագրությունը:

Գտնում ենք, որ սույն գործում առկա՝ Ընկերության և Գրետա Ղարիբյանի միջև 26.09.2014 թվականին կնքված թիվ SC 249608 ԱՊՊԱ վկայագրի վավերացված պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 64) միայն կարող էր թույլատրելի ապացույց հանդիսանալ դրանում նշված ապահովագրավճարից պարտք մնացած գումարը գանձելու հայցվորի պահանջը բավարարման ենթակա լինելու հետևության հանգելու համար, քանի որ դրանում պահպանված է ԱՊՊԱ վկայագրերին ներկայացվող օրենսդրական պահանջները, այդ թվում առկա է Շողիկ Թարվերդյանի ստորագրությունը: Այդուհանդերձ, գործում բացակայում է նշված վկայագրին վերաբերող մասով պատասխանողի չկատարված պարտավորություն ունենալու փաստը հաստատող որևէ թույլատրելի ապացույց։ Գործում առկա միակ ապացույցը Ընկերության գլխավոր հաշվապահ Ժասմեն Մինասյանի կողմից 28.04.2017 թվականին միակողմանի կազմված՝ գործակալի պարտքի գծով առկա պարտավորության պատմությունից քաղվածքն է, որի ոչ թույլատրելի լինելու վերաբերյալ իրավաչափ և հիմնավոր գնահատական է տվել Վերաքննիչ դատարանը։

Վերը նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Դատարանի վճիռը մասնակի՝ հայցը բավարարելու, համապատասխանաբար դատական ծախսերի մասերով, բեկանելով և փոփոխելով ու Ընկերության հայցն ամբողջությամբ մերժելով՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, ուստի համաձայն չենք Վերաքննիչ դատարանի 07.02.2019 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 13.09.2018 թվականի վճռին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ և գտնում ենք, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի 07.02.2019 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Դատավոր

Ռ. Հակոբյան

Դատավոր

Ս. Միքայելյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան