ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2020 թվականի N 597-Ն
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`
1) ըստ անհրաժեշտության կատարել ժամանակավոր փոփոխություններ սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալների և (կամ) ռեժիմների սահմանափակումների և չափավորումների ուղղությամբ` առաջնորդվելով ջրային օրենսդրությամբ սահմանված ջրօգտագործման գերակայության սկզբունքներով.
2) Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում, հիդրոօդերևութաբանական վերլուծության արդյունքում, երաշտի նախապայմանների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
(2-րդ կետը փոփ. 24.12.20 N 2154-Ն)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում ջրօգտագործում իրականացնող տնտեսություններում ջրախնայող համակարգեր ներդրած տնտեսությունների վերաբերյալ եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն, ձեռնարկել միջոցառումներ առավել մեծ թվով տնտեսություններում ջրախնայող համակարգեր ներդնելու ուղղությամբ և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում ոռոգման նպատակով ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ արդյունքների մասին՝ ըստ անհրաժեշտության:
(4-րդ կետը փոփ. 24.12.20 N 2154-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.08.2022, N 1274-Ն | 28.08.2022, N 597-Ն | |
24.12.2020, N 2154-Ն | 26.12.2020, N 597-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|