Գլխավոր տեղեկություն
Համար
N 1343-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.12.2020-21.10.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.10.2022

 

09.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2020 թվականի N 1343-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների դիակների, գերիների և անհայտ կորած անձանց հայտնաբերման և վերադարձի հետ կապված աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

09.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 9-ի N 1343-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Տիգրան Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Վաղարշակ Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարար
Արսեն Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Մեսրոպ Առաքելյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Սուրեն Պապիկյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Անդրանիկ Փիլոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Ռուբեն Ռուբինյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Մարիա Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Արայիկ Հարությունյան  - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Սարգիս Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արտակ Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ստեփան Մելքոնյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Արթուր Մարտիրոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Եղիշե Կիրակոսյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ
Զարուհի Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
Ռաֆայել Վարդանյան - ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ (համաձայնությամբ)
Արտյոմ Սեդրակյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Նժդեհ Հովսեփյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

(հավելվածը լրաց. 10.12.20 N 1346-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան