ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 389-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 3,040,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքի լուսավորություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի դեկտեմբերի 12-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
|
2020 թ. հուլիսի 15 Երևան |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 15-ի N 389-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»
|
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է լուսավորել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող նախկին քաղաքային այգին 19 հատ 2 LED լուսամփոփերով: |
|
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն |
|
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. ՀՎՀՀ 04703401 |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. հոգևոր |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
3.040.000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2018 թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2021 թ. հունվարի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է լուսավորել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող նախկին քաղաքային այգին 19 հատ 2 LED լուսամփոփերով: Աշխատանքներն իրականացվելու են «Նիկոլ Դուման» Ա/Կ-ի կողմից, (ՀվՀՀ 02208258): |
|
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող նախկին քաղաքային այգին լուսավորել 19 հատ 2 LED լուսամփոփերով: |
|
11. |
Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |