ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1831-Ա
«ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով, 3-րդ մասով և 24-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի 1-ին փողոցի N 3 հասցեում գտնվող դպրոցի շենքը՝ 1147298 դրամ սկզբնական արժեքով ու 252.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.2 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ գույք) (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 27022018-05-0021), հետ վերցնել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
2. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.00295) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 58.210.00315):
3. Սահմանել, որ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված գույքի հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև գույքի կազմի միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.
4) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերին տեղեկացնել կազմակերպության վերակազմակերպման մասին:
5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2018 թվականի փետրվարի 19-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 30/0018 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) մինչև 2021 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի 1-ին փողոց N 49 հասցեում գտնվող անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
3) սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
(5-րդ կետը խմբ. 14.01.21 N 42-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.01.2021, N 42-Ա | 16.01.2021, N 1831-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|