Basic information
Number
N 1172-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.07.2020-13.06.2025)
Status
Չի գործում
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.07.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.07.2020
Effective date
15.07.2020
Interrupt date
13.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2020 թվականի N 1172-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի համայնքի 37-րդ փողոցի N 3 հասցեում գտնվող՝ 38 699 769,0 դրամ սկզբնական արժեքով, 930.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.0206 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի տարածքով անցնող Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին սեփականության իրավունքով պատկանող ջրանցքի և «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ճնշումային խողովակաշարի սեփականատերերի կողմից անարգել շահագործումը և սպասարկումը՝ կնքելով համապատասխան սերվիտուտի պայմանագրեր:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 14

Երևան