15.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 42-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1831-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու և գույք հանձնելու մասին» N 1831-Ա որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2018 թվականի փետրվարի 19-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 30/0018 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) մինչև 2021 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի 1-ին փողոց N 49 հասցեում գտնվող անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
3) սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|