Գլխավոր տեղեկություն
Համար
N 769-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2020-24.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
07.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2020 թվականի N 769-Ա

 

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հայ-Եմ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և պատերազմի ընթացքում վիրավորում ստացած կամ զոհված անձանց ընտանիքներին, անհատույց բաշխելու նպատակով, «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված հագուստի (56 տեղ, 1,253.3 կգ ընդհանուր քաշով, 34,092 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 13,788 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 7

Երևան